Պյոտր Չիխաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Չիխաչով
Пётр Чихачёв
Ծնվել էօգոստոսի 16 (28), 1808
Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 13, 1890(1890-10-13) (82 տարեկան)
Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություներկրաբան, կենսաբան, ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, բուսաբան, բնագետ և ճանապարհորդ
Գործունեության ոլորտբուսաբանություն, ճանապարհորդություն[2], աշխարհագրություն[2] և երկրաբանություն[2]
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2], ֆրանսերեն և գերմաներեն
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Tchich.
 Pyotr Alexandrovich Chikhachov Վիքիպահեստում

Պյոտր Ալեքսանդրի Չիխաչով (ռուս.՝ Пётр Александрович Чихачёв, օգոստոսի 16 (28), 1808, Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 13, 1890(1890-10-13), Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1]), ռուս արևելագետ։ Աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ-ում, այնուհետև՝ Կ. Պոլսի ռուսական ներկայացուցչությունում։ 1848-1863 թթ.-ին գիտական ութ արշավ ձեռնարկելով Փոքր Ասիա՝ գրել է շուրջ հարյուր աշխատություն (այդ թվում՝ նվիրված արևելյան հարցին)։ Դրանցում հատուկ տեղ է հատկացրել Օսմանյան կայսրության ներքին իրավիճակին։

«Նամակներ Թուրքիայի մասին» երկում կանխատեսել է կայսրության անխուսափելի կործանումը, առանձնապես կանգ առել քրդերի՝ թուրքերի և հայերի հետ ունեցած հարաբերությունների, հայ-թուրքական և հույն-թուրքական փոխհարաբերությունների վրա։

Չիխարովը ցույց է տվել հայկական գյուղերի, եկեղեցիների, վանքերի անմխիթար վիճակը, քրդական ջոկատների մշտական հարձակումները հայկական բնակավայրերի վրա։ Համակրանքով է վերաբերվել թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների ազգազատագրական պայքարին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Письма о Турции, М., I960; Великие державы и Восточный вопрос, М., 1970.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Чихачёв Пётр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։