Ջորջ Ֆլոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Ֆլոյդ
անգլ.՝ George Floyd
Դիմանկար
Ջորջ Ֆլոյդը 2016 թվականին
Ծնվել է1973 հոկտեմբերի 14[1]
ԾննդավայրՖեյեթվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էՄայիսի 25, 2020 (46 տարեկան)
Մահվան վայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
ԳերեզմանHouston Memorial Gardens
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀարավային Ֆլորիդայի համայնքային քոլեջ
Մասնագիտությունպահնորդ, ռեփեր, truck driver, բասկետբոլիստ և պոռնոգրաֆիկ դերասան
ԱշխատանքԲեռնապահ մեքենայի վարորդ, պահակ
ԱնդամությունScrewed Up Click?[2]
Երեխաներ5
 George Floyd Վիքիպահեստում

Ջորջ Փերրի Ֆլոյդ կրտսեր (անգլ.՝ George Perry Floyd Jr, հոկտեմբերի 14, 1973(1973-10-14)[4], Ֆեյեթվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[5] - մայիսի 25, 2020(2020-05-25)[3], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[3]), աֆրոամերիկացի, որը մահացել է Մինեապոլիսում՝ ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ[6][7]։ Ֆլոյդի և այլ աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանական վերաբերմունքի դեմ բողոքի ցույցերն արագորեն տարածվել են ինչպես Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլոյդը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆեյեթվիլ քաղաքում[8] և մեծացել է Տեխաս նահանգի[9] Հյուստոն շրջանում[10][11]։ Ընկերներն ու հարազատները նրան անվանում էին Փերրի[12] և բնութագրում էին որպես «փափուկ հսկա»[13]։ Ինչպես հաղորդվում է, Ֆլոյդի հասակը կազմել է 1.93 մինչև 1.98 մետր[14][15]։

Նա խաղում էր Յեյթսի ավագ դպրոցի բասկետբոլի և ֆուտբոլի թիմերում[8][11] և երկու տարի հաճախում էր Հարավային Ֆլորդիայի համայնքային քոլեջը՝ խաղալով դրա բասկետբոլային թիմում[16][17]։ Ֆլոյդը վերադարձել է Հյուստոն, որտեղ նա դարձել է ավտոմոբիլային կարգավորիչ[18]։ Նա նաև հանդես է եկել Screwed Up Click հիփ հոփ խմբում որպես ռեփեր՝ Big Floyd (անգլ. թարգմանաբար՝ «Մեծ Ֆլոյդ») կեղծանվան տակ[19][20][21]։ Թմրանյութերի գողության և պահման համար։ 2009 թվականին նա մեղքի ճանաչման գործարք է կնքել հինգ տարվա բանտարկության դիմաց[22][23]։ Ազատ արձակվելուց հետո նա կապ է հաստատել «Հյուստոնի հարություն» տեղական հովվական համայնքի հետ[8]։

2014 թվականին նա տեղափոխվել է Մինեսոտա[24], որտեղ աշխատել է որպես բեռնատար մեքենայի վարորդ և ռեստորանի պահակ[10]։ 2017 թվականին նկարահանվել է զինային բռնության դեմ ուղղված տեսահոլովակում[8][13]։ 2020 թվականին նա կորցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով[25]։

Screwed Up Click խմբի կազմում լինելով, Ֆլոյդը հանդիպել է տարբեր կանանց հետ, որոնցից մի քանիսի հետ երեխաներ է ունեցել[26]։ Նա հինգ երեխաների հայր էր[26][27][28], ներառյալ երկու դստրերի Հյուստոնում՝ 6 և 22 տարեկան, և չափահաս որդու՝ Տեխաս նահանգի Բրայան քաղաքում[29][30]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մայիսի 25-ին Ֆլոյդը, որին կասկածում էին կեղծ քսան դոլարանոց թղթադրամը հանձնելու մեջ, մահացել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, այն բանից հետո, երբ Դերեկ Շովինը՝ սպիտակամորթ ոստիկանը, մոտ ինը րոպե ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը։ Ֆլոյդի ձեռքերը կապված էին ձեռնաշղթաների մեջ, իսկ դեմքն ուղղված էր դեպի ներքև[31][32][33]։ Մյուս երկու սպաները նույնիսկ ավելի ամուր էին պահում Ֆլոյդին, իսկ չորրորդը խոչընդոտում էր ականատեսների միջամտությանը[34][35]։ Վերջին երեք րոպեների ընթացքում Ֆլոյդն անշարժ է եղել և զարկերակ չի ունեցել[31], սակայն սպաները չեն փորձել դա ստուգել, իսկ Շովենն իր ծունկը դեռ պահում էր Ֆլոյդի պարանոցի վրա, նույնիսկ այն ժամանակ, երբ շտապօգնության աշխատակիցները փորձել են բուժել նրան։ Պաշտոնական դիահերձումը ցույց է տվել, որ Ֆլոյդը մահացել է սրտի կանգից, որի պատճառն այն էր, որ նրանք այդքան երկար պահում էին[14][36]։ COVID-19-ի թեստավորման արդյուքները Ֆլոյդի մոտ դրական էին նրա մահվան պահին։ Բացի այդ՝ նա ֆենտանիլի ազդեցության տակ էր և նրա մարմնում մեթամֆետամին կար[14][37]։ Ֆլոյդի ընտանիքի պատվերով անցկացված երկրորդ դիահերձումը ցույց է տվել, որ «ապացույցները համապատասխանում են մեխանիկական շնչահեղձությանը որպես մահվան պատճառ», պարանոցի սեղմումով, որը սահմանափակում է արյան հոսքը դեպի ուղեղ, և շնչառությունը սահմանափակող մեջքի սեղմումով[38]։

Բողոքի ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլոյդի մահվանից հետո ամբողջ աշխարհում ցույցեր և բողոքներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների կողմից ուժ կիրառելու և ոստիկանության հաշվետվողականության բացակայության դեմ[39][40][41]։ Լրացուցիչ բողոքի ակցիաներ են սկսվել ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում և միջազգային մակարդակով ավելի քան 400 քաղաքներում։ Ֆլոյդի մահը նմանեցվել է 2014 թվականին Էրիկ Գարների մահվանը՝ սևամորթ մարդու որը սպանվել է Նյու Յորքի Սթաթեն Այլենդում ոստիկանության կողմից, և որը նույն կերպ կրկնում էր «Ես չեմ կարողանում շնչել»՝ գտնվելով խեղդող բռնազավթման տակ[9][42]։

Հուշարձաններ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 4-ին Մինեապոլիսում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որի ժամանակ էլ Շարփթոնը տապանաքարի խոսք է ասել[12]։

Մինեապոլիսի Հյուսիսային կենտրոնական համալսարանը հայտարարել է Ֆլոյդի անունով հիշատակի կրթաթոշակի մասին և կոչ է արել մյուս քոլեջներին և համալսարաններին հետևել իր օրինակին[43][44]։ Համալսարանի նախագահ Սքոթ Հագենը հայտարարել է, որ հունիսի 4-ի դրությամբ կրթաթոշակային ֆոնդը ստացել է 53,000 ԱՄՆ դոլար՝ նվիրատվությունների տեսքով[44]։ Ալաբամայի պետական համալսարանը Ֆլոյդի և Գրեգ Գանի պատվին կրթաթոշակ է հայտարարել, մարտահրավեր նետելով այլ պատմականորեն սև քոլեջներին և համալսարաններին հետևել իր օրինակին[45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mr. George Floyd Jr. - View Obituary & Service Information»։ Mr. George Floyd Jr. Obituary 
  2. MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.lemonde.fr/international/article/2020/05/27/quatre-policiers-limoges-apres-la-mort-d-un-noir-lors-de-son-interpellation-aux-etats-unis_6040859_3210.html
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 https://www.usatoday.com/story/news/2020/05/28/george-floyd-remembered-gentle-giant-family-calls-death-murder/5265668002/
  6. Murphy Esme (2020-05-26)։ «‘I Can’t Breathe!’: Video Of Fatal Arrest Shows Minneapolis Officer Kneeling On George Floyd’s Neck For Several Minutes»։ KSTP-TV։ Վերցված է 2020-05-26 
  7. «'Being Black In America Should Not Be A Death Sentence': Officials Respond To George Floyd's Death»։ CBS Minnesota։ մայիսի 26, 2020։ Վերցված է 2020-05-26 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «An athlete, friend and father - who was George Floyd?»։ BBC News (en-GB)։ մայիսի 31, 2020։ Վերցված է հունիսի 4, 2020 
  9. 9,0 9,1 Murphy Esme (մայիսի 26, 2020)։ «'I Can't Breathe!': Video Of Fatal Arrest Shows Minneapolis Officer Kneeling On George Floyd's Neck For Several Minutes»։ KSTP-TV։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 26, 2020-ին։ Վերցված է մայիսի 26, 2020։ «While lying facedown on the road, Floyd repeatedly groans and says he can't breathe.» 
  10. 10,0 10,1 Richmond Todd (մայիսի 28, 2020)։ «Who was George Floyd? Unemployed due to coronavirus, he’d moved to Minneapolis for a fresh start.»։ Chicago Tribune։ Վերցված է հունիսի 3, 2020 
  11. 11,0 11,1 Gill Julian (մայիսի 27, 2020)։ «In Houston, friends and family mourn 'gentle giant' George Floyd amid calls for murder charges for cops»։ Houston Chronicle։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2020-ին։ Վերցված է մայիսի 29, 2020 
  12. 12,0 12,1 Wallace Danielle (հունիսի 4, 2020)։ «Hundreds, including Al Sharpton, Eric Garner's mom, mourn at George Floyd memorial in Minneapolis»։ Fox News (en-US)։ Վերցված է հունիսի 4, 2020 
  13. 13,0 13,1 «Who was George Floyd? The 'gentle giant' who was trying to turn his life around»։ Sky News (անգլերեն)։ Վերցված է հունիսի 4, 2020 
  14. 14,0 14,1 14,2 «Hennepin County ME Autopsy Report»։ Hennepin County։ հունիսի 1, 2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին։ Վերցված է հունիսի 4, 2020 
  15. Pereira Ivan (հունիսի 2, 2020)։ «Nationwide protests return focus to why George Floyd was initially detained»։ ABC News (անգլերեն)։ Վերցված է հունիսի 4, 2020 
  16. Ebrahimji Alisha (մայիսի 29, 2020)։ «This is how loved ones want us to remember George Floyd»։ CNN։ Վերցված է հունիսի 1, 2020 
  17. Holton Jennifer (մայիսի 29, 2020)։ «'A good guy:' College classmate, coach remember George Floyd»։ WTVT։ Վերցված է հունիսի 1, 2020 
  18. Lance Scott Walker (2019)։ Houston Rap Tapes: An Oral History of Bayou City Hip-Hop։ University of Texas Press։ էջ 83 
  19. Julian Gill (մայիսի 27, 2020)։ «Before dying in Minneapolis police custody, George Floyd grew up in Houston's Third Ward»։ Houston Chronicle։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2020-ին։ Վերցված է մայիսի 30, 2020 
  20. Burney Lawrence (մայիսի 29, 2020)։ «The Rap Report: To George Floyd a.k.a. Big Floyd of the legendary Screwed Up Click»։ FADER։ Վերցված է հունիսի 1, 2020 
  21. Holmes Charles (հուլիսի 2, 2020)։ «'He Shook the World': George Floyd’s Legendary Houston Legacy»։ Rolling Stone։ Վերցված է հունիսի 5, 2020 
  22. Toone Stephanie (հունիսի 3, 2020)։ «George Floyd, man killed in Minneapolis police encounter, had started new life in Minnesota»։ The Atlanta Journal-Constitution (English)։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-28-ին։ Վերցված է հունիսի 4, 2020 
  23. Walters Joanna (մայիսի 29, 2020)։ «An athlete, a father, a 'beautiful spirit': George Floyd in his friends' words»։ The Guardian։ Վերցված է հունիսի 4, 2020 
  24. Toone Stephanie (մայիսի 29, 2020)։ «Floyd's brother tearfully asked for justice and peace following the 46-year-old bouncer's death Thursday»։ Atlanta Journal-Constitution։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2020-ին։ Վերցված է մայիսի 30, 2020 
  25. Richmond Todd (մայիսի 28, 2020)։ «George Floyd had started a new life in Minnesota before he was killed by police»։ Boston Globe։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2020-ին։ Վերցված է մայիսի 28, 2020 
  26. 26,0 26,1 «George Floyd was killed on May 25th»։ The Economist։ հունիսի 4, 2020։ Վերցված է հունիսի 5, 2020։ «Best of all, he met attractive women, by several of whom he had children. He was a good father while he was around.» 
  27. Evelyn Kenya (հունիսի 3, 2020)։ «'I miss him': George Floyd’s daughter speaks out for first time»։ The Guardian։ Վերցված է հունիսի 5, 2020։ «She added Floyd was a good father who wanted his daughter 'to have the best'.» 
  28. «George Floyd Memorial Service In Minneapolis»։ NBC News։ հունիսի 4, 2020։ Վերցված է հունիսի 4, 2020 
  29. Ellis Nicquel Terry, Davis Tyler J. (մայիսի 28, 2020)։ «George Floyd remembered as 'gentle giant' as family calls his death 'murder'»։ Milwaukee Journal Sentinel։ Վերցված է հունիսի 2, 2020 
  30. "George Floyd's son joins Texas protesters in peaceful demonstration," KTRK-TV, (a local ABC News affiliate), June 1, 2020.
  31. 31,0 31,1 Complaint – State of Minnesota v. Derek Michael Chauvin Archived 2020-05-30 at the Wayback Machine., Minnesota District Court, Fourth Judicial District, File No. 27-CR-20-12646. May 29, 2020.
  32. Brooks Jennifer (մայիսի 28, 2020)։ «George Floyd and the city that killed him»։ Star Tribune։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2020-ին։ Վերցված է մայիսի 29, 2020։ «Down the road, people were marching and mourning Floyd, whose irreplaceable life ended after an arrest face-down on the asphalt of E. 38th Street.» 
  33. Silverman Hollie (մայիսի 29, 2020)։ «Floyd was "non-responsive" for nearly 3 minutes before officer took knee off his neck, complaint says»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 30, 2020-ին։ Վերցված է մայիսի 29, 2020։ «Chauvin had his knee on Floyd's neck for 8 minutes and 46 seconds in total, and 2 minutes and 53 seconds after Floyd was unresponsive, the complaint said.» 
  34. Mannix Andy (մայիսի 26, 2020)։ «What we know about Derek Chauvin and Tou Thao, two of the officers caught on tape in the death of George Floyd»։ Star Tribune։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 27, 2020-ին։ Վերցված է մայիսի 27, 2020 
  35. «Officer Charged With George Floyd's Death as Protests Flare»։ The New York Times։ Associated Press։ մայիսի 29, 2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-06-ին։ Վերցված է 2020-06-05 
  36. «George Floyd death was homicide, says updated medical examiner's report»։ www.abc.net.au (en-AU)։ 2020-06-01։ Վերցված է 2020-06-04 
  37. «Hennepin County Press Release on George Floyd's Death»։ Hennepin County։ հունիսի 1, 2020։ Վերցված է հունիսի 5, 2020 
  38. Furber Matt, Burch Audra D. S., Robles Frances (մայիսի 29, 2020)։ «George Floyd Worked With Officer Charged in His Death»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 30, 2020-ին։ Վերցված է մայիսի 30, 2020 
  39. AP (մայիսի 28, 2020)։ «Violent protests rock Minneapolis for 2nd straight night over in-custody death»։ KABC-TV։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-01-ին։ Վերցված է մայիսի 28, 2020 
  40. Jimenez Omar, Chavez Nicole, Hanna Jason (մայիսի 28, 2020)։ «As heated protests over George Floyd's death continue, Minnesota governor warns of 'extremely dangerous situation'»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2020-ին։ Վերցված է մայիսի 28, 2020 
  41. DeMarche Edmund (մայիսի 28, 2020)։ «Deadly shooting near George Floyd protest as looting, arson grip Minneapolis»։ Fox News Channel։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2020-ին։ Վերցված է մայիսի 28, 2020։ «Some protesters skirmished with officers, who fired rubber bullets and tear gas in a repeat of Tuesday night's confrontation» 
  42. «Mayor makes emotional call for peace after violent protests: "I believe in Minneapolis"»։ CBS News։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 29, 2020-ին։ Վերցված է մայիսի 29, 2020 
  43. Nietzel Michael T.։ «A University President Challenges Every College In America To Fund A George Floyd Memorial Scholarship»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է հունիսի 4, 2020 
  44. 44,0 44,1 Torres Ella (հունիսի 4, 2020)։ «George Floyd memorial updates: Floyd's brother says 'he touched so many people's hearts'»։ ABC News (անգլերեն)։ Վերցված է հունիսի 4, 2020 
  45. «ASU Establishes George Floyd/Greg Gunn Memorial Scholarship | Alabama State University»։ www.alasu.edu։ Վերցված է 2020-06-05