Ջերոմ Բրուներ
Ջերոմ Բրուներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1915[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 5, 2016[5][1][2][…] (100 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան, համալսարանի դասախոս և մանկավարժ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան[6] և Նյու Յորքի համալսարան |
Գործունեության ոլորտ | կոգնիտիվ հոգեբանություն[7] և Կրթական հոգեբանություն[7] |
Պաշտոն(ներ) | President of the American Psychological Association? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա և Բրիտանական ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Դյուքի համալսարան և Քեմբրիջի համալսարան (1947) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8][7] |
Եղել է գիտական ղեկավար | Alison Gopnik? և Alan M. Leslie? |
Պարգևներ | |
Կայք | psych.nyu.edu/bruner |
![]() |
Ջերոմ Սեյմուր Բրուներ (անգլ.՝ Jerome Seymour Bruner; հոկտեմբերի 1, 1915[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 5, 2016[5][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան և մանկավարժ, խոշորագույն մասնագետ կոգնիտիվ հոգեբանության ոլորտում, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահը (1965)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նյու Յորքում՝ Լեհաստանից եկած հրեական ընտանիքում[12]։ Նրա հայրը՝ Հերշլ (հետագայում՝ Հերման) Բրուները (անգլ.՝ Herszel Herman Bruner, 1879-1927 թվականներ) ծագում էր Բենդզինից, իսկ մայրը՝ Ռուհլ Բեյլա (հետագայում՝ Ռոուզ) Գլիկսմանը (անգլ.՝ Rose Gliksman, 1879-1957)՝ Չեստոխովայից[13]։
1937 թվականին Դյուկի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1941 թվականին՝ Հարվարդի համալսարանի փիլիսոփայության դոկտորի կոչում։ 1952 թվականից դարձել է հոգեբանության պրոֆեսոր։ 1960 թվականից Հարվարդի համալսարանի իմացական գործընթացների ուսումնասիրության կենտրոնի համահիմնադիրն ու համանախագահն էր[14]։
Զգալի ներդրում է ունեցել կոգնիտիվ հոգեբանության և մանկավարժական հոգեբանության ուսուցման կոգնիտիվ տեսության, ինչպես նաև կրթության պատմության և ընդհանուր փիլիսոփայության զարգացման մեջ։ Մինչև իր մահը Բրուները Նյու Յորքի համալսարանում իրավաբանական ֆակուլտետի ավագ գիտաշխատող էր։
Մահացել է 2016 թվականի հունիսի 5-ին՝ կյանքի 101-րդ տարում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1955 թվական - Գուգենհայմի կրթաթոշակ[15]
- 1962 թվական - ԱՀԱ մրցանակ հոգեբանության մեջ գիտական ավանդի համար
- 1981 թվական - Թորնդայքի մրցանակ
- 1987 - Բալցանի մրցանակ
- 1989 - Վիլյամ Ջեյմսի կրթաթոշակ
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Брунер Дж. Процесс обучения. М., 1962
- Брунер Дж. Психология познания. За пределами непосредственной информации. М., 1977
- The perception of people (совм. с Tagiuri R.), in: Lindzey G. (Ed.), Handbook of Social Psychology, L., v. 2, 1959;
- Mandate from the People, 1944;
- On Knowing Essays for the Left Hand, 1962;
- Toward a Theory of Instruction, 1966;
- Processes of Cognitive Growth Infancy, 1968;
- The Relevance of Education, 1971;
- Communication as Language, 1982;
- Child‘s Talk, 1983;
- Actual Minds, Posible Worlds, 1986.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Брунер Джером Сеймур // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20160606204808/http://www.telereggio.it/2016/06/06/addio-a-jerome-bruner/
- ↑ https://psychology.fas.harvard.edu/people/jerome-bruner
- ↑ 7,0 7,1 7,2 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/jerome-bruner/
- ↑ https://www.unine.ch/unine/home/luniversite/Evenements/dies-academicus/dies-academicus-2013.html
- ↑ https://www.cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ Jewish Encyclopedia
- ↑ Генеалогия семьи Брунер
- ↑ «Джером Брунер на сайте Гарвардского университета»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-14-ին։ Վերցված է 2015-10-21
- ↑ Джером Брунер на сайте Мемориального фонда Джона Саймона Гуггенхайма
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- БРУНЕР Джером Сеймур // Энциклопедия Кольера. — Открытое общество. — 2000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 2016 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Բալցանի մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի մանկավարժներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ