Ռամոն Մերկադեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամոն Մերկադեռ
Ramon mercader grave.jpeg
Ծնվել է հունվարի 25 (փետրվարի 7), 1913[1]
Ծննդավայր Բարսելոնա
Մահացել է հոկտեմբերի 18, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:18|2|0}})[2][1] (65 տարեկանում)
Մահվան վայր Հավանա, Կուբա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտություն լրտես և քաղաքական գործիչ
Ծնողներ մայր՝ Կարիդադ Մերկադեռ
Քաղաքական կուսակցություն Unified Socialist Party of Catalonia
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Խորհրդային Միության հերոս
Ramón Mercader Վիքիպահեստում

Ռամոն Մերկադեռ (ռուս.՝ Хайме Рамон Меркадер дель Рио Эрнандес, հայտնի է նաև ռուս.՝ Рамон Иванович Лопес անունով) (1913-1978, Կուբա), Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД) գործակալ, խորհրդային հետախուզության ցուցմամբ սպանել է խորհրդային ընդդիմադիր գործիչ, Իոսիֆ Ստալինի հակառակորդ և ընդդիմախոս Լև Տրոցկուն։ ԽՍՀՄ հերոս (1960)։ Իսպանացի կոմունիստ, հավաքագրվել է իր մոր՝ Մարիա Կարիդադի միջոցով, որը նույնպես խորհրդային գործակալ էր։ Տրոցկուն սպանելու նպատակով Ժակ Մորնար անվան տակ մոտիկություն է հաստատել նրա քարտուղարի հետ, ինչի միջոցով ստացել է մուտք դեպի նրա տուն։ 1940 թ. օգոստոսի 20-ին սառույցի կտրտման համար նախատեսված գործիքով մահացու հարված է հասցրել Տրոցկուն։ Ձերբակալվել է, հրաժարվել է ցուցմունքներ տալ և դատապարտվել է Մեքսիկայի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման։ Կրել է պատիժը ամբողջությամբ, ազատ է արձակվել 1960 թ. մայիսի 6-ին, տեղափոխվել է Կուբա, այնուհետև՝ ԽՍՀՄ, որտեղ որոշ ժամանակ աշխատել է մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում։ 1970 - ական թթ. նորից մեկնել է Կուբա։ Մահացել է սարկոմայից։ Թաղված է Մոսկվայի Կունցևյան գերեզմանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. Internet Movie Database Ստուգված է հոկտեմբերի 14-ին 2015: