Ջորջ Արմիթիջ Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Արմիթիջ Միլլեր
անգլ.՝ George Armitage Miller
Ծնվել էփետրվարի 3, 1920(1920-02-03)[1][2][3]
Չարլսթոն, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 22, 2012(2012-07-22)[4][1][2][…] (92 տարեկան)
Plainsboro Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ռոքֆելլերի համալսարան և Օքսֆորդի համալսարան
Գործունեության ոլորտկոգնիտիվ հոգեբանություն և կոգնիտիվ գիտություններ
Պաշտոն(ներ)President of the American Psychological Association?
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Society of Experimental Psychologists?
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Ալաբամայի համալսարան (1941), Ջորջ Վաշինգտոն համալսարան, Հարվարդի համալսարան (1946) և Charleston High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարStanley Smith Stevens?
Պարգևներ

Ջորջ Արմիթիջ Միլլեր (անգլ.՝ George Armitage Miller փետրվարի 3, 1920(1920-02-03)[1][2][3], Չարլսթոն, ԱՄՆ - հուլիսի 22, 2012(2012-07-22)[4][1][2][…], Plainsboro Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[8]), ամերիկացի հոգեբան։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (1962)[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլերը ծնվել է 1920 թվականի փետրվարի 3-ին Արևմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքում՝ մետալուրգիական ընկերության ղեկավար Ջորջ Միլլերի և Ֆլորենս Արմիտաժ Միլլերի ընտանիքում։ Ծնողներն ամուսնալուծվել են նրա ծնվելուց քիչ ժամանակ անց, և նա մայրիկի հետ ապրել է Մեծ ճգնաժամի ժամանակ՝ 1937 թվականին ավարտելով Չարլսթոնի ավագ դպրոցը։

1940 թվականին ավարտել է Ալաբամայի համալսարանը՝ արվեստի բակալավրի աստիճանով։ 1946 թվականին Հարվարդի համալսարանում հոգեբանությունից պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ 1968 թվականից Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի փորձարարական հոգեբանության պրոֆեսոր էր, 1979 թվականից՝ Փրինսթոնի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր։ 1969 թվականին ընտրվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլերի ամենահայտնի աշխատանքը՝ «Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու» («The Magical Number Seven, Plus or Minus Two: Some Limits on our Capacity for Processing Information») լույս է տեսել 1956 թվականին «Psychological Review» գիտական ամսագրում։ Այդ թիվը նաև կոչվում է Ինգվե Միլլերի թիվ։

Ջորջ Միլլերը T. O. T. E. մոդելի մշակողներից մեկն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին արժանացել է «William James Book Award» մրցանակի իր «The Science of Words» գրքի համար, իսկ 1991 թվականին նախագահ Ջորջ Բուշի կողմից ստացել Է ԱՄՆ ազգային գիտական մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KNAW Past Members
  3. 3,0 3,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 4,2 George Miller, Princeton psychology professor and cognitive pioneer, dies
  5. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. Guggenheim Fellows database
  7. https://www.apa.org/about/governance/president/outstanding
  8. «George Miller, Princeton psychology professor and cognitive pioneer, dies»։ 2012-07-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-27 
  9. George A. Miller (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]