Առևանգում (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Առևանգում
Kidnap
Kidnap2017Poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր և մարտաֆիլմ
Թվական2016, օգոստոսի 4, 2017 և սեպտեմբերի 21, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորLuis Prieto?[2]
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա
ԴերակատարներՀոլի Բերի[3], Լյու Թեմփլ, Jason Winston George? և Dana Gourrier?
ԵրաժշտությունՖրեդերիկո Խուսիդ
Պատմվածքի վայրԼուիզիանա
Նկարահանման վայրՕռլեան շրջան
Պաշտոնական կայքէջ

«Առևանգում» (անգլ.՝ Kidnap), ամերիկյան դրամատիկ թրիլեր: Նկարահանվել է իսպանացի ռեժիսոր Լուիս Պրիետոյի կողմից: ԱՄՆ-ում թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 4-ին[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլան մատուցողուհի է աշխատում խորտկարանում: Նա գտնվում է ամուսնալուծության բարդ գործընթացի մեջ, պետք է նաև որոշվի 6-ամյա որդու՝ Ֆրենկի խնամակալության հարցը: Հանգստյան օրերին Կառլան տղային տանում է կառնավալ: Հեռախոսով խոսելու պահին ուշադրությունը շեղած լինելով՝ Կառլան նկատում է, որ Ֆրենկն անհետացել է: Կինը նետվում է որոնումների և նկատում մի անծանոթի, որ Ֆրենկին բռնի ուժով նստեցնում էր իր ավտոմեքենան: Առանց հեռախոսի և հույսը դնելով միայն իր վրա՝ Կառլան սկսում է հետապնդումը, որը կարող էր վտանգ դառնալ իր կյանքի համար:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոլի Բերի – Կառլա Դայսոն[5]
  • Լյու Թեմփլ – Թերրի
  • Սեյջ Կորեա – Ֆրենկի Դայսոն
  • Քրիս ՄաքԳին – Մարգո
  • Ալան Աբեյտա
  • Դենա Գուրյե – շերիֆի օգնական
  • Ջեյսոն Ուինսթոն Ջորջ – Դեյվիդ

Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման շրջանն սկսվել է 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում[6]: Նոյեմբերի կեսերին նկարահանումներն անցկացվել են Սլայդելլայում[7]: Ֆիլմի աշխատանքներն ավարտվել են նույն թվականի դեկտեմբերի 7-ին[7]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան պլանավորվել էր 2015 թվականի հոկտեմբերի 9-ին[8], բայց նույն թվականի հուլիսին ֆինանսական ճգնաժամի պատճառով Relativity ընկերությունը ֆիլմի թողարկումը տեղափոխել է սկզբում 2016 թվականի փետրվարի 26-ը[9], այնուհետև մայիսի 13-ը[10], այլ ավելի ուշ՝ նույն թվականի դեկտեմբերի 2-ը[11]: Շուտով ֆիլմը հանվել է գրաֆիկից[12]:

Որպես թողարկման հաջորդ ամսաթիվ նշանակվել է 2017 թվականի մարտի 10-ը, բայց կրկին հետաձգվել է, քանի որ Relativity ընկերությունը կորցրել էր ֆիլմի իրավունքները: Նոր դիստրիբյուտոր է դարձել Aviron Pictures ընկերությունը, որը ֆիլմի թողարկման ամսաթիվ է նշանակել 2017 թվականի օգոստոսի 4-ը[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.filmstarts.de/kritiken/228961.html
  2. http://www.imdb.com/title/tt1458169/
  3. http://www.imdb.com/title/tt1458169/fullcredits
  4. ‘The Dark Tower’ Opens To $19M+ In Diverse Marketplace: Was The Decade-Plus Battle To The Screen Worth It?
  5. SILAS LESNICK (2014-10-27)։ «Production Begins on Kidnap, Starring Halle Berry»։ ComingSoon.net (en-US)։ Վերցված է 2017-07-26 
  6. Jeremy Kay (27 October, 2014)։ «Kidnap begins New Orleans shoot»։ Screen International (անգլերեն)։ Վերցված է 2017-07-26 
  7. 7,0 7,1 Siobhan (2014-11-20)։ «Halle Berry filming 'Kidnap' in New Orleans»։ On Location Vacations։ Վերցված է 2017-07-26 
  8. Jeff Sneider (2014-09-17)։ «Halle Berry, Kate Beckinsale Lead Relativity's Fall 2015 Release Slate»։ TheWrap (en-US)։ Վերցված է 2017-07-26 
  9. Lang Brent (2015-07-20)։ «Relativity Moving Release of ‘Kidnap’ With Halle Berry (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-07-26 
  10. Pedersen Erik (2015-12-05)։ «Relativity Dates Five Films For 2016 Including ‘Masterminds’ & ‘Kidnap’»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-07-26 
  11. Tom Corrigan (2016-03-14)։ «Relativity Media Reveals New Film Schedule» (en-US)։ WSJ։ Վերցված է 2017-07-26 
  12. Tatiana Siegel (11/8/2016)։ «Halle Berry Thriller 'Kidnap' Moved Off Relativity Schedule»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-26 
  13. D'Alessandro Anthony (2017-05-11)։ «David Dinerstein Launches Aviron Pictures With Halle Berry’s ‘Kidnap’, Alec Baldwin-Salma Hayek Pic ‘Drunk Parents’ & More»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-07-26