Ջորջ վան Բիսբրուկ
Ջորջ վան Բիսբրուկ George A.Van Biesbroeck | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1880 Գենտ, Բելգիա |
Մահացել է | փետրվարի 23, 1974 (94 տարեկան) Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Գենտի համալսարան |
Գիտական ղեկավար | Կարլ Շվարցշիլդ |
Պարգևներ | |
![]() |
Ջորջ վան Բիսբրուկ (ֆր.՝ George A.Van Biesbroeck, հունվարի 21, 1880, Գենտ, Բելգիա - փետրվարի 23, 1974, Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), բելգիացի-ամերիկացի աստղագետ, աշխատել է Յերկեսի աստղադիտարանում։
Սովորել է Գենտի համալսարանում ճարտարագետի մասնագիտությամբ, ավարտել է համալսարանը 1902 թվականին։ Երկու տարի աշխատել է մասնագիտությամբ։ 1904 թվականին թողել է մասնագիտությունը և սկսել է աշխատել Բելգիայի թագավորական աստղադիտարանում, Ուկել քաղաքում։ 1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Յերկեսի աստղադիտարանում։ 1945 թվականին, 65 տարեկան հասակում անցել է թոշակի, այդ ժամանակ նա Չիկագոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր։ 1963 թվականից Արիզոնայի համալսարանի Լուսնա-մոլորակային լաբորատորիայի խորհրդականն էր։
Ներդրումը գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վան Բիսբրուկը առաջին հերթին աշխատել է դիտողական աստղագիտության ոլորտում։ Նրա աշխատությունները կապված են կրկնակի, փոփոխական աստղերի, Արեգակի հարևանությամբ գտնվող ցածր լուսատվությամբ աստղերի հետ։ Բացի դա կատարել է գիսաստղերի, փոքր մոլորակների, մոլորակների արբանյակների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Հայտնաբերել է պարբերական գիսաստղ (53P/Վան Բիսբրուկ), երկու ոչ-պարբերական՝ C/1925 W1 (Վան Բիսբրուկ 1) և C/1935 Q1 (Վան Բիսբրուկ 2), ինչպես նաև 16 աստերոիդ։
1957 թվականին պարգևատրվել է ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի Ջեյմս Կրեյգ Վոթսոնի մեդալով։
Վան Բիսբրուկի պատվին են անվանվել (1781) Վան Բիսբրուկ ստերոիդը, խառնարան Լուսնի վրա, Վան Բիսբրուկի աստղը (կարմիր թզուկ, Wolf 1055 B)։ 1979 թվականին Ամերիկյան աստղագիտական միությունը սահմանեց նոր մրցանակ, որը կոչվեց Ժորժ վան Բիսբրուկի պարգև։
Իր հայտնաբերած (1033) Սիմոնա աստերոիդը վան Բիսբրուկը անվանել է դստեր պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- James Craig Watson Medal (NAS) (անգլ.)
- Nationmaster.com(չաշխատող հղում) (անգլ.)
- Astronet.ru (ռուս.)
|