Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո
Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Gian Francesco Malipiero |
Ի ծնե անուն | իտալերեն՝ Gian Francesco Malipiero |
Ծնվել է | մարտի 18, 1882[1][2][3][…] Վենետիկ, Իտալիա[4][5] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 1, 1973[1][6][2][…] (91 տարեկան) Տրևիզո, Վենետո, Իտալիա[5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ և տնօրեն |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան, Ջովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա և Վենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա |
![]() |
Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռո (իտալերեն՝ Gian Francesco Malipiero, մարտի 18, 1882[1][2][3][…], Վենետիկ, Իտալիա[4][5] - օգոստոսի 1, 1973[1][6][2][…], Տրևիզո, Վենետո, Իտալիա[5]), իտալացի կոմպոզիտոր, երաժշտագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական կրթությունն ստացել է Վիեննայում, Վենետիկում, Բոլոնյայում։ Դասավանդել է Պարմի (1921-24), Վենետիկի (1932-53) կոնսերվատորիաներում, Մալիպիեռոյի երաժշտությունը կրել է իմպրեսիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը։ Լավագույն գործերում հիմնվում է իտալական ժողովրդական և հնագույն երաժշտության ավանդույթների վրա։ Օպերաների (30-ից ավելի, գրեթե բոլորը սեփական տեքստերով), այդ թվում երեք եռագրությունների՝ «Օրփեիդներ» (բեմականաացում՝ 1925), «Գոլդոնիի երեք կատակերգությունները» (բեմականացում՝ 1926), «Վենետիկյան միստերիա» (բեմականացում՝ 1932), սիմֆոնիաների (11), նվագախմբային երկերի (այդ թվում՝ «Արմենիա», 1917), մենագրությունների (Կ. Մոնտեվերդիի, Ա. Վիվալդիի, Ի. Ֆ. Ստրավինսկու մասին) և այլն հեղինակ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Малипьеро Джан Франческо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 161)։ ![]() |
|
- Մարտի 18 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Վենետիկ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1973 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իտալացի կոմպոզիտորներ
- Իտալացի երաժշտագետներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին