Ջուլիետ Գալստյան-Էվերտս
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ջուլիետ Գալստյան-Էվերտս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1971 (49 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ջուլիետ Գալստյան-Էվերտս (դեկտեմբերի 20, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիետ Գալստյանը ծնվել է արվեստագետ Վիլեն Գալստյանի ընտանիքում 1971 թվականին Երևանում: 1978-1989 թվականներին սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1995 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (Ռոզա Թանդիլյանի դասարան) և վոկալ բաժինները: 1996 թվականից, որպես հրավիրված մեներգչուհի, հանդես է գալիս Տորինոյի «Տեատրո Ռեջիո», Վենետիկի «Ֆենիչե», Ժնևի Մեծ թատրոն, Փարիզի Օպերա Բաստիլ, Լոնդոնի «Քովենէ Գարդեն», Ցյուրիխի «Օթերնհաուս» և այլ նշանավոր օպերային թատրոններում[1]:
Մասնակցել է միջազգային փառատոների Զալցբուրգում, Բերգենում, Փարիզում, Նյու Յորքում և այլ քաղաքներում: Համագործակցել է դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովի, Վ. Քրիստիի, Մ. Պլասսոնի, Ն. Հարնոնկուրտի, Է. Պիդոյի և այլոց հետ: Բազմիցս հանդես է եկել համերգներով Հայաստանում: Բնակվում է Ժնևում[2][3]:
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միմի՝ Պուչչինիի «Բոհեմ»
- Քսենիա՝ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»
- Ցերլինա՝ Մոցարտի «Դոն Ժուան»
- Սուսաննա՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնություն»
- Ատլանտա՝ Հենդելի «Քսերքսես»
- Իրեն՝ Հենդելի «Թեոդորա»
- Աղջիկ-ծաղիկ՝ Վագներ Ռիխարդի «Պարսիֆալ»
- Նեդդա՝ Լեոնկավալոյի «Պայացներ»
- Տատյանա՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարիա Կալլասի մրցույթի 3-րդ մրցանակ, Հունաստան, 1995 թ.
- Վիոտիի 1-ին մրցանակ, Իտալիա, 1995 թ.
- Խուլիան Գայարի 2-րդ մրցանակ, Իսպանիա, 1995 թ.
- Միջազգային մրցույթների դափնեկիր
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պապիկ՝ Միքայել Խաչատրյան, շեփորահար, մանկավարժ, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Տատիկ՝ Մարիաննա Հարությունյան, դաշնակահարուհի, երգչուհի, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Հայր՝ Վիլեն Գալստյան, բալետի արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Մայր՝ Նադեժդա Դավթյան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Ամուսին՝ Հելդոլֆ Էվերտս, դիվանագետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մերոնք - Ջուլիետ Գալստյան | Music of Armenia»։ www.musicofarmenia.com։ Վերցված է 2016-08-12
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ջուլիետ Գալստյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-12
- ↑ Arsen։ «Ջուլիետ Գալստյան. Եվրոպայում վճարում են լսելու համար, իսկ Արցախում ապրում են լսածով»։ Վերցված է 2016-08-12