Դանիել Դի Տոմասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Դի Տոմասո
Ծննդյան թիվ՝հունվարի 30, 1983(1983-01-30) (41 տարեկան)
Ծննդավայր՝Մոնրեալ
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 5116901
daniel-ditomasso.com

Դանիել Դի Տոմասո (անգլ.՝ Daniel di Tomasso, հունվարի 30, 1983(1983-01-30), Մոնրեալ), կանադացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Մոնրեալում։ Խոսում է անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նկարահանվել է «Իսթ Էնդի կախարդները» դրամատիկ հեռուստասերիալում, որտեղ կատարել է Քիլիան Գարդների դերը[1][2][3][4]։ Նկարահանվել է նաև «Գեղեցկուհին և հրեշը» «Գրիմ», «C.S.I.. Հանցագործության վայր»[1], «Ժամանակից դուրս» և Amazon-ի «Օրինակելի աղջիկների խռովությունը» հեռուստասերիալներում։ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում միացել է «Ծանր հանցագործություններ» հեռուստասերիալի դերասանական կազմին և կատարել է հետախույզ Ուես Նոլանի դերը[5]։ 2018 թվականին նկարահանվել է «Չիկագոյի հրդեհաշեջներ» հեռուստասերիալում։ 2019 թվականին կատարել է Ֆլեթչեր Մայերսի դերը The CW հեռուստաալիքի «Դինաստիա» հեռուստասերիալում, հայտնվել է նաև նեթֆլիքսի «Ռեթչեդ հեռուստասերիալում։ Նկարահանվել է «Սառայի հանրապետությունը» և «Y: Վերջին տղամարդը» հեռուստասերիալներում և «Հեռացում առանց հրաժեշտի» ֆիլմում։

Նկարահանվելուց առաջ եղել է հաջողակ համաշխարհային մոդել, գովազդել է բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների համար, ներառյալ՝ Armani-ի հավաքածուները և դեմքի քսուկները, Vichy-ի դեմքի քսուկները, L’Oréal, Azzaro օծանելիքներ և այլն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2012 Գեղեցկուհին և հրեշը Զեքի Էպիւզոդ՝ 1.01 «Պիլոտային»
2013 CSI.հանցագործության վայր Սանտո Էպիզոդ՝ 13.20 «Անվախը»
2013–2014 Իսթ Էնդի կախարդները Քիլիան Գարդներ
Բոբի
Էդգար Ալան Պո
23 էպիզոդ
2015 Ինչպես Սառան ստացավ իր թևերը Հենք Ֆիլմ
2016 Գրիմ Մարկ Նելսոն էպիզոդ՝ 5.15 «Հավատացողը»
2016 Արյունը արյուն է Քրյու Ֆիլմ
2016 Ժամանակից դուրս Նոա 4 էպիզոդ
2016 Օրինակելի աղջիկների խռովությունը Չեդ 2 էպիզոդ
2016–2018 Ծանր հանցագործություններ Հետախույզ Ուես Նոլան Պարբերաբար դեր՝ 20 էպիզոդ
2018–present Չիկագոյի հրդեհաշեջները Լեյտենանտ Զաք Քորբեթ Պարբերաբար դեր
2019 Բրուքլին 9-9 Երիտասարդ Ջիո Քոստա Էպիզոդ՝ 6.02 «Հիչքոք և Շուլի»
2019-2020 Դինաստիա Ֆլեթչեր Մայերս Պարբերաբար դեր
2020 Լավ բժիշկը Զեյն Լյումեթ 1 էպիզոդ
2020 Ռեթչեդ Դարիո Սալվատորե 1 էպիզոդ
2020 Հեռացում առանց հրաժեշտի Թոմ Ֆիլմ
2021 Սառայի հանրապետությունը Ուեսթոն
2021 Y: Վերջին տղամարդը Մայք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Daniel DiTomasso as Killian Gardiner - Witches of East End Cast & Characters». myLifetime.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. «Witches Of East End Q&A: Daniel Di Tomasso Talks Killian's Chemistry With Freya». Access Hollywood. 2013 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  3. Roots, Kimberly (2012 թ․ սեպտեմբերի 19). «Witches of East End Casts Rachel Boston — Pilot». TVLine. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Fall TV Crushes: Get to Know the Wicked Hot Men of Witches of East End—Eric Winter, Jason George and Daniel DiTomasso | E! Online UK». Uk.eonline.com. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  5. Petski, Denise (2016 թ․ հոկտեմբերի 19). «Daniel DiTomasso Cast In 'Timeless', 'Major Crimes' & 'Good Girls Revolt'». Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]