Պիրրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրրի
իսպ.՝ Pirri
Պիրրին (ձախից) և Լադիսլաո Կուբալան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Մարտինես Սանչես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 11, 1945 (79 տարեկան)
Ծննդավայր Սեուտա, ԻսպանիաԻսպանիա
Հասակ 174 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1963 - 1964 Իսպանիա Գրանադա 21(11)
1964 - 1980 Իսպանիա Ռեալ Մադրիդ 417(123)
1980 - 1982 Մեքսիկա Պուեբլա 55(18)
1980 - 1982 Ընդամենը 493(152)
Ազգային հավաքական
1966 - 1978 Իսպանիա Իսպանիա 41(16)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խոսե Մարտինես Սանչես (իսպ.՝ José Martínez Sánchez ավելի հայտնի է որպես Պիրրի), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Գրեթե իր ողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է Ռեալ Մադրիդում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալի երկար տարիների ֆուտբոլիստ և ավագ։ Հաջողությամբ հանդես է եկել ինչպես կիսապաշտպանության, այնպես էլ խաղարկողի դիրքում։ Պիրրին կարիերան սկսել է հարձակվողի դիրքում, այնուհետև հաջող սկսեց հանդես գալ նաև կիսապաշտպանության և կենտրոնական պաշտպանի դիրքերում։ Պիրրիի տիտղոսները բավական տպավորիչ են՝ 8 հաղթանակ Լա Լիգայում, 3-ը՝ Իսպանիայի գավաթում, 1-ը՝ Չեմպիոնների գավաթում (1966)։ 1966 - 1978 թվականներին Պիրրին հավաքականում անցկացրել է 44 հանդիպում։ Երկու անգամ նրան հրավիրել են Եվրոպայի հավաքական. 1970 թվականին Բենֆիկայի դեմ և 1973 թվականին Հարավային Ամերիկայի դեմ խաղերում։ Կարիերայի ավարտից հետո Պիրրին հետագայում ավարտեց նաև իր բժշկական կրթությունը և սկսեղ աշխատել Ռեալում որպես բժիշկ։ Բոլոր մրցաշարերում միասին Պիրրին Ռեալի կազմում խփել է 210 գոլ։ 1970 թվականին ճանաչվել է Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ։ Կարիերան ավարտել է Մեքսիկայում, որտեղ պատմության ընթացքում ճանաչվել է ամենաթանկ ֆուտբոլիստը։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականից 1978 թվականը հավաքականում անցկացրած տարիներին Պիրրին անցկացրել է 41 խաղ և խփել 16 գոլ։

Գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Օր Անցկացման վայր Մրցակից Գոլ Արդյունք Մրցաշար
1. հուլիսի 13, 1966 Վիլլա Պարկ, Բիրմինգհեմ, Անգլիա ԱրգենտինաԱրգենտինա 1–1 2–1 Մունդիալ 1966
2. դեկտեմբերի 7, 1966 Մեսթալյա, Վալենսիա, Իսպանիա Իռլանդիա Իռլանդիա 2–0 2–0 Եվրո 1968 ընտրական փուլ
3. հոկտեմբերի 22, 1967 Սանտիագո Բերնաբեու, Մադրիդ, Իսպանիա Չեխիա Չեխիս 1–0 2–1 Եվրո 1968 ընտրական փուլ
4. հոկտեմբերի 17, 1968 Ստադ Ժեռլան, Լիոն, Ֆրանսիա ՖրանսիաՖրանսիա 1–1 1–3 Ընկերական
5. հոկտեմբերի 15, 1969 Լա Լինեա դե լա Կոնսելսյոն, Իսպանիա ՖինլանդիաՖինլանդիա 1–0 6–0 Մունդիալ 1970 ընտրական փուլ
6. նոյեմբերի 11, 1970 Ռամոն Սանչես Պիսխուան, Սևիլյա, Իսպանիա Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 2–0 3–0 Եվրո 1972 ընտրական փուլ
7. փետրվարի 20, 1971 Սանտ Էլիա, Կալյարի, Իտալիա ԻտալիաԻտալիա 0–1 1–2 Ընկերական
8. մարտի 17, 1971 Մեսթալյա, Վալենսիա, Իսպանիա ՖրանսիաՖրանսիա 1–2 2–2 Ընկերական
9. մարտի 17, 1971 Մեսթալյա, Վալենսիա, Իսպանիա ՖրանսիաՖրանսիա 2–2 2–2 Ընկերական
10. մայիսի 9, 1971 ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս Կիպրոսի ՀանրապետությունԿիպրոս 0–1 0–2 Եվրո 1972 ընտրական փուլ
11. նոյեմբերի 24, 1971 Լոս-կարմենես, Գրանադա, Իսպանիա Կիպրոսի ՀանրապետությունԿիպրոս 1–0 7–0 Եվրո 1972 ընտրական փուլ
12. նոյեմբերի 24, 1971 Լոս-կարմենես, Գրանադա, Իսպանիա Կիպրոսի ՀանրապետությունԿիպրոս 4–0 7–0 Եվրո 1972 ընտրական փուլ
13. հոկտեմբերի 12, 1974 Մոնումենտալ Ռիվեր-Փլեյթ, Բուենոս Այրես, Արգենտինա ԱրգենտինաԱրգենտինա 0–1 1–1 Ընկերական
14. հոկտեմբերի 12, 1975 , Բարսելոնա, Իսպանիա ԴանիաԴանիա 1–0 2–0 Եվրո 1976 ընտրական փուլ
15. հոկտեմբերի 10, 1976 Ռամոն Սանչես Պիսխուան (մարզադաշտ), Սևիլյա, Իսպանիա ՀարավսլավիաՀարավսլավիա 1–0 1–0 Մունդիալ 1978 ընտրական փուլ
16. հունվարի 25, 1978 Սանտիագո Բերնաբեու, Մադրիդ, Իսպանիա Իտալիա Իտալիա 1–0 2–1 Ընկերական

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրրի» հոդվածին։