Ջուդիթ Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուդիթ Միլլեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1948(1948-01-02)[1][2] (74 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՕհայո նահանգի համալսարան, Բերնարդ քոլեջ, Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց, Փրինսթոնի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունռազմական թղթակից, լրագրող և գրող
ԱմուսինJason Epstein?
Ծնողներհայր՝ Bill Miller?
Կայքjudithmiller.org

Ջուդիթ Միլլեր (անգլ.՝ Judith Miller, հունվարի 2, 1948(1948-01-02)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, ավելի քան 25 տարի աշխատել է New York Times թերթում։ Պարբերականում աշխատելու ընթացքում եղել է ամենաազդեցիկ և իշխանության բարձրագույն օղակներում հայտնվող լրագրողներից մեկը։ 2002 թվականին մի խումբ գործընկերների հետ միասին նրան շնորհվել է Պուլիցերյան մրցանակ՝ գլոբալ ահաբեկչության վերաբերյալ հոդվածների համար[3]։

Միլլերի հոդվածները իրաքյան զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության վերաբերյալ, որոնք նա տպագրել է 2003 թվականին` Իրաքի պատերազմից առաջ և հետո, հասարակության մեջ բուռն բանավեճեր են առաջացրել։ Նրա ներգրավվածությունը Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Վալերի Փլեյմի անձի բացահայտմանը, որը աշխատում էր գաղտնի կերպով, նրան առավել հայտնի է դարձրել ԶԼՄ-ներում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Միլլերը ծնվել է Նյու Յորքում։ Նրա հայրը հրեա էր, մայրը՝ իռլանդացի կաթոլիկ։ Միլլերի մանկությունն անցել է Մայամիում և Լոս Անջելեսում, որտեղ նա ավարտել է Հոլիվուդի ավագ դպրոցը։

Նրա հայրը՝ Բիլլ Միլլերը, Նյու Ջերսիում, իսկ ավելի ուշ՝ Լաս Վեգասում, գիշերային հայտնի ակումբի սեփականատեր էր[4]։

Ջուդիթ Միլլերը հաճախել է Օհայոյի համալսարան։

2005 թվականին նա երեք ամիս անցկացրել է բանտում այն բանից հետո, երբ հրաժարվել է Վալերի Փլեյմի գործով իր տեղեկատվության աղբյուրը հաղորդել ամերիկյան դատարանին։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուդիթ Միլլերի հետ տեղի ունեցած իրական իրադարձությունների հիման վրա 2008 թվականին նկարահանվել է «Ոչինչ` բացի ճշմարտությունից» ֆիլմը։ Սակայն ըստ ֆիլմի սյուժեի՝ ԿՀՎ-ի գործակալի ինքնությունը, որն աշխատում էր քողարկման տակ, բացահայտում է լրագրողուհին, որը հետագայում դատարանին հայտնել չցանկանալու համար հայտնվում է բանտում։ Իրականում ԿՀՎ գործակալի ինքնությունը բացահայտել է լրագրող Ռոբերտ Նովակը[5]։
  • Ջուդիթ Միլլերը նաև հայտնվում է «Վտանգավոր հետաքննություն» ֆիլմում, որտեղ օգտագործվում են հատվածներ նրա իրական հարցազրույցներից[6]
  • Նա չորս գրքերի հեղինակ է, որոնցից երկուսը դարձել են բեսթսելլեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. News.bbc.co.uk Отставка журналиста «Нью-Йорк таймс»
  4. Гилберт Скотт Маркл Jimmy Miller Archived 2011-07-16 at the Wayback Machine.(անգլ.)
  5. Роберт Новак, «Mission to Niger», The Washington Post, 14 июля 2003
  6. Brian Lowry CNN։ «'Shock and Awe' tells story of Knight Ridder pre-Iraq war coverage»։ CNN։ Վերցված է 2019-01-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]