Jump to content

Ջեյմս Մեյսոն Քրաֆթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Մեյսոն Քրաֆթս
Ծնվել էմարտի 8, 1839(1839-03-08)[1][2][3][…]
Բոստոն, Մասաչուսեթս[4]
Մահացել էհունիսի 20, 1917(1917-06-20)[1][2][3][…] (78 տարեկան)
Ռիջեֆիլդ, Կոնեկտիկուտ
ԳերեզմանChurch on the Hill Cemetery[5]
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոռնելի համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Փարիզի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Գիտական ղեկավարՌոբերտ Բունզեն
Պարգևներ
ՄայրMarianne Crafts Ellison?
Ստորագրություն
Изображение автографа
 James Mason Crafts Վիքիպահեստում

Ջեյմս Մեյսոն Քրաֆթս (մարտի 8, 1839(1839-03-08)[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթս[4] - հունիսի 20, 1917(1917-06-20)[1][2][3][…], Ռիջեֆիլդ, Կոնեկտիկուտ), ամերիկացի քիմիկոս։

Քիմիա է ուսումնասիրել Գերմանիայում և Ֆրանսիայում (1859–1865 թվականներ)։ Եղել է ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան և պրոֆեսոր (1866–1870 թվականներ), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր (1870–1874 թվականներ), ռեկտոր (1898 թվականիցից)։

1874-1891 թվականներին աշխատել է Փարիզում, Շառլ Ֆրիդելի հետ բացահայտել են արոմատիկ ածխաջրածինների և նրանց ածանցյալների ալկիլացման և ացիլման մեթոդը։ Հետագայում այն անվանել են Ֆրիդել–Քրաֆթսի ռեակցիա։

Քրաֆթսն ուսումնասիրել է նաև սիլիցիումի օրգանական միացությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) / A. Vujić — LZMK, 2005.
  3. 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
  4. 1 2 Крафтс Джеймс Мейсон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. ↑ Find A Grave — 1996.
  6. ↑ https://www.amacad.org/rumford-prize-recipients
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մեյսոն Քրաֆթս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 490)։