Միքայել Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Խաչատրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 16, 1915(1915-12-16)
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունվարի 15, 2004(2004-01-15) (88 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունփողհար, մանկավարժ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1938) և Մոսկվայի կոնսերվատորիա (1947)
ԱմուսինՄարիաննա Հարությունյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Միքայել Վահանի Խաչատրյան (դեկտեմբերի 16, 1915(1915-12-16) - հունվարի 15, 2004(2004-01-15), Երևան, Հայաստան), հայ շեփորահար, մանկավարժ, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), պրոֆեսոր (1976

Դաշնակահար, օպերային երգչուհի Մարիաննա Հարությունյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Խաչատրյանը ծնվել է Շահրիար գյուղում։ 1933-1938 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1938 թվականին Հայաստանի նորաստեղծ ջազ նվագախմբի դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի հրավերով եղել է նվագախմբի առաջին շեփորահարը։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան` պրոֆեսոր Տաբակովի դասարանը[1]։ 1947-1950 թվականներին աշխատել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում, 1950 թվականից` Երևանի օպերայի և բալետի թատրոնում, 1970-1973 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1947-2004 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1960-1967 թվականներին՝ դեկան, 1967-1970 և 1973-1985 թվականներին՝ պրոռեկտոր, 1981-1992 թվականներին, միաժամանակ՝ ամբիոնի վարիչ։

Խաչատրյանը հարստացրել է շեփորի երկացանկը՝ կատարելով փոխադրումներ և մշակումներ շեփորի և դաշնամուրի համար Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Մենդելսոնի, Պուլենկի, Կոմիտասի, Սպենդիարյանի և այլոց ստեղծագործություններից։ Հեղինակել է «Շեփոր նվագելու դպրոց» վերնագրված դասագիրքը[2][3]։

1963 թվականին Լենինգրադում, 1980 թվականին Տալլինում եղել է համամիութենական մրցույթների ժյուրիի անդամ, 1985 թվականին Բաքվում՝ Անդրկովկասյան մրցույթի ժյուրիի նախագահ[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թովմասյան Վ., Կյանքի ուրվագիծ։ Միքայել Խաչատրյան, Երևան, 2004։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ИСКУССТВО ВЫДАЮЩЕГОСЯ МАСТЕРА». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «Хачатрян, Михаил Ваганович - Пособие для трубы. Ч. 1 : С предисл. - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Biographischer Index Rußlands und der Sowjetunion (ռուսերեն). Walter de Gruyter. 2011 թ․ հոկտեմբերի 31. ISBN 9783110933369.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.