Ջոն Ուինթրոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ուինթրոպ
անգլ.՝ John Winthrop
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1588(1588-01-22)
ԾննդավայրEdwardstone, Suffolk, Անգլիայի թագավորություն[1]
Մահացել էմարտի 26, 1649(1649-03-26)[2] (61 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գաղութ, Բրիտանական կայսրություն
ԳերեզմանKing's Chapel Burying Ground
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրոնՊուրիտանություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան և Թրինիթի քոլեջ
ԵրկերA Model of Christian Charity?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, աստվածաբան, գրող, փաստաբան և իրավաբան
ԱմուսինMargaret Tyndal Winthrop?[3], Martha Rainsborough?[3], Mary Forth?[3] և Thomasine Clopton?[3]
Ծնողներհայր՝ Adam Winthrop?[4][3], մայր՝ Anne Browne?[4][3]
Զբաղեցրած պաշտոններGovernor of the Massachusetts Bay Colony?, Governor of the Massachusetts Bay Colony?, Governor of the Massachusetts Bay Colony? և Governor of the Massachusetts Bay Colony?
ԵրեխաներJohn Winthrop the Younger?, Stephen Winthrop?[4], Henry Winthrop?, Mary Winthrop?[4][3], Adam Winthrop?[4], Deane Winthrop?[4] և Samuel Winthrop?[4][5]
Ստորագրություն
Изображение автографа
 John Winthrop Վիքիպահեստում

Ջոն Ուինթրոպ (հունվարի 22, 1588(1588-01-22), Edwardstone, Suffolk, Անգլիայի թագավորություն[1] - մարտի 26, 1649(1649-03-26)[2], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գաղութ, Բրիտանական կայսրություն), ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ, Մասաչուսեթսի գաղութի նահանգապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ադամի և Աննա Ուինթրոպի հարուստ հողատերերի ընտանիքում ՝ Սաֆոլկ կոմսությունում (Անգլիա)։

Երբ հորեղբայր Ջոն Ուինթրոփը (Ադամի եղբայրը) տեղափոխվեց Իռլանդիա, Ուինթրոփ ընտանիքը նույնպես տեղափոխվեց Իռլանդիա՝ Գրոտոն Մանոր։

Կրթություն է ստացել Քեմբրիջում և զբաղվել է իրավաբանությամբ։ Ստացել է Lord of the Manor և Groton կոչումները (Սաֆոլկ)։

Չնայած Ուինթրոպը Մասաչուսեթսի ծոցի գաղութի հիմնադիրներից չէր, 1629 թվականին նա սկսեց մասնակցել գաղութի գործունեությանը։ 1629 թվականի հոկտեմբերին Ուինթրոպն ընտրվեց գաղութի նախագահ, իսկ 1630 թվականի ապրիլին նա գլխավորեց նոր աշխարհի գաղութարարների խումբը, հիմնադրելով մի շարք պուրիտանական համայնքներ Մասաչուսեթսի ծոցի և Չարլզ գետի ափին։ Ամերիկա մեկնող նավի վրա իր քարոզում Ուինթրոպը գաղութների ապագա բնակավայրը անվանեց «քաղաք բլրի վրա», այլ ազգերին օրինակ ցույց տալու համար։

Ուինթրոպը փորձեր է կատարել, ծովի ջրից գոլորշիացման եղանակով աղ ստանալու ձևը, նա 1633 թվականին Մասաչուսեթսի ծոցի գաղութի մետաղագործական գործարանի հիմնադիրներից էր։ Նա նաև հետաքրքրված էր բժշկությամբ և հաջող գործունեություն էր ծավալում։

Ամերիկայում գտնվելու ընթացքում Ուինթրոպը նամակագրական կապի մեջ է եղել Անգլիայի գիտնականների հետ և 1661-1663 թվականներին Անգլիա կատարած այցի ժամանակ ընտրվել է Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ։ 1664 թվականին երբ որ ապրում էր Հարթվորդում ուներ աստղադիտակ և հետևում էր աստղերին։ Ուինթրոպը պնդում էր, որ տեսել էր Յուպիտերի հինգերորդ արբանյակը։ Նա այդ մասին հայտնեց թագավորության, սակայն նրանք թերահավատորեն մոտեցան այդ հարցին։ Միայն 1892 թվականի սեպտեմբերին Էդվարդ Բեռնարդը հաստատեց այս արբանյակի գոյությունը։

Ջոն Ուինթրոպի որդին (1605/06—1676) (կրտսեր) անգլիացի պետական գործիչ և Կոնեկտիկուտի գաղութի նահանգապետն էր։

Ենթադրվում է որ հենց Ջոն Ուինթրոպի ուղեբեռով է առաջին սեղանի պատառաքաղը Անգլիայից հասել ամերիկյան մայրցամաք 1630-ականերին, որն այն ժամանակ հազվադեպ էր բուն թագավորությունում[6][7][8]։

Հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինություն Բոստոնում, անվանված Ջոն Ուիթրոպի անունով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.vam.ac.uk/content/articles/m/memory-maps-constables-other-country-jules-pretty/
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Kindred Britain
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Lundy D. R. The Peerage
  5. Pas L. v. Genealogics — 2003.
  6. Наттинг, 1922, էջ 262
  7. Эрл, 1902, էջ 75
  8. Петровски, 1992, էջ 16
  9. The Oxford Companion to World War II, Oxford University Press, 2001 paperback edition, 0198604467, 'Special Air Service'

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուինթրոպ» հոդվածին։