Իսթ Էնդի կախարդները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իսթ Էնդի կախարդները
Witches of East End.png
Ժանրհումորային դրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքWitches of East End?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ջոլիա Օրմոնդ
ԵրաժշտությունLisa Coleman?
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ23
Էկրաններին էհոկտեմբերի 6, 2013-ից հոկտեմբերի 5, 2014
ՀեռուստաալիքLifetime?
Դիստրիբյուտոր20th Television և Hulu
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Իսթ Էնդի կախարդները» (անգլ.՝ Witches of East End), ամերիկյան հեռուստասերիալ, որի գլխավոր դերակատարներն են՝ Ջուլիա Օրմոնդը, Ջենա Դուանը, Ռեյչել Բոստոնը և Մադհեն Ամիքը, հիմնված է գրող Մելիսա դե լա Կրուզի համանուն վիպաշարի հիման վրա։

Սյուժեի կենտրոնում հզոր և անմահ կախարդուհի Ջոանա Բոշանն է[1] և նրա երկու հասուն դստրերը, որոնք մեծացել են չիմանալով, թե ովքեր են նրանք իրականում։ 2013 թվականի հունվարի 31-ին Lifetime հեռուստաալիքը պատվիրել է առաջին եթերաշրջանը՝ բաղկացած 10 էպիզոդից[2], իսկ նրա պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին[3]։ 2013 թվականի նոյեմբերի 22-ին, Lifetime-ը երկարացրել է այն երկրորդ եթերաշրջանով, որը հեռարձակվել է 2014 թվականի հուլիսի 6-ին[4]։ 2014 թվականի նոյեմբերի 4-ին ցածր վարկանիշի պատճառով հեռուստաալիքը փակել է հեռուստասերիալը, վերջում թողնելով որոշ անթույլատրելի քլիֆհենգերներ[5]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիա Օրմոնդը՝ Ջոաննա Բոշանի դերակատարը:

Կոնցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը հանդիսանում է վիպաշարի ազատ էկրանավորումը։ Իրադարձությունների կենտրոնում Բոշանների ընտանիքն է՝ բարի հզոր կախարդների, որոնց գլխավորը անմահ Ջոաննան է։ Միայնակ մայրն ունի երկու հասուն աղջիկներ Ինգրիդը և Ֆրեյան, որոնք չգիտեն իրենց ուժերի մասին, քանի որ Ջոաննան չի ուզում, որ նրանք վաղ մահանան, ինչպես նրանց նախորդ կյանքերում։ Հիմնական փոփոխությունը այն է, որ Ինգրիդը և Ֆրեյան սկզբում չեն իմանում իրենց մոգական ունակությունների մասին[6]։ Սյուժեում ավելացվել է նաև լիովին նոր կերպար՝ Վենդին, որը Ջոաննայի համարձակ քույրն է և ուզում է, որ Ինգրիդը և Ֆրեյան իմանան իրենց ունակությունների մասին և շարունակեն իրենց ուղին[6]։

Որոշ քննադատաներ համեմատություն են կատարել շոուի, «Հմայվածները» և «Իսթվիկ» հեռուստասերիալների միջև, սակայն «Իսթ Էնդի կախարդները» հեռուստասերիալի հիմնական տարբերությունը հանդիսանում է պատմվածքի պատմության հաջորդականությունը, բացառությամբ այսպես կոչված «շաբաթվա հրեշ» մեթոդի, նաև կերպարների կյանքի ներկայացումը ժամանակի և տասնամյակների տարբեր ժամանակամիջոցներում[6]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lifetime կաբելային հեռուստաալիքը 2012 թվականին թույլատրել է նկարահանել Մելիսա դե լա Կրուզի բեսթսելլեր գրքերի վրա հիմնված համանուն հեռուստասերիալ[7]։ Մշակմամբ զբաղվել է Մեգի Ֆրիդմանը, որն զբաղեցրել է պիլոտային էպիզոդի գործադիր պրոդյուսերի և հեղինակի պաշտոնը։

Պիլոտային էպիզոդի նկարահանումներն անցկացվել են 2012 թվականին Ջորջիայի Մեյքոն և Հյուսիսային Կառոլինայի Ուիլմինգթոն քաղաքներում[8]։ 2013 թվականի հունվարի 31-ին հեռուստաալիքը հաստատեց պիլոտային էպիզոդը և թույլատրեց ամբողջ եթերաշրջանի արտադրությունը՝ բաղկացած 10 էպիզոդից, 2013 թվականին հեռարձակման համար[2][9][10]։ Դրանից հետո հայտարարվել է, որ նկարահանումներն անցկացվելու են Կանադայի Վանկուվեր քաղաքում, սկսած 2013 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 21-ը[11]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 30-ին հայտարարվել է, որ «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջուլիա Օրմոնդը հեռուստասերիալում կկատարի գլխավոր դերը, իսկ հաջորդ ամսում Ջենա Դուանը և Ռեյչել Բոստոնը ստացել են Օրմոնդի երկու դստրերի դերերը[12][13]։ Հետո Պատրիկ Հոյզինգերն ստացել է գլխավոր տղամարդու դերը պիլոտային սերիայում՝ Դուանի ամուսնու[14], իսկ հետո Նիկոլաս Գոնսալեսը միացել է շոուին որպես ոստիկան և Բոստոնի կերպարի ընկեր[15]։ Հոկտեմբերին հայտարարվել է, որ դերասանուհիներ՝ Մադհեն Ամիքը և Գլեն Հիդլին կմիանան պիլոտային սերիային համապատասխանաբար կատարելով Վենդիի՝ Ջոաննայի քրոջ, և Պենելոպեյի՝ Դաշի մոր դերերը[16]։

Հեռուստասերիալի հետագա մշակման արդյունքում 2013 թվականի հունիսին Պատրիկ Հոյզինգերը, որը պիլոտային էպիզոդում կատարում էր տղամարդու գլխավոր դերը, հեռացվել է, քանի որ այդքան էլ չէր համապատասխան Դուանի ամուսնու կերպարին[17]։ Մի քանի շաբաթ անց նրան փոխարինել է Էրիկ Վինթերը[18]։ Նիկոլաս Գոնսալեսը նույնպես լքել է դերասանական կազմը, իսկ նրան փոխարինել է Ջեյսոն Ուինսթոն Ջորջը[19]։ Վերջապես Գլեն Հիդլին նույնպես լքում է հեռուստասերիալը, իսկ նրա փոխարեն գալիս է Վիրջինա Մեդսենը, բայց ոչ թե կանոնավոր, այլ պարբերական դերով[20]։

Երկրորդ եթերաշրջանում Քրիստիան Կուկը միացել է շոուին Ջոաննայի որդու՝ Ֆրեդերիկի դերով[21]։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդան կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիրջինա Մեդսեն — Պենելոպո Գարդիներ / Աֆինա՝ Արչիբալդ Բրաունինգի դուստր
  • Թոմ Լենք - Հադսոն ՌաֆերտիՀադսոն Ռաֆերտի[23]
  • Ջեյսոն Ուինսթոն Ջորջ — Ադամ
  • Ֆրեդի Պրինց կրտսեր — Լեո Ուինգեյթ[24]
  • Էնթոնի Լեմկե — Հարիսոն Ուելս[25]
  • Էնվեր Գյոքայ — Մայք
  • Քելի Ստյուարտ — Բարբ
  • Տիա Սիրքար — Էմի Մեթյուզ
  • Ջոել Գրետչ — Վիկտոր (Ֆրեյայի և Ինգրիդի հայրը)[26]
  • Ջիլիան Բարբեր — Մոյրա Թետչեր
  • Մեթ Ֆրյուեր — Դիմափոխ
  • Նիլ Հոփքինս — Դագ

Քննադատների արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլոտային էպիզոդը հանրաճանաչ արձագանքներ է ստացել քննադառների կողմից։ The New York Times-ի խմբագիր Նիլ Զիլինջերն ասել է, որ «Իսթ Էնդի կախարդներն» իրենց հետ բերում են թարմ կատակերգական մոտիվներ կախարդանքի և կախարդների մասին հեռուստաշոուների ցանկում, ինչը 2013-2014 թվականների եթերաշրջանում հիմնականում ավելի մռայլ էր արտահայտվում[27]։ Դայան Ուերթսը Newsday հրատարակությունից գովել է պիլոտային էպիզոդը և նրա կոնցեպցիան, հիմնականում օճառային օպերա և թրիլեր, ֆանտաստիկ դրամա և ֆենտզի ժանրերի համադրությունը, նշելով սյուժեի տվյալները եթերաշրջանի հաջորդ մասի համար[28]։ Էլիսոն Քինը The Hollywood Reporter ամսագրից բարեպատեհորեն նշել է, որ «Իսթ Էնդի կախարդները» հեռուստադիտողներին չի ծանրաբեռնում առասպելաբանությամբ, ինչպես օրինակ «Քնկոտ հովիտ» հեռուստաերիալում, և ամեն ինչից վեր չի դասում սեքսը, ինչպես օրինակ՝ «Իրական արյուն» հեռուտասերիալում[29]։ Բացասական արձագանքներում քննադատվել է ռեժիսոր Մարկ Ուոթերսի կողմից նկարահանված պիլոտային էպիզոդի գործողության եղանակը[30], նաև օճառային օպերայի և թրիլլերի համադրությունը[31][32]։

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդներ Հեռարձակման պաշտոնական ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 10 6 հոկտեմբերի, 2013 8 դեկտեմբերի, 2013
2 13 6 հուլիսի, 2014 5 հոկտեմբերի, 2014

1 եթերաշրջան (2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրեմիերայի ամսաթիվը ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն)
11 "Պիլոտային"
"Pilot"
Մարկ ՈւոթերսՄեգի Ֆրիդման6 հոկտեմբերի, 20131,93[33]
Ջոանա Բոշանի երկու հասուն դուստրերը։ Ֆրեյան և Ինգրիդը չիմանալով այն մասին, որ իրենք հանդիսանում են կախարդների հաջորդ սերունդը, ապրում են Լոնգ Այլենդ քաղաքում։ Երբ կրտսեր քույրը՝ Ֆրեյան հայտնում է, որ նա նշանված է երիտասարդ և հարուստ ձեռնարկատերի հետ, Ֆրեյան և Ինգրիդը իմանում են, որ նրանք կախարդներ են։ Ավագ քույրը՝ Ինգրիդը գրադարանավար է, որն անձնական կյանքում չունի որևէ հաջողություն, միևնույն ժամանակ Ֆրեյան բարմեն է աշխատում և ամուսնանում է հարուստ փլեյբոյ՝ Դաշ Գարդիների հետ, սակայն միաժամանակ սիրավեպի մեջ է մտնում նրա խորհրդավոր և գեղեցիկ եղբոր՝ Կիլիանի հետ, ինչից հետո նրանց կյանքում սկսկվում են մի շարք տարօրինակ երևույթներ։ Պիլոտային էպիզոդում խորհրդավոր մարդագայլն ընդունում է Ջոաննայի կերպարը։ 
22 "Մերլին Ֆենուիք, հանգչիր խաղաղությամբ"
"Marilyn Fenwick, R.I.P."
Ջոնաթան ԿապլանՄեգի Ֆրիդման13 հոկտեմբերի, 20131,93[34]
Սերիայի սկզբում տեղի է ունենում Ջոաննա Բոշանի հարցաքննությունը։ Ֆրեյա Բոշանը դեռ նկարի մեջ է, որտեղ նրան պահում է նկարի մեջ եղած տղամարդը։ Ինգրիդ Բոշանը վերակենդանացնում է Վենդիին, ինչի համար Վենդին «քիչ է մնում նրան սպանի», քանի որ նա ինքնուրույն էլ կարող էր վերակենդանանալ։ Ֆրեյան փրկվում է այրվող նկարից (Տղամարդը ցանկանում էր նրան այրել Ֆրեյային ռեստորանում փակցված նկարի մեջ)։ Աղջիկները իմանում են իրենց անեծքի մասին, որ երբ նրանք մահանում են, ապա միանգամից վերածնվում են։ Ջոաննային փրկում է Հարիսոն Ուելսը, բայց դրա դիմաց Ջոաննան պետք է ոստիկանությանը վճարի շատ մեծ գրավ։ Նկարի մեջի տղամարդն ուժեղ այրվածքներ է ստանում, բայց փրկվում է, գնում է Ֆրեյայի մոտ և փորձում խեղդել նրան։ Բայց նրան դա չի հաջողվում, քանի որ գալիս են Վենդին, Ջոաննան և Ինգրիդը և փրկում են նրան։ Տղամարդը նորից հայտնվում է նկարում, բայց այս անգամ կախարդները նրան թաղում են։ 
33 "Այսօր, ես կախարդ եմ"
"Today I Am A Witch"
Ալան ԱրկուշՋոշ Ռեյմս20 հոկտեմբերի, 20131,69[35]
Ինգրիդը պայքարում է վերակենդանացման կախարդանքի հետևանքների դեմ։ Ջոաննան փորձում է պարզել, թե ո՞վ է իր բազմաթիվ թշնամիներից ընդունել իր կերպարանքը։ Վենդին՝ Ինգրիդին և Ֆրեյային սովորեցնում է կախարդել։ Բարում Ֆրեյայի կողքին հայտնվում է նոր աշխատակից։ 
44 "Մի քանի լավ թալիսմաններ"
"A Few Good Talismen"
Ֆրեդ ԳերբերԹուրի Մեյեր և Ալ Սեփթեյն27 հոկտեմբերի, 20131,83[36]
Հարիսոնը՝ Ջոաննայի անմահ իրավաբանը, պատրաստվում է սպանության գործին։ Վախենալով Ադամի կյանքի համար, Ինգրիդը վերանայում է նրա հետ իր հարաբերությունները։ Պենելոպան Ֆրեյայից օգնություն է խնդրում, որպեսզի վերջինս օգնի հարթեցնել Դաշի և Կիլիանի մեջ եղած տարաձայնությունները։ Վենդին հրապուրում է միջատաբանին, որպեսզի ստանա հատուկ բաղադրիչներ կախարդանքի համար։ 
55 "Էլեկտրիկ պողոտա"
"Electric Avenue"
Փոլ ՀոլահանՌոն Միլբաուեր և Թերի Հյուզ Բերտոն3 նոյեմբերի, 20131,60[37]
Ինգրիդը տարօրինակ եղանակ է գտնում Ադամին սգալու համար։ Ջոաննան և Հարիսոնը իրենց ընկերական հարաբերությունները նոր փուլ են տանում։ Ֆրեյան հանդիպում է Դաշի նախկին հարսնացուին, որը վերադարձել էր, անավարտ գործը ավարտին հասցնելու համար։ 
66 "Պոտենտիա Նոքտիս"
"Potentia Noctis"
Ջոն ՍքոթՄեգի Ֆրիդման10 նոյեմբերի, 20131,46[38]
Ֆրեյան բացահայտում է կատարում Ֆեյր Հեյվնում, իսկ այդ ժամանակ Ինգրիդը խորասուզվում է իր նախորդ կյանքերից մեկի հիշողություններում։ 
77 "Չթաղվողը"
"Unburied"
Դեյվիդ ՍոլոմոՋոշ Ռեյմս17 նոյեմբերի, 20131,69[39]
Դիմափոխը ընդունում է ընտանիքի անդամներից մեկի կերպարանքը։ Ինգրիդն իր անցյալից հայտնաբերում է ցնցող փաստեր։ Իսթ Էնդ է ժամանաում մի հետախույզ՝ նոր գիրք գրեու նպատակով։ Վենդին թերթում է իր կյանքի հերթական էջը, փորձելով հարթեցնել Լեոյի հետ իրենց հարաբերությունները։ Ջոաննան տարոյի խաղաքարտերով գուշակություն է անում Ֆրեյայի համար։ 
88 "Օձի աչքեր"
"Snake Eyes"
Փիթեր ԼետոԹուրի Մեյեր և Ալ Սեփթեյն24 նոյեմբերի, 20131,58[40]
Վենդին և Ջոաննան վիճում են գաղտնիքի պատճառով, որը Ջոաննան թաքցրել էր հարյուրավոր տարիներով։ Դիմափոխը սպառնում է Ֆրեյային։ Ինգրիդը սկսում է կասկածել Մայքին ընկերության գաղտնի դրդապատճառներում։ 
99 "Լիակատար ցամաքեցում"
"A Parching Imbued"
Պատրիկ ՆորիսՋոշ Ռեյմս1 դեկտեմբերի, 20131,40[41]
Խորհրդավոր պրոֆեսորը ինչ-որ կերպ կապված է Բոշանների ընտանիքի հետ դեռ վաղ ժամանակներից և փորձում է օգնել Ֆրեյային հետ բերել իր ուժերը։ Կիլիանը գտնում է իր ապագան Իսթ Էնդում։ Մայքը Ինգրիդին պատմում է հետաքրքիր վարկած։ Հարսանեկան իրարանցման մեջ Դաշը փորձում է պարզել թունելում տեղի ունեցածը։ 
1010 "Օ՜, սա ի՞նչ աշխարհ է"
"Oh, What A World?!"
Ջոն ՍքոթՄեգի Ֆրիդման15 դեկտեմբերի, 20131,74[42]
Հարսանիքի օրը, Ֆրեյան միաժամանակ նվեր է ստանում Դաշից և Կիլիանից։ Ջոաննան և Վենդին իմանում են, թե ով է թաքնված դիմափոխի դիմակի տակ։ Ինգրիդը Մայքի մասին իմանում է մի շարք անհավատալի փաստեր, իսկ վերջինս էլ իր հերթին ձեռնարկում է վտանգավոր քայլեր, որպեսզի իրականացնի իր ծրագրերը 

2-րդ եթերաշրջան (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրեմիերայի ամսաթիվը ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն)
111 "Մոտեցող գազանը"
"A Moveable Beast"
Մեգի ՖրիդմանԱլան Արկուշ6 հուլիսի, 20141,12[43]
122 "Եվ ծագում է արևը"
"The Son Also Rises"
Պատրիկ ՆորիսՌիչարդ Հաթեմ13 հուլիսի, 20141,50[44]
133 "Ծերունին և բանալին"
"The Old Man And the Key"
Մայքլ ՆանկինԹուրի Մեյեր և Ալ Սեփթեյն20 հուլիսի, 20141,31[45]
144 "Գրիմուար եղբայրներ"
"The Brothers Grimoire"
Ռոն ԱնդերվուդՇելի Միլս և Դարին Գոլդբերգ27 հուլիսի, 20141,10[46]
155 "Բուգի ասպետներ"
"Boogie Knights"
Դեբի ԱլենԴեբրա Ջ. Ֆիշեր10 օգոստոսի, 20140,96[47]
166 "Երբ մանդրագորը սիրում է կնոջը"
"When A Mandragora Loves A Woman"
Ջոզեֆ «Ջո» Դանթե կրտսերԱկելա Կուպեր17 օգոստոսի, 20141,15[48]
177 "Խավարի արվեստը"
"Art Of Darkness"
Պատրիկ ՆորիսՅոլոնդա Ի. Լորենս24 օգոստոսի, 20141,02[49]
188 "Սեքս, սուտ և անվանական տորթ"
"Sex, Lies, And Birthday Cake"
Գայ Նորման ԲիՄեգի Ֆրիդման, Ռիչարդ Հաթեմ, Սառա Տարկոֆ7 սեպտեմբերի, 20141,08[50]
199 "Բուրում է ինչպես օծանելիքները թագավորը"
"Smells Like King Spirit"
Թիմ ԷնդրյուԹուրի Մեյեր և Ալ Սեփթեյն14 սեպտեմբերի, 20141,20[51]
2010 "Բոշանների տան անկումը"
"The Fall Of The House Of Beauchamp"
Միկ ՀարիսՇելի Միլս և Դարին Գոլդբերգ21 սեպտեմբերի, 20141,24[52]
2111 "Պո, դու՛րս արի"
"Poe Way Out"
Ջոզեֆ «Ջո» Դանթե կրտսերԴեբրա Ջ. Ֆիշեր28 սեպտեմբերի, 20140,88[53]
2212 "Արկղիկ դեպի ապագա"
"Box To The Future"
Էնդի ՎոլքՌիչարդ Հաթեմ5 հոկտմբերի, 20141,14[54]
2313 "Ում համար է հնչում կախարդական խոսքերը"
"For Whom The Spell Tolls"
Ալան ԱրկուշՄեգի Ֆրիդման5 հոկտեմբերի, 20141,03[54]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бошан (ֆր.՝ Beauchamp, «հիասքանչ դաշտ») — фамилия французского происхождения.
  2. 2,0 2,1 Nellie Andreeva (31 января 2013)։ «Lifetime’s ‘Witches Of East End’ Picked Up To Series»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-02 
  3. Lisa De Moraes (2013-07-26)։ «TCA: Lifetime’s ‘Witches Of East End’ Debuts Oct. 6»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-07-27 
  4. Nellie Andreeva (22 ноября 2013)։ «Lifetime’s ‘Witches Of East End’ Renewed For Second Season»։ Deadline.com։ Վերցված է 2013-11-23 
  5. Natalie Abrams (4 ноября 2014)։ «Lifetime cancels 'Witches of East End'»։ Entertainment Weekly։ Վերցված է 2014-11-05 
  6. 6,0 6,1 6,2 Natalie Abrams (2013-07-26)։ «How Similar Will Witches of East End Be to the Book?»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-14-ին։ Վերցված է 2013-08-26 
  7. Lacey Rose (19 июля 2012)։ «Lifetime Orders 'The Secret Lives of Wives,' 'Witches of East End' Adaptations to Pilot»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  8. Phillip Ramati (30 октября 2012)։ «Lifetime TV pilot shoots at Hay House»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  9. «'Witches Of East End': Lifetime Picks Up Series Starring Julia Ormond And Jenna Dewan-Tatum»։ The Huffington Post։ 1 февраля 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  10. Philiana Ng (31 января 2013)։ «Lifetime Gives Series Order to 'Witches of East End'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  11. Jeff Hidek (2013-02-01)։ «“Witches of East End” goes to series, but production moves to Vancouver»։ StarNewsOnline։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-14 
  12. Kimberly Roots (14 сентября 2012)։ «Exclusive: Jenna Dewan Joins Cast of Lifetime's Witches of East End»։ TV Line։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  13. Natalie Abrams (19 сентября 2012)։ «Rachel Boston Joins Lifetime's Witches of East End»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  14. AJ Marechal (19 сентября 2012)։ «Lifetime taps male lead for 'Witches'»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  15. Nellie Andreeva (25 сентября 2012)։ «Nicholas Gonzalez Nabs Series Regular Role On Lifetime’s ‘Witches Of East End’ Pilot; Brooke Lyons To Do Arc On ‘Psych’»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  16. Lesley Goldberg (9 октября 2012)։ «Madchen Amick, Glenne Headly Join Lifetime's 'Witches of East End' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-02 
  17. Michael Ausiello (2013-06-07)։ «Exclusive: Lifetime's Witches of East End Recasting Jenna Dewan-Tatum's On-Screen Beau»։ TV Line։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-09-ին։ Վերցված է 2013-06-08 
  18. Michael Ausiello (2013-06-26)։ «Exclusive: Eric Winter Joins Lifetime's Witches of East End as Jenna Dewan-Tatum's New Beau»։ TV Line։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-27 
  19. Lesley Goldberg (2013-07-09)։ «'Grey's Anatomy' Favorite Heads to 'Witches of East End'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-14 
  20. Michael Ausiello (2013-07-12)։ «Exclusive: Virginia Madsen Joins Lifetime's Witches of East End For Multi-Episode Arc»։ TV Line։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-08-14 
  21. Philiana Ng (7 мая 2014)։ «Lifetime's 'Witches of East End' Adds Series Regular for Season Two»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-06-10 
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 «Witches Of East End (Lifetime)»։ The Futon Critic։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  23. Lesley Goldberg (16 октября 2012)։ «'Buffy's' Tom Lenk Joins Lifetime's 'Witches of East End' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  24. Sandra Gonzalez (2013-08-12)։ «'Witches of East End' conjures up guest spot for Freddie Prinze Jr.»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-14 
  25. «Anthony Lemke Joins Lifetime’s Witches of East End»։ The Televixen։ 2013-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-17 
  26. Tierney Bricker (2 октября 2013)։ «Witches of East End Casting Scoop: The 4400 Star Joel Gretsch Joins Lifetime's New Drama»։ Entertainment Tonight։ Վերցված է 2013-10-05 
  27. Neil Genzlinger (4 октября 2013)։ «Daughters Inheriting the Practice»։ The New York Times։ Վերցված է 2013-10-05 
  28. Diane Werts (3 октября 2013)։ «'Witches of East End' review: Shifting tone»։ Newsday։ Վերցված է 2013-10-05 
  29. Allison Keene (4 октября 2013)։ «Witches of East End: TV Review»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2013-10-05 
  30. Rob Owen (4 октября 2013)։ «Tuned In: 'Witches of East End' is a fun mess Read more: http://www.post-gazette.com/stories/ae/tv-radio/tuned-in-witches-of-east-end-is-a-fun-mess-706133/#ixzz2gs3VWfoh»։ Pittsburgh Post-Gazette։ Վերցված է 2013-10-05 
  31. Matthew Gilbert (3 октября 2013)։ «‘Witches’ a bland stew»։ The Boston Globe։ Վերցված է 2013-10-05 
  32. Hank Stuever (13 сентября 2013)։ «‘Witches of East End’ on Lifetime»։ The Washington Post։ Վերցված է 2013-10-05 
  33. Amanda Kondolojy (8 октября 2013)։ «Sunday Cable Ratings: 'Keeping Up With the Kardashians' & 'Thursday Night Football: Special Edition' Tie for Lead + 'Real Housewives of New Jersey' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-11-ին։ Վերցված է 2013-10-08 
  34. Sara Bibel (15 октября 2013)։ «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Talking Dead', 'Witches of East End', 'Homeland, 'Boardwalk Empire' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-18-ին։ Վերցված է 2013-10-15 
  35. «Sunday Cable Ratings: ‘The Walking Dead’ Wins Night + ‘Talking Dead’, NASCAR, ‘Boardwalk Empire’, ‘Guy’s Grocery Games’ & More - Ratings | TVbytheNumbers»։ Tvbythenumbers.zap2it.com։ 2013-10-13։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին։ Վերցված է 2013-10-24 
  36. Sara Bibel (29 октября 2013)։ «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Talking Dead', 'Homeland', 'Boardwalk Empire', 'Witches of East End' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-31-ին։ Վերցված է 2013-10-30 
  37. Kondolojy Amanda (November 5, 2013)։ «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Rules Again + 'Talking Dead', 'Real Housewives of Atlanta', 'Keeping Up With the Kardashians' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից November 5, 2013-ին։ Վերցված է September 13, 2019 
  38. Bibel Sara (November 12, 2013)։ «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Talking Dead', 'Boardwalk Empire', 'Homeland', 'Killing Kennedy' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից December 31, 2020-ին։ Վերցված է September 13, 2019 
  39. Amanda Kondolojy (19 ноября 2013)։ «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night + 'Talking Dead', 'Real Housewives of Atlanta', NASCAR & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-07-ին։ Վերցված է 2013-11-19 
  40. Sara Bibel (26 ноября 2013)։ «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Talking Dead', 'Homeland', 'Boardwalk Empire', 'Witches of East End' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-28-ին։ Վերցված է 2013-11-26 
  41. Kondolojy Amanda (December 4, 2013)։ «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, + 'Talking Dead', 'Soul Train Awards', 'Real Housewives of Atlanta' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից December 7, 2013-ին։ Վերցված է September 13, 2019 
  42. Kondolojy Amanda (December 17, 2013)։ «Sunday Cable Ratings: 'The Real Housewives of Atlanta' Tops Night + 'Homeland', 'Bar Rescue', 'Psych' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է September 13, 2019 
  43. Bibel Sara (July 9, 2014)։ «Sunday Cable Ratings: 'True Blood' Wins Night, 'The Last Ship', 'Falling Skies', 'The Leftovers', 'Devious Maids', 'Witches of East End', & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից July 12, 2014-ին։ Վերցված է July 9, 2014 
  44. Kondolojy Amanda (July 15, 2014)։ «Sunday Cable Ratings: 'True Blood' Tops Night + 'The Strain', 'Keeping Up With the Kardashians', 'The Last Ship' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից July 17, 2014-ին։ Վերցված է July 17, 2014 
  45. Bibel Sara (July 22, 2014)։ «Sunday Cable Ratings: 'True Blood' Wins Night, 'The Last Ship', 'The Strain', 'Witches of East End', 'Ray Donovan' & More»։ TV by the Number։ Արխիվացված է օրիգինալից September 26, 2015-ին։ Վերցված է July 22, 2014 
  46. Kondolojy Amanda (July 29, 2014)։ «Sunday Cable Ratings: 'True Blood' Leads Night + NASCAR, 'Keeping Up With the Kardashians', 'The Last Ship', 'The Strain' & More»։ TV by the Number։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է July 31, 2014 
  47. Kondolojy Amanda (August 12, 2014)։ «Sunday Cable Ratings: 'Shark of Darkness: Wrath of Submarine' Tops Night + 'True Blood', 'Air Jaws', NASCAR & More»։ TV by the Number։ Արխիվացված է օրիգինալից April 17, 2016-ին։ Վերցված է August 12, 2014 
  48. Bibel Sara (August 19, 2014)։ «Sunday Cable Ratings: 'True Blood' Wins Night, 'Keeping Up With the Kardashians', 'The Strain', 'The Last Ship', 'The Leftovers' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2016-ին։ Վերցված է August 19, 2014 
  49. Kondolojy Amanda (August 26, 2014)։ «Sunday Cable Ratings: 'Video Music Awards' Tops Night + 'True Blood', 'The Strain', 'The Last Ship' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից December 5, 2015-ին։ Վերցված է August 26, 2014 
  50. Kondolojy Amanda (September 9, 2014)։ «Sunday Cable Ratings: 'NFL Countdown' Leads Night + 'Boardwalk Empire', 'The Strain', 'Real Housewives of NJ', 'Naked and Afraid' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 5, 2015-ին։ Վերցված է September 9, 2014 
  51. Bibel Sara (September 16, 2014)։ «Sunday Cable Ratings: 'The Strain' & 'NFL Countdown' Win Night, 'Boardwalk Empire', 'Ray Donovan', 'Witches of East End' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից September 17, 2014-ին։ Վերցված է September 16, 2014 
  52. Kondolojy Amanda (September 23, 2014)։ «Sunday Cable Ratings: 'The Strain' Tops Night + 'Naked and Afraid', 'Boardwalk Empire', 'Real Housewives of New Jersey' + More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2014-ին։ Վերցված է September 23, 2014 
  53. Bibel Sara (September 30, 2014)։ «Sunday Cable Ratings: 'The Strain' & 'Real Housewives of New Jersey' Win Night, 'Boadwalk Empire', 'Ray Donovan', 'Total Divas', 'Wiches of East End' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2014-ին։ Վերցված է September 30, 2014 
  54. 54,0 54,1 Kondolojy Amanda (October 7, 2014)։ «Sunday Cable Ratings: MLB Baseball Tops Night + 'The Strain', 'The Real Housewives of New Jersey', 'Alaska: The Last Frontier' + More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 9, 2014-ին։ Վերցված է October 7, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]