Ջորջ Էդուարդ Մուր
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1873[1][2][3][…] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1958[1][2][3][…] (84 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Ascension Parish Burial Ground |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | Բրիտանական ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ և Դալվիչ Քոլեջ[5] |
Գիտական աստիճան | Doctor of Letters?[5] (1913) |
Տիրապետում է լեզուներին | մոնղոլերեն[1] |
Գիտական ղեկավար | James Ward? |
Եղել է գիտական ղեկավար | R. B. Braithwaite? |
Պարգևներ | Վաստակի շքանշան և Բրիտանական ակադեմիայի անդամ |
Ջորջ Էդուարդ Մուր (1873-1958), անգլիացի իդեալիստ փիլիսոփա, նեոռեալիզմի հիմնադիր։
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր (1925-1939)։ «Մայնդ» («Mind») ամսագրի գլխավոր խմբագիր (1921-1947)։ «Իդեալիզմի հերքումը» (1903) հոդվածում քննադատել է սուբյեկտիվ իդեալիզմը։
Ըստ Մուրի, զգայությունները կազմված են դրանք միավորող «գիտակցությունից» և դրանք զանազանող «օբյեկտից»։ Ելնելով շոտլանդական դպրոցի «ողջամտության» դրույթից՝ Մուրը ընդունում է օբյեկտի (ֆիզիկական օբյեկտի) անկախությունը գիտակցությունից։
Սակայն ֆիզիկական օբյեկտը չի համընկնում զգացություններում անմիջականորեն տրվածին․ «զգայորեն տրվածը» օբյեկտի դրսևորման մի մասն է և ճանաչողության անմիջական առարկան։ Այսպիսով, Մուրը իմացության օբյեկտը նենգափոխում է զգայությամբ և հակվում դեպի ագնոստիցիզմ։ Առօրյա լեզվի վերլուծությանը վերաբերող Մուրի գաղափարները ազդել են նեոպոզիտիվիզմի վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Indiana Philosophy Ontology Project
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118583859 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Encyclopedia of Philosophy, The Internet encyclopedia of philosophy / J. Fieser, B. Dowden — 1995. — ISSN 2161-0002
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 93)։ ![]() |
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 24 մահեր
- 1958 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Անգլիացի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Անգլիացի աթեիստներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին