Ջամիլա Աֆղանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամիլա Աֆղանի
պարս.՝ جمیله افغانی
Դիմանկար
Ծնվել է1976[1]
ԾննդավայրՔաբուլ
Քաղաքացիություն Աֆղանստան
Մայրենի լեզուպարսկերեն
Կրոնիսլամ
ԿրթությունՓեշավարի համալսարան
Մասնագիտությունակտիվիստ
 Jamila Afghani Վիքիպահեստում

Ջամիլա Աֆղանի (Jamila Afghani, 1976[1], Քաբուլ[2]), աֆղանացի ֆեմինիստ, խաղաղարար և կանանց իրավունքների ու կրթության ակտիվիստ, 2022 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նա հանդիսանում է «Նուր» կարողությունների զարգացման կազմակերպության նախագահ[3] և «Աֆղանստանի կանանց ցանց» (AWN) գլխամասային կազմակերպության գործադիր անդամ։

2022 թ․ արժանացել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխա ժամանակ Ջամիլա Աֆղանին շատ թույլ երեխա է եղել և տառապել է պոլիոմելիտով, որի բարդությունների պատճառով ստիպված է եղել հենակներ օգտագործել։ 14 տարեկան հասակում՝ Աֆղանական պատերազմի ժամանակ, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, որից հետո երկար տարիներ գամված է եղել անկողնում։ Աֆղանին լքել է Քաբուլը Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նրա ընտանիքը փախել է Պակիստան՝ Փեշավար։ Տեղի համալսարանը հաջողությամբ ավարտելուց հետո Ջամիլան աշխատանքի է անցել Պակիստանում գործող աֆղանական փախստականների ճամբարներում` որպես սոցիալական աշխատող։ Բացի հիմնական գործունեությունից, նա ուսումնասիրել է արաբերեն և Ղուրանի դասեր է սովորեցրել այն կանանց, ովքեր չէին կարողանում կարդալ և գրել, հետագայում նա դարձել է հաֆիզ։ Թալիբանի անկումից հետո Ջամիլա Աֆղանին վերադարձել է Աֆղանստան, որտեղ հիմնել է «Նուրի» կարողությունների զարգացման կազմակերպությունը (NECDO)[4], որը մինչ օրս օգնում է պայքարել մուսուլման կանանց անգրագիտության դեմ։

«Նուր» կենտրոնի համակարգը գործում է իսլամի կանոնների հիման վրա և ուղղված է գրագիտության, անգլերենի, տնտեսագիտության, մարդու իրավունքների և գենդերային անհավասարության արագացված ուսումնասիրությանը` «Մենք բոլորս մի ընդհանուր բան ունեինք, որ ունեն բոլոր մուսուլմանները՝ Ղուրանը և Հադիսը»[5]։ Չնայած այն հանգամանքին, որ կենտրոնի ստեղծման ընթացքում Աֆղանին խնդիրներ է ունեցել իմամների հետ, որոնք պնդում էին, որ կինը չպետք է լիարժեք կրթություն ստանա, նա կարողացավ ապացուցել, որ Ղուրանում դրա մասին ոչ մի հիշատակություն չկա։ 2009 թվականին «Հոգևոր հավասարության կանանց իսլամական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ միասին[6] նա մշակել է «դասընթացներ իմամների համար՝ հաշվի առնելով գենդերային առանձնահատկությունները»` սկսելով 25 հոգանոց դասընթացներից։ 2015 թվականին մասնակիցների թիվը հասել է 6000-ի[7]։ Իրենց ուրբաթ օրվա քարոզներում իմամներն առաջին անգամ աղոթել են կանանց հարգանքի և նրանց կրթության հնարավորության մասին։ Ջամիլա Աֆղանին մարտահրավեր նետեց ավանդույթներին՝ նշելով, որ մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերակել կրոնի դերը հնագույն մշակութային ավանդույթներից և քաղաքականությունից[8]։

Մինչ օրս նա հանդես է գալիս իսլամի խաղաղ մեկնաբանման օգտին և ակտիվորեն պաշտպանում է կանանց, հաշմանդամների և անօթևանների իրավունքները։ 2008 թվականին նրան շնորհվել է «Տանենբաում» մրցանակ[9] խաղաղապահ առաքելության համար։ 2017 թ․ առաջադրվել է «Ավրորա» մարդասիրական մրցանակին։ 2021 թ. Ջամիլա Աֆղանին երկրորդ անգամ առաջադրվեց «Ավրորա» մրցանակին և 2022 թ․ ճանաչվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://books.google.com/books?id=stb4DAAAQBAJ&pg=PA250&lpg=PA250 — 2007. — P. 250.
  2. Peacemakers in action: profiles in religious peacebuilding
  3. «NOOR Foundation» (անգլերեն). NOOR. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  4. «Noor Educational and Capacity Development Organization | موسسه تعلیمی و انکشاف ظرفیتهای نور» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  5. Tällberg Foundation (2016 թ․ ապրիլի 11). «Jamila Afghani Offers A Leadership Model For The World». Medium. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  6. «WISE Muslim Women – Women's Islamic Initiative in Spirituality and Equality». Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  7. «In Afghanistan, Danger Stalks Gender Imam Training» (անգլերեն). Women's eNews. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  8. By Kiran Khalid CNN. «Making strides in Muslim countries by altering perceptions». CNN. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  9. «Meet the Peacemakers» (անգլերեն). Tanenbaum.org. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]