Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու
The Magical Number Seven, Plus or Minus Two
ԵնթավերնագիրSome Limits on Our Capacity for Processing Information
ՀեղինակGeorge Armitage Miller?
Անվանվել է7
Տեսակacademic journal article? և գիտական հոդված
Թեմաworking memory? և Կոգնիտիվ հոգեբանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակված էPsychological Review?
Հրատարակման տարեթիվմարտ 1956
Թվային տարբերակpsychclassics.yorku.ca/Miller/

Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու («Միլլերի քսակ», «Միլլերի օրենք»), ամերիկացի գիտնական-հոգեբան Ջորջ Միլլերի հայտնաբերած օրինաչափությունը, որի համաձայն` կարճաժամկետ մարդկային հիշողությունը, որպես կանոն, չի կարող հիշել և կրկնել ավելի քան 7 ± 2 տարր:

Սկզբունքի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Միլլերը Bell Laboratories ընկերությունում իր աշխատանքի ժամանակ մի շարք փորձարկումներ է անցկացրել, որոնց նպատակն էր ուսումնասիրել օպերատորների հիշողության պարամետրերը: Փորձի արդյունքում նա հայտնաբերել է, որ մարդու կարճաժամկետ հիշողությունը կարող է հիշել միջին հաշվով ինը երկուական թվանշան, ութ տասնորդական թվանշան, այբուբենի յոթ տառ և հինգ բարդ բառ, այսինքն՝ մարդը կարող է միաժամանակ հիշել 7 ± 2 տարր:

Այս աշխատանքը շարադրված էր «Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու» (անգլերեն՝ The Magical Number Seven, Plus or Minus Two: Some Limits on our Capacity for Processing Information): Առաջին անգամ լույս է տեսել 1956 թվականին Psychological Review ամսագրում:

Այս հոդվածը հոգեբանության մեջ առավել մեջբերվող հոդվածներից մեկն է[1][2][3]:

Այսպիսով, կարճաժամկետ հիշողությունը՝ «քսակը», կարող է տեղավորել միաժամանակ յոթ մետաղադրամ: Ընդ որում, հիշողությունը չի փորձում վերլուծել տեղեկատվության իմաստը, կարևոր են միայն արտաքին, ֆիզիկական բնութագրերը: Այսինքն` կարևոր չէ, թե ինչ մետաղադրամներ կան քսակում, լինի դա ցենտ թե դոլար, ամենակարևորն այն է, որ պետք է լինեն յոթը: Եթե տարրերի քանակը յոթից ավելի է (ծայրահեղ դեպքում՝ ինը), ապա ուղեղը խախտում է տարրերի խմբերը, այնպես, որ հիշվող տարրերի քանակը 5-ից 9 է:

Հանկարծակի նման կանոն հայտնաբերվել է նաև մրջյունների համար: Պարզ է դարձել, որ մրջյունները կարող են հիշել և փոխանցել մինչև յոթ բիթ ծավալով հաղորդագրություններ[4][5][6]:

Կարճաժամկետ հիճողության ծավալի սահմանափակությունն ունի հոգեբանական հետևանքներ: Բացառված չէ, որ այստեղ կապ ունի նաև յոթ թվի մոգական հատկությունները: Հիշողության ծավալը, անկասկած, ազդում է խոսքի կազմակերպման վրա: Հայտնաբերվել է, որ արտահայտության մեջ իմաստային միավորների թիվը չպետք է գերազանցի յոթը[7]:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր Սոգոլը՝ ֆրանսիացի գրող Ռենե Դոմալյայի վեպի՝ «Լեռ անալոգ»-ի (1939—1944) հերոսներից մեկը, գտավ միտքը չափելու միջոց: Նա առաջարկում էր թվաբանական մտավոր փորձ անցկացնել: Գրքում շատ կան մտավոր հաջորդականությանը վերաբերող օրինակներ: Եվ նա հասավ այն եզրահանգման, որ մտապահվող հիշողության քանակը չի եղել ավելին քան չորսը:

1) Ես հագնվում եմ, որպեսզի դուրս գամ, 2) ես դուրս եմ գալիս, որպեսզի գնամ գնացքով 3) Ես գնում եմ գնացքով, որ հասնեմ իմ աշխատանքին 4) ես աշխատում եմ, որպեսզի գումար վաստակեմ: Փորձեք ավելացնել հինգերորդը և ես համոզված կլինեմ, որ դուք կմոռանաք առնվազն երեքից մեկը: Այլ հաջորդականության համար ուրիշ օրինակ վերցրեք: 1) բուլդոգը շան տեսակ է 2) շները կաթնասուններ են 3) կաթնասունները ողնաշարավորներ են 4) ողնաշարավորները կենդանիներ են: Ես շարժվում եմ առաջ: Կենդանին կենդանի արարած է, բայց ահա ես արդեն մոռացա բուլդոգի մասին: Եթե ես փորձեմ հիշել բուլդոգի մասին, ապա կմոռանամ ողնաշարավորների մասին[8]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gorenflo, Daniel; McConnell, James The Most Frequently Cited Journal Articles and Authors in Introductory Psychology Textbooks(անգլ.) // Teaching of Psychology : journal. — 1991. — Т. 18. — С. 8—12. — doi:10.1207/s15328023top1801_2
  2. Kintsch, Walter; Cacioppo, John T. Introduction to the 100th anniversary issue of the Psychological Review(անգլ.) // Psychological Review : journal. — 1994. — Т. 101. — № 2. — С. 195—199. — doi:10.1037/0033-295X.101.2.195 Архивировано из первоисточника 10 Հունիսի 2010. Արխիվացված է Հունիս 10, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  3. Garfield, Eugene The Articles most cited in the SCI from 1961 to 1982. 7. Another 100 Citation Classics: The Watson-Crick Double Helix has its turn // Essays of an Information Scientist: 1985, Ghost writing and other essays. — Philadelphia: ISI Press, 1985. — С. 187—196. — ISBN 978-0-89495-000-1
  4. Резникова Ж. И., Рябко Б. Я., Теоретико-информационный анализ «языка» муравьев // Журн. общ. биологии, 1990, Т. 51, № 5, 601—609.
  5. Reznikova Zh. Animal Intelligence: From Individual to Social Cognition. — Cambridge University Press, 2007. — 488 p.
  6. Резникова Ж.И. Язык муравьев до открытия доведет, Наука из первых рук, 2008, N 4 (22), 68-75.
  7. А. Реан, Н. Бордовская, С. Розум ПСИХОЛОГИЯ И ПЕДАГОГИКА. — Санкт-Петербург: Питер, 2007. — 432 с.
  8. Домаль Р. Гора Аналог. — Энигма, 1996. — 176 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]