Ջորջ Բար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Բար
Ծնվել է1859[1][2][3][…]
ԾննդավայրMunroe Falls, Սամմիթ, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբեր 1939[4]
Մահվան վայրՖինիքս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ և լուսանկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն

Ջորջ Բար (անգլ.՝ George Elbert Burr, 1859[1][2][3][…], Munroe Falls, Սամմիթ, Օհայո, ԱՄՆ - նոյեմբեր 1939[4], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։ Առավել հայտնի է իր փորագրանկարներով, որոնցում պատկերել է Ամերիկայի արևմուտքում գտնվող անապատային և լեռնային շրջանները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարը ծնվել է Օհայո նահանգում, իսկ 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միսսուրի, որտեղ նրա հայրը բացել է տնտեսական խանութ[5]։ Կրթվելով իր մոր կողմից՝ Բարը մեկնել է Չիկագոյի Դիզայնի ակադեմիայում սովորելու (1878) և հետ է վերադարձել 1879 թվականի ապրիլին։

Բարն աշխատել է իր հոր խանութում, բայց երբեք հետաքրքրությունը չի կորցրել արվեստի նկատմամբ[6]։ Հաջողության է հասել վաղ հասակում՝ Harper Scribner ամսագրերին, Frank Leslieշաբաթաթերթին և Cosmopolitan-ին նկարներ մատակարարելով։ 1892 թվականին սկսել է քառամյա ծրագիր, ըստ որի Մետրոպոլիտեն թանգարանի (Նյու Յորք) համար նկարել է հնամենի թանկարժեք նմուշներ։ Այս ծրագրի միջոցով վաստակած գումարը բավական էր, որ Բարը կարողանա ամբողջ Եվրոպայով ճանապարհորդության մեկնել իր կնոջ հետ։ Հաջորդ տարիների ընթացքում նրանք այցելում են Իտալիա, Գերմանիա և Բրիտանական կղզիներ. Բարը նկարում է էսքիզներ և ջրաներկով նկարված նկարներ, որոնք հիմք էին հանդիսանալու եվրոպական վայրերի պատկերներով կտավներ ստեղծելու։

Ամերիկա վերադառնալուց մի քանի տարի անց գրիպի համաճարակի պատճառով Բարը մեկնեց Դենվեր առողջական խնդիրները լուծելու համար։ Այնտեղ, թեք և անտառոտ կիրճերում գտնվող ստուդիայում, որտեղից բացվում էր Ժայռոտ լեռների համայնապատկերը, Բարը սկսեց կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որի շնորհիվ հետագայում հայտնի է դարձել։ 1910 թվականին նա Դենվերի փողոցներից մեկում կառուցեց քարե տուն։ Կառույցը ձեռք էր բերվել Կանանց ակումբի կողմից, որը մինչև օրս շարունակում է մնալ նրա հավաքատեղին[7]։ 1924 թվականին Բարը տեղափոխվում է Արիզոնայի Ֆինիքս քաղաք, որտեղ ցանկանում էր ապրել մինչև կյանքի վերջ։ Բնակավայրի փոփոխությունը նրան հնարավորություն ընձեռեց ընդլայնելու աշխատանքների ոճը։ Նա և իր կինը, որ մահացավ 1941 թվականին, թաղված են Քամերոնում[8]։

Այսօր Ջորջ Բարի անունը լայնորեն ճանաչված է որպես 20-րդ դարի ամենահանճարեղ ամերիկացի փորագրանկարիչերից մեկի։ Նրա նկարների փորագրանկարները ականավոր հավաքածուների մաս են կազմում և ցուցադրված են Ամերիկայի արվեստի պատկերասրահում[9], Ֆրանսիական ազգային տպագրության հավաքածուում, Լյուքսեմբուրգի թանգարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Բրիտանական թանգարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրուքլինի թանգարանում[10] և Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 George Elbert Burr
  2. 2,0 2,1 George Elbert Burr
  3. 3,0 3,1 Swartz A. George Elbert Burr — 2007.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists
  5. «George Elbert Burr (1859–1939)»։ Taos and Santa Fe Painters։ Վերցված է 2019-06-28 
  6. «George Elbert Burr»։ 1stdibs։ Վերցված է 2019-06-28 
  7. «Curator's Corner 2: Subtle Visions of the West»։ Denver Public Library։ Վերցված է 2019-06-28 
  8. «George Elbert Burr»։ Find a Grave։ Վերցված է 2019-06-28 
  9. «George Elbert Burr»։ Smithsonian American Art Museum (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  10. «Brooklyn Museum»։ www.brooklynmuseum.org։ Վերցված է 2018-08-02 
  11. «Etchings by American Artist George Elbert Burr at MNA»։ Museum of Northern Arizona (en-US)։ 2006-03-17։ Վերցված է 2018-08-02