Ջեկ Քենֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեկ Քենֆիլդ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1944(1944-08-19) (79 տարեկան)
ԾննդավայրՖորտ-Ուերտ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Linsly School?
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, գրող և գլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjackcanfield.com

Ջեկ Քենֆիլդ (անգլ.՝ Jack Canfield, օգոստոսի 19, 1944(1944-08-19), Ֆորտ-Ուերտ[2][3]), ամերիկացի գրող, մոտիվացնող սեմինարների բանախոս[4], սեմինարի ղեկավար, կորպորատիվ մարզիչ և ձեռնարկատեր։ Նա «Հավի արգանակ հոգու համար» շարքի մի քանի գրքերի համահեղինակ է. շարքն ունի ավելի քան 250 գիրք, թողարկվել է աշխարհի 500 լեզուներով 500 միլիոն օրինակով[5][6]։ 2005 թվականին Ջանեթ Սվիթցերի հետ համահեղինակեց Կանոնների գիրքը՝ իրական և հստակ սահմանված կանոններ՝ հաջողության հասնելու համար[7][8]։

Մանկություն և ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեկ Քենֆիլդը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 19-ին Տեխասի Ֆորտ-Ուերտ քաղաքում։ Երիտասարդությունը անց է կացրել Ուիլինգ քաղաքում (Արևմտյան Վիրջինիա)։ 1962թվականին ավարտել է Լինսլիի[9] ռազմական ինստիտուտը։ 1966 թվականին Քենֆիլդը Հարվարդի համալսարանի կողմից ստացել է Չինաստանի պատմության բակալավրի կոչում։ 1973 թվականին ստացել է Մասսաչուսեթսի համալսարանի[10] մագիստրոսի կոչում (Ամհերսթ[10], Մասսաչուսեթս, Միացյալ Նահանգներ)։ 1981 թվականին Քենֆիլդը Սանտա Մոնիկայի[6] համալսարանի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Քենֆիլդը իր կարիերան սկսել է ուսուցչությամբ Չիկագոյի Իլինոյս նահանգի ավագ դպրոցում։

1976 թվականին համահեղինակել է «Դասարանում ինքնագնահատականի բարձրացման 100 ուղիներ» գիրքը` որպես ուսուցիչների և ծնողների սեղանի գիրք[11]։ Նա տեղափոխվել է Գեշտալտ կենտրոն՝ Նոր Անգլիայի անձնական և կազմակերպչական զարգացման կենտրոն վերտառությամբ[12], և 1978 թվականին համարվել է Ամերիկայի ականավոր երիտասարդներից մեկը ԱՄՆ-ում (TOYA)[6]:

Նա Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Բարբարա քաղաքում Քենֆիլդի Ուսուցման Խմբի հիմնադիրն ու ղեկավարն է, ինչպես նաև Ինքնագնահատման ասոցիացիայի հիմնադիրը Կալվեր Սիթիում, Կալիֆոռնիա նահանգում[10][13]։ Քենֆիլդը ակտիվորեն մասնակցում է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ծրագրերին, ղեկավարում է իր էջը աշխարհահռչակ թերթերից մեկում[10]։ Նա Գինեսի գրքում գրանցված է որպես «Նյու Յորք Թայմս»-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող յոթ լավագույն գրքերի հեղինակ[13]։ Քենֆիլդը «Հաջողության սկզբունքները» գրքի և «Գաղտնիքը» ֆիլմի համահեղինակն է[13]:Նրա ամենահայտնի գրքերն են։

  • Ուշադրության կենտրոնացման ուժը (Сила фокуса, The Power of Focus),
  • Ալլադինի գործոնը (Фактор Алладина,The Aladdin Factor),
  • Համարձակվեք հաղթել (Осмельтесь преуспеть, Dare to Win)[10]:

2005 թվականին Քենֆիլդը համահեղինակել է «Հաջողության սկզբունքները» գիրքը, How to Get from Where You Are to Where You Want to Be. ռուսերեն թարգմանությամբ՝ Правила (Կանոններ)։ Իրական և հստակ ձևակերպված կանոններ՝ հաջողության հասնելու համար։ 2004 թվականի հուլիսին Ջ. Քենֆիլդը հիմնադրել է Տրանսֆորմացիայի Առաջնորդության Խորհուրդը՝ մի խումբ մտավորականներ, բանախոսներ, հեղինակներ, մարզիչներ, հետազոտողներ, խորհրդատուներ և այլ ղեկավարներ՝ անձնական և մասնագիտական աճի և զարգացման բնագավառում[14][15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեկ Քենֆիլդը ամուսնացել 1971 թվականին։ Իր առաջին կնոջից նա ունի չորս երեխա։ 1976 թվականին ամուսնալուծվել է։ Մի քանի տարի անց նա ամուսնացել է երկրորդ անգամ։ Երկրորդ ամուսնությունից ծնվել է հինգերորդ երեխան։ 1999 թվականին նորից է ամուսնալուծվել և երրորդ անգամ ամուսնացել է 2001 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Canfield, Jack, and Mark Victor Hansen. 1993. Chicken Soup for the Soul. Deerfield Beach: Health Communications.
  • Canfield, Jack, and Janet Switzer. 2005. The Success Principles: How to Get from Where You Are to Where You Want to Be. New York: Harper Element.
  • Canfield, Jack, and Mark Victor Hansen. 1995. The Aladdin Factor. New York: Berkley Book.
  • Canfield, Jack, Mark Victor Hansen, and Les Hewitt. 2000. The Power of Focus: How to Hit Your Business, Personal and Financial Targets with Absolute Certainty. Deerfield Beach: Health Communications.
  • Canfield, Jack, and D.D. Watkins. 2007. Jack Canfield’s Key to Living the Law of Attraction: A Simple Guide to Creating the Life of Your Dreams. Deerfield Beach: Health Communications.
  • Canfield, Jack. 2007. Maximum Confidence: Ten Secrets of Extreme Self-Esteem. Audio CD — Audiobook. New York: Simon & Schuster Audio/Nightingale-Conant.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title) — P. 363. — ISBN 978-1-61159-906-0
  2. Jack Canfield biography. http://www.woopidoo.com/biography/jack-canfield/index.htm Արխիվացված 2015-11-20 Wayback Machine. Woopidoo.
  3. «Jack Canfield». Contemporary Authors Online. Gale. August 31, 2006. Retrieved on February 13, 2009
  4. Denning, Steve (28 April 2011), "How Chicken Soup For the Soul Dramatically Expanded Its Brand", Forbes
  5. Denning, Steve (28 April 2011), "How Chicken Soup For the Soul Dramatically Expanded Its Brand", Forbes. Проверено 1 февраля 2012
  6. 6,0 6,1 6,2 biography.jrank.org, Famous Authors Vol 17, Jack Canfield, accessed 02-14-2009
  7. Canfield, Jack. The Success Principles: How to Get from Where You Are to Where You Want to Be. / Jack Canfield, Switzer. — Harper Element, 2005. — ISBN 0007195087
  8. Кэнфилд, Джек. Правила. Реальные и четко сформулированные законы достижения успеха. / Джек Кэнфилд, Свитцер. — ЭКСМО, 2009. — ISBN 978-5-699-34266-2.
  9. Jack Canfield biography. http://www.woopidoo.com/biography/jack-canfield/index.htm Արխիվացված 2015-11-20 Wayback Machine. Woopidoo. Проверено 29 июля 2014.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Jack Canfield biography. http://www.woopidoo.com/biography/jack-canfield/index.htm Արխիվացված 2015-11-20 Wayback Machine. Woopidoo. Проверено 29 июля 2014
  11. Saul Cooper, Richard Munger, Mark M. Ravlin, Mental health prevention through affective education in schools, The Journal of Prevention, Volume 1, Issue 1 , pp 24-34
  12. Starkweather, Llan. Earth Without Polarity. — The Wizard, January 2008. — P. 206.
  13. 13,0 13,1 13,2 Suttle, Marilyn. Who's Your Gladys?: How to Turn Even the Most Difficult Customer into Your. — New York : AMACOM, 2009. — P. 17–23
  14. Unknown author and date [1] TLC Official web site
  15. Ellis, Doug. Transformational Leadership Council. — San Francisco : Blurb Publishing, 2011. — Vol. Vol. II

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]