Ջիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիգա
HaymakersJig.jpg
Մշակութային հիմքերկելտական մշակույթ
Ծագման ժամանակՊարը առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում Բրիտանական կղզիներում։
Ծագման երկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն և Flag of Ireland.svg Իռլանդիա
Հատուկ գործիքներփոքրիկ ջութակ՝ ժիգա
ՃանաչումԻռլանդիա, Շոտլանդիա,Ֆրանսիա
Բխող ժանրերժողովրդական պար
սինգլ ջիգա
դաբլ ջիգա
տրեբլ ջիգա
սլիպ ջիգա

Ջիգա (իտալերեն՝ giga, անգլ.՝ jig), հինավուրց արագ պար, առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում Բրիտանական կղզիներում[1]։ Երաժշտական չափը 3/8, 6/8, 9/8 կամ 12/8 (կախված է բազմազանությունից)[2]։ Ներկայումս ջիգան իռլանդական և շոտլանդական պարերի կատարման հիմնական մեղեդիներից մեկն է և սերտորեն նույնացվում է կելտական մշակույթի հետ։ Բրիտանական ջիգայից առաջացել է բարոկո ժիգա (ֆր.՝ gigue) արագ պարը, որը 17-րդ դարում տարածում է գտել Ֆրանսիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրի պիեսներում կոմիկ դերեր կատարող Ուիլյամ Կեմպը (աջից) ջիգա է պարում։ «Կեմպի իննօրյա հրաշքը» գրքի պատկերազարդում (1600)

12-րդ դարում փոքրիկ ջութակին անվանել են ժիգա, որով նվագել են պարային երաժշտություն, որոնցից մեկն էլ ջիգա պարն է, որն իր անունը ստացել է այս գործիքի անվանումից[3]։

Սկզբնական շրջանում ջիգան եղել է զույգերով պար, սակայն նավաստիների շրջանում այն տարածում է գտել որպես զավեշտական բնույթի շատ արագ մենապար։ Ուիլյամ Շեքսպիրն իր պիեսներում շեշտել է ջիգայի խեղկատակային բնույթը[4]։ Շուտով ջիգան ներմուծվել է պրոֆեսիոնալ երաժշտություն նույնպես։ Այս անվանումով պիեսներ հանդիպում են վերջինելի և լյուտնյայի համար գրված 16-րդ դարի անգլիական ժողովածուներում։ 17-րդ դարում ջիգան մտել է Արևմտյան Եվրոպայի շատ երկրների պարային կյանք, սակայն տարբեր երկրներում զարգացումը տարբեր կերպ է ընթացել[3]։

17-18-րդ դարերի սահմանագծում իտալական ջիգան ձեռք է բերել համաեվրոպական նշանակություն։ Հենց այն էլ հնչում է Արկանջելո Կորելիի, Անտոնիո Վիվալդիի, Ժան Ֆիլիպ Ռամոյի նախադասական սոնատներում և սյուիտներում՝ հանդիսանալով եզրափակիչ մաս։ Բախի Բրանդենբուրգյան թիվ 5 կոնցերտի եզրափակիչ մասը՝ չունենալով ջիգայի նշանակություն, նույնպես դրսևորում է այս պարին հատուկ բնորոշումներ[3]։

18-րդ դարում Եվրոպական կենցաղ մտնող նոր պարերին զուգընթաց (մենուետ, գավոտ և այլն), ջիգան աստիճանաբար կորցրել էր իր նշանակությունը նաև պրոֆեսիոնալ երաժշտության մեջ։ Հետագայում ջիգան շարունակվել է կիրառվել հիմնականում ժողովրդի շրջանում[4] և մինչ օրս հաջողությամբ պահպանվել է Իռլանդիայում և Շոտլանդիայում։


20-րդ դարում որոշ կոմպոզիտորներ կրկին անդրադարձել են ջիգային՝ որպես երաժշտական ժանրի։ Նրանց թվում են Կլոդ Դեբյուսին («Կերպարներ», 1912), Իգոր Ֆ․ Ստրավինսկին («Համերգային դուետ», 1932, սեպտետ, 1952-1953), Մաքս Ռեգերը (օրգան 36, 42, 131 էջ), Առնոլդ Շյոնբերգը (օրգան 25 և 29)[3]։

Ջիգան իռլանդական պարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիգա, «Մոխրագույն ծեր սագը»
թին վիսլ ֆլեյտայի գործիքավորմամաբ
Dancing Willow իռլանդական ժողովրդական անսամբլի կատարմամաբ[5]

Ջիգան համարվում է իռլանդական պարերի ամենատարածված մեղեդիներից մեկը։ Ներկայացվում է մի քանի տարբերակներով։ Երաժշտության արագությունից կախված, որոնցում կատարվում է պարը, առանձնացնում են սինգլ ջիգա, դաբլ ջիգա, տրեբլ ջիգա։ Կոշիկներից կախված՝ որով կատարվում է պարը, առանձնացնում են թեթև և ծանր ջիգա։ Առանձնակի կատարյալ տեսակ է սլիպ ջիգան, կատարվում է հատուկ 9/8 ռիթմով և բացառապես փափուկ կոշիկներով։

Ջիգայի կոշիկներ

Սինգլ ջիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլ ջիգա (անգլ.՝ The Single Jig), ամենապարզ պարային երաժշտություններից մեկն է, պարում են 6/8 կամ հազվադեպ 12/8 երաժշտական չափով։ Ջիգայի այս տեսակը ԱՄՆ-ում անցկացվող Գելական (կելտական) փառատոններին լայնորեն տարածված չէ, սակայն դրա փոխարեն լայն տարածված է Եվրոպայում։ Մրցույթներում, որպես կանոն, ջիգա պարում են սկսնակ և միջին մակարդակ ունեցող մասնակիցները։ Սինգլ ջիգան կատարում են փափուկ կոշիկներով[6]։

Դաբլ ջիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաբլ ջիգա (անգլ.՝ The Double Jig), կարող է կատարվել ինչպես փափուկ կոշիկներով, այնպես էլ կոշտ կոշիկներով՝ ռիթմիկ հարվածներով։ Եթե այն կատարվում է կոշտ կոշիկներով, ապա երբեմն դա վերաբերում է հևի ջիգային, որի երաժշտական չափը 6/8 է[7]։

Տրեբլ ջիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեբլ ջիգա (անգլ.՝ The Treble Jig), կատարվում է կոշտ կոշիկներով՝ 6/8 երաժշտական չափով։ Սա ավելի դանդաղ և չափավոր ջիգայի տարատեսակ է[6]։ Պարին բնորոշ են ցատկերը, պիրուետները և թափահարումները։ Պարային շատ ցանցեր կատարվում են եռակի ջիգայի ռիթմով՝ մասնավորապես Drunken Gauger, Blackthorne Stick, The Three Sea Captains, и St. Patrick’s Day։

Գելական փառատոնների ժամանակ մասնակիցներն պարտադիր կատարում են ավանդական և ոչ ավանդական (դանդաղ) եռակի ջիգա։ Նորեկները պարում են տրեբլ ջիգան ավանդական արագությամբ (92 հարված րոպեում), մինչդեռ ավելի առաջատար պարողները պետք է պարեն ոչ ավանդական ջիգա՝ (դանդաղ) րոպեում 73 հարված։ Կոշտ կոշիկներով կատարված կրկնակի և եռակի ջիգան, անվանում են հևի ջիգա (անգլ.՝ The Heavy Jig):

Սահող ջիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Y Jigiau - Crasdant
Իռլանդացի պարողներ, Դեյվիսի ակադեմիա, ԱՄՆ

Սլիպ ջիգա (անգլ.՝ The Slip Jig), կատարվում է մինչև 9/8 երաժշտական չափով։ Ավելի երկար ֆրազաների շնորհիվ այս մեղեդին ավելի դանդաղ է, քան երաժշտական նույն քանակությամբ տակտերով կատարվող ռիլ կամ լայթ ջիգան։ Պարը կատարում են շատ բարձր դիրքով՝ «կիսամատների» վրա, և հաճախ անվանում են «իռլանդական բալետ»՝ նրբագեղ շարժումների պատճառով, որոնք ասես պարողին բեմից վեր են բարձրացնում[6]։

Ներկայումս մրցույթներում սլիպ ջիգա կատարում են բացառապես կանայք են, սակայն մինչև 1950 թվականը այս պարի մրցույթներն անցկացվել են ինչպես տղամարդկանց, այնպես էլ զույգերի միջև։ 1980-ական թվականներից սկսած քննարկվել է այս պարի մրցույթներին տղամարդկանց վերադարձի հարցը։ 9/8 չափով կատարվող սլիպ ջիգան համարվում է ավելի նրբագեղ և նազանի պար, կատարվում է փափուկ կոշիկներով, և Riverdance շոուի առաջին պլան է մղվել [7]։

Սլիպ ջիգան հաճախ անվանում են սլայդ ջիգա[6] կամ հոփ ջիգա[7]։ Բայց երբեմն սլայդ ջիգա են անվանում նաև սինգլ ջիգան[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Irish vs. Scottish Jig
  1. Wilson, C. R. & Calore, M. Music in Shakespeare: a dictionary. — Continuum International, 2005. — С. 233.
  2. «Статья «Жига»»։ в Большой советской энциклопедии։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-03-12 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Статья «Жига»»։ в Музыкальной энциклопедии, 1973—1982։ Վերցված է 2011-03-12 
  4. 4,0 4,1 «Статья «Жига»»։ в Большой советской энциклопедии։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-03-12 
  5. «Fáilte»։ www.dancing-willow.de։ Վերցված է 2020-12-11 
  6. 6,0 6,1 6,2 6,3 ««В ритме вальса о джигах, рилах и хорнпайпах»»։ на сайте школы IRIDAN։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-23-ին։ Վերցված է 2011-03-12 
  7. 7,0 7,1 7,2 Frank Whelan.։ «„The Complete Guide to Irish Dance“, Part 1 - Types of Irish Dance»։ в переводе Дмитрия Лещева «Разновидности ирландского танца»։ на сайте Humpty-Dumpty Dance School։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2011-03-12 
  8. Реук С. (28.06.2006)։ «Музыка для кельтских танцев»։ wizvalley.narod.ru։ Վերցված է 2011-03-10 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Danckert W., Geschichte der Gique, Lpz., 1924.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]