Ռալֆ Բանչ
Ռալֆ Բանչ անգլ.՝ Ralph Bunche | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1971[5] (67 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Վուդլոն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Հարվարդի համալսարան (1928)[7], Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հարվարդի համալսարան (1934)[7] և Jefferson High School? |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքագետ |
Աշխատատու | Միավորված ազգերի կազմակերպություն, Ռազմավարական ծառայությունների գրասենյակ[7] և Հովարդի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa, New York City Board of Education?[4] և Black Cabinet?[4] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ռալֆ Ջոնսոն Բանչ (անգլ.՝ Ralph Johnson Bunche, օգոստոսի 7, 1904[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 9, 1971[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ և իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Առաջին աֆրոամերիկացի (և ընդհանրապես՝ սևամորթ) Նոբելյան մրցանակակիրը։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանչը ծնվել է 1904 թվականին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նրա հայրը եղել է վարսավիր, իսկ մայրը՝ երաժիշտ։ Երբ Ռալֆը դեռ երեխա է եղել, նրա ընտանիքը տեղափոխվել է Ալբուկերկե, Նյու Մեքսիկո։ Սակայն շուտով նրանք մահացել են, և տղան տատիկի հետ հաստատվել է Լոս Անջելեսում։
Սովորում է միջնակարգ դպրոցում։ Բանչը եղել է ոչ միայն որպես ունակ ուսանող, այլև որպես գերազանց խոսնակ և մարզիկ։ Իր մարզական կրթաթոշակի շնորհիվ կարողացել է ընդունվել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան՝ 1927 թվականին ավարտելով միջազգային հարաբերությունների բակալավրի կոչումը։ Ուսումը շարունակել է Հարվարդի համալսարանում, որտեղ 1928 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1934 թվականին՝ դոկտորի կոչում։ Միևնույն ժամանակ, Բանչը եղել է Վաշինգտոնի Հովարդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր։ 1936-1938 թվականներին մարդաբանական հետազոտություններով է զբաղվել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, ինչպես նաև Քեյփթաունի համալսարանում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1928-1950 թվականներին Բանչը գլխավել է Հովարդի համալսարանի Քաղաքագիտության բաժինը։ Եղել է Ամերիկայի ուսուցիչների ֆեդերացիայի անդամ։ 1936 թվականին դարձել է Սվարտմոր քոլեջի ռասայական հարաբերությունների ինստիտուտի համանախագահներից մեկը։ Միևնույն ժամանակ, հրատարակել է «Համաշխարհային ցեղի հետազոտություն» աշխատությունը (անգլ.՝ A World View of Race), իսկ 1944 թվականին շվեդ սոցիոլոգ Գուննար Մյուրդալի հետ միասին, հրատարակել «Ամերիկյան երկընտրանք» գիրքը (անգլ.՝ An American Dilemma): Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կառավարման տարիներին Բանչը եղել է այսպես կոչված, «կաբինետի» անդամ, զբաղվել է ռասայական փոքրամասնությունների հարցերով։ Եռանդորեն դեմ է արտահայտվել ցեղային նախապաշարմունքներին և հայտարարել ռասայական տարանջատման և ժողովրդավարության անհամատեղելիության մասին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բանչը աշխատել է Ռազմավարական ծառայությունների գրասենյակում՝ որպես գաղութային վերլուծաբան։ 1943 թվականին աշխատանքի է անցել ԱՄՆ Պետական դեպարտամենտում։ 1946 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Տրյուգվե Լիի աջակցությամբ նախագահել է ՄԱԿ-ի հոգաբարձության խորհուրդը։
1948-1949 թվականներին Բանչը վճռորոշ դեր է խաղացել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում։ Ի սկզբանե եղել է Բերնադոտի օգնականը, որը ՄԱԿ-ի միջնորդի դեր է կատարել Մերձավոր Արևելքում։ Սակայն 1948 թվականի սեպտեմբերին Բերնադոտի սպանությունից հետո բանակցությունների վարումը հանձնարարվել է Բանչին։ Նրան հաջողվել է հասնել հրադադարի, իսկ հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման։ 1950 թվականին հակամարտության կարգավորման համար արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ դառնալով նրա առաջին սևամորթ դափնեկիրը[11]։
Շարունակելով իր աշխատանքը ՄԱԿ-ում` 1954 թվականին դարձել է Հատուկ քաղաքական հանձնարարությունների գծով քարտուղարի տեղակալ, իսկ 1967-1971 թվականներին` որպես գլխավոր քարտուղարի տեղակալ։ Եղել է ՄԱԿ-ի ներկայացուցիչն այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Կոնգոն, Եմենը, Քաշմիրը և Կիպրոսը։
1963 թվականին պարգևատրվել է նաև «Ազատության» մեդալով։
Բանչը մահացել է 1971 թվականին՝ 68 տարեկան հասակում։ Թաղված է Բրոնքսում (Նյու Յորք)։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմացի այգին Ռալֆ Բանչի անունով[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Utter G. H. Bunche, Ralph J. // American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.nobelprize.org/prizes/peace/1950/bunche/biographical/
- ↑ 5,0 5,1 5,2 Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 7,2 Utter G. H. American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0
- ↑ The Nobel Peace Prize 1950 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ Benjamin Rivlin. «Ralph Johnson Bunche» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Ralph Bunche Park - Historical Sign». New York City Department of Parks & Recreation (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ben-Dror, Elad Ralph Bunche and the Arab-Israeli Conflict: Mediation and the UN 1947–1949,. — Routledge, 2016. — ISBN 978-1138789883
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Բանչ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 1971 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Ամերիկացի հասարակագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի քաղաքագետներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Հովարդի համալսարանի շրջանավարտներ
- Քեյփթաունի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- ԱՄՆ դեսպաններ