Ջեյմս Մոնտգոմերի Ֆլեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Մոնտգոմերի Ֆլեգ
անգլ.՝ James Montgomery Flagg
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1877(1877-06-18)[1][2][3][…]
ԾննդավայրPelham Manor, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 25, 1960(1960-05-25)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎուդլոն
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
ԵրկերI want you for the U.S. Army nearest recruiting station?
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, սցենարիստ, դերասան, կոմիքսների արտիստ, վիմագրող, դիզայներ, լուսանկարիչ, վիզուալ արտիստ, վիպասան, երգիծաբան և վիպասան
 James Montgomery Flagg Վիքիպահեստում

Ջեյմս Մոնտգոմերի Ֆլեգ (անգլ.՝ James Montgomery Flagg, հունիսի 18, 1877(1877-06-18)[1][2][3][…], Pelham Manor, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 25, 1960(1960-05-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ։ Ստեղծագործել է կերպարվեստի տարբեր ժանրերում՝ գեղանկարչությունից մինչև ծաղրանկար, սակայն առավել հայտնի է պաստառներ շնորհիվ, որոնցից է հանրահայտ «I want you for U.S. Army» պաստառը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ֆլեգը ծնվել է Նյու Յորքի Պելեմ-Մենոր գյուղում։ Վաղ տարիքից հետաքրքրություն է դրսևորել նկարչության հանդեպ։ Պատանեկան տարիքում նկարազարդումներ է արել «Life» և «Judge» ամսագրերի համար։ Կրթություն է ստացել Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում։ Եվրոպայից Նյու Յորք վերադառնալուց հետո ջանասիրաբար աշխատել է՝ ստեղծելով նկարազարդումներ մեծաքանակ գրքերի համար, ծաղրանկարներ, ամսագրի շապիկներ, գովազդային հայտարարություններ։ 1903-1907 թվականներին «Judge» ամսագրում տպագրվել են Ջեյմս Ֆլեգի կոմիքսները[6]։

Իր առավել հայտնի ստեղծագործությունը Ֆլեգը ստեղծել է 1917 թվականին։ Այն պաստառ էր, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան բանակին կամավորագրվելու կոչ էր՝ ուղղված ամերիկացիներին։ Ոգեշնչվելով բրիտանական ռազմական գործիչ լորդ Հորացիոս Կիտչեների նկարով պաստառով՝ Ֆլեգը պատկերել է Քեռի Սեմին, որը մատնացույց է անում դիտողին հետևյալ խոսքով․ «I want you for U.S. Army» «I want you for U.S. Army» (անգլ. թարգմանաբար՝ «Դու պետք ես ինձ ԱՄՆ բանակի համր»)։ Առաջին աշխարհամարտի տարիներին այս պաստառը տպվել է ավելի քան 4 միլիոն օրինակով։

Երկրորդ տպաքանակը տպվել է Երկրորդ աշխարհամարտի զորահավաքի ժամանակ։ Քեռի Սեմին պատկերելիս Ֆլեգը պատկերել է իրեն, իր դիմագծերը։

Ջեյմս Ֆլեգը մահացել է 1960 թվականին Նյու Յորքում, թաղվել է Բրոնքսի Վուդլոն գերեզմանատանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 James Montgomery FlaggOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #174309384 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. «The Price of Freedom: 'Together We Win' Poster». amhistory.si.edu. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մոնտգոմերի Ֆլեգ» հոդվածին։