Ջեյսոն Ուինսթոն Ջորջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Ուինսթոն Ջորջ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1972(1972-02-09) (50 տարեկան)
ԾննդավայրՎիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՎիրջինիայի համալսարան (1994) և Kempsville High School?
Մասնագիտությունդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Commons-logo.svg Jason George Վիքիպահեստում

Ջեյսոն Ուինսթոն Ջորջ (անգլ.՝ Jason Winston George, փետրվարի 9, 1972(1972-02-09), Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դերասան և նախկին ֆոտոմոդել։ Նա իր կարիերան սկսել Է NBC-ի «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները» ցերեկային սերիալում խաղացած դերով, նախքան 2000 թվականին պրայմ թայմում առաջնաելույթ ունենալը, խաղացել է «Տիտանները» կարճամետրաժ սերիալում։ Ջորջը մեծ ճանաչում է ձեռք բերել UPN-ի «Իվ» սիթքոմում խաղացած դերերի և ABC«Գրեյի անատոմիա» բժշկական դրամայի շնորհիվ։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջը ծնվել է Վիրջինիա Բիչում և 1994 թվականին ավարտել է Վիրջինիայի համալսարանը, իսկ երկու տարի անց Թեմփլի համալսարանը, որտեղ ստացել է դերասանական կրթություն[1]։ 1996 թվականին նա Ահարոն Սփելինգի «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները» ցերեկային սերիալում խաղացել է Մայքլ Բորնի դերը, որտեղ նկարահանվել է ընդհուպ մինչև ավարտը՝ 1999 թվականի վերջը։ 1999 թվականին նա առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի՝ սերիալում խաղացած դերի համար[2][1]։

Ջորջը հայտնվել է ավելի քան քառասուն հեռուստատեսային շոուներում՝ սկսած 1990-ականների վերջից։ Նա նկարահանվել է «Ուշադրության կենտրոնում» և «Իվ» սիթքոմներում, ինչպես նաև կանոնավոր դերեր է ունեցել «Տիտաններ», «Ինչ վերաբերում է Բրայանին» և «Էլայ Սթոուն» կարճամետրաժ սերիալներում։

2009 թվականին Շոնդա Ռայմսը ABC-ի համար նրան ներառել է իր «Արկղի մեջ» պիլոտային սերիայում, որի անհաջողությունից հետո Ջորջը երկրորդական դեր է ստացել Ռայմսի «Գրեյի անատոմիա» սերիալում։ Բացի այդ, 2011 թվականին Ռայմսը նրան վերցրել է իր «Առանց կոորդինատների» սերիալում, որը փակվել է մեկ եթերաշրջանից հետո[3]։ 2013 թվականին նա նկարահանվել Է ABC-ի «Սիրուհիները» սերիալում, իսկ հետո միացել է Lifetime հեռուստաալիքի «Իսթ Էնդի կախարդները» սերիալին[4]։ 2015 թվականին հինգ տարի կանոնավոր կարգավիճակում մնալուց հետո Ջորջը բարձրացվել է մինչև «Գրեյի անատոմիա» սերիալի հիմնական կազմ[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997-1999 ս Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները Sunset Beach Մայքլ Բորն
1998 ֆ Անկում Fallen քոլեջի ուսանող
1998-1999 ս Մոյշա Moesha Չենինգ Լոուրենս
2000 ս Այլմոլորակայինների քաղաք Roswell գործակալ Մեթսոն
2000 ս Արլիսս Arli$$ Չարլի Վերգոտտի
2000 ս Ընկերուհիները Girlfriends Չարլզ
2000-2001 ս Տիտանները Titans Սքոթ Լիթլթոն
2001 ս Ընկերներ Friends հրշեջ
2001-2002 ս Ուշադրության կենտրոնում Off Centre Նաթան «Ստատուս քվո»
2002 ֆ Վերելք The Climb Դերիկ Ուիլյամս
2002 ֆ Կանգնեցնելով ժամանակը Clockstoppers Ռիչարդ
2002 ս Երեմիա Jeremiah Քուեիմ
2002 ֆ Վարսահարդարում Barbershop Քևին
2002-2003 ս Կես-կես Half & Half Մայլս
2003 ս Էբի Abby Թեդ
2003 ս Լրտեսները She Spies Սեմմի Օգաստ
2003 ս Բումթաուն Boomtown Թոմաս Փելթրոու
2003 ս Պլատին Platinum Ջեքսիկոն
2003-2006 ս Իվ Eve Ջեյ Թի Հանթեր
2005 ֆ Կախարդուհին Bewitched Ի Անկոր
2005 ս Առանց հետքի Without a Trace Ադիսա Տենո
2005 Հաճելի վիբրացիա Good Vibrations Կարլ
2005-2006 ս Աստղային դարպասներ։ ԱԳ-1 Stargate SG-1 Ջոլան
2006 ֆ Ի՞նչ եք արել You Did What? Բեն
2006-2007 ս Ինչ վերաբերում է Բրայանին What About Brian Բեննի
2007 ս Շնաձկներ Shark Ռեյ Հարկին
2007 ս Բժիշկ Հաուս House, M.D. Բրոք Հոյթ
2007 ֆ Արկղիկը The Box Քերբի Ֆերգյուսոն
2007 ֆ Այս խաղում կարող են խաղալ երեքը Three Can Play That Game Բայրոն Թոմփսոն
2007-2008 ս Շտապ օգնություն ER Իթան Մակիներ
2008 ֆ Մրցավազք Race Լյուք Հարիսոն
2008 ֆ Ջախջախված պատուհաններ Broken Windows Ուոլթ
2008-2009 ս Էլի Սթոուն Eli Stone Քիթ Բենեթ
2009 ս C. S. I.: Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Սթիվ Բաուերսթ
2009 հֆ Արկղի մեջ Inside the Box Քայլ Չիսոլմ
2009-2010 ս Իսթվիկ Eastwick Մաքս Բրոդի
2010-2020 ս Գրեյի անատոմիա Grey’s Anatomy Բեն Ուորեն
2011 ս Առանց կոորդինատների Off The Map բժիշկ Օթիս Քոուլ
2011 ս Կասլ Castle Չարլզ Քելվին
2011 ս Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Էդգար
2011 ս Դեմքով դեպի պատը Against the Wall Կառլոս Ֆլորես
2011 ս Խուզարկու ոտիկանը The Closer Մարվին Էվանս
2012 ֆ Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը Playing for Keeps Չիպ Ջոնսթոն
2013 ս Իսթ Էնդի կախարդները Witches of East End դետեկտիվ Ադամ Նոուբլ
2013-2016 ս Սիրուհիներ Mistresses Դոմինիկ Թեյլոր
2015 հֆ Ամուսնացեք ամեն գնով With This Ring Շոն
2015 ս C.S.I.: Կիբերտարածություն CSI: Cyber Քոլին Վինկեր
2017 ս Լորա Laura Հերի/բժիշկ Բերնարդ
2017 ֆ Առևանգում Kidnap Դևիդ
2018 ֆ Ներխուժում Breaking In Ջասթին Ռասել
2018 ֆ Անբաժանելի Indivisible Մայքլ Լյուիս
2018-2020 ս Հրշեջ մաս 19 Station 19 Բեն Ուորեն

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Jason George: Biography»։ TV Guide։ Վերցված է 2013-08-17 
  2. «Awards for Jason George»։ Internet Movie Database։ Վերցված է 2013-08-17 
  3. «Off the Map: ABC Drama Cancelled; No Season Two»։ TV Series Finale։ 11 мая 2011։ Վերցված է 2013-08-17 
  4. Kimberly Roots (9 июля 2013)։ «Scoop: Grey's Anatomy's Jason George Joins Lifetime's Witches of East End»։ TV Line։ Վերցված է 2013-08-17 
  5. «Jason George promoted to series regular on Grey's Anatomy»։ Entertainment Weekly։ 5 июня 2015։ Վերցված է 2015-06-05