Պիեռ Բեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Բեյլ
ֆր.՝ Pierre Bayle
Ծնվել էնոյեմբերի 18, 1647(1647-11-18)[1][2][3][…] Կառլա Բեյլ[4]
Մահացել էդեկտեմբերի 28, 1706(1706-12-28)[1][2][3][…] (59 տարեկան) Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[5][6][4][…]
բնական մահով
Քաղաքացիություն Ֆրանսիա[7][8][9][…]
ԴավանանքԿալվինականություն և կաթոլիկություն
Ուղղությունսկեպտիցիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, պրոֆեսոր, լրագրող, գրական քննադատ, աստվածաբան, պատմաբան և բառարանագիր
Գործունեության ոլորտՍտեղծագործական և մասնագիտական գրություն[10] և փիլիսոփայություն[10]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][7][11][…] և լատիներեն[10]
Հայրժան Բեյլ
ԱշակերտներChristopher I, Burgrave and Count of Dohna-Schlodien?
 Pierre Bayle Վիքիպահեստում

Պիեռ Բեյլ ( ֆր.՝  Pierre Bayle, նոյեմբերի 18, 1647 - դեկտեմբերի 28, 1706)[12] ֆրանսիացի փիլիսոփա, հեղինակ և բառարանագիր։ Նա առավել հայտնի է իր «Պատմական և քննադատական» բառարանով, որի հրատարակությունը սկսվել է 1697 թվականին[12]։ Գրքի առավել վիճելի գաղափարներից շատերը թաքնված են ծավալուն տողատակերում, կամ դրանք տեղ են գտել անվիճելի թեմաներով հոդվածների մեջ։ Բեյլը սովորաբար համարվում է 18-րդ դարի կեսերի հանրագիտարանագետների նախակարապետը։

Հուգենոտ Բեյլը փախել է Հոլանդիայի Հանրապետություն 1681 թվականին ՝ Ֆրանսիայում կրոնական հալածանքների պատճառով։ Բեյլը կրոնական հանդուրժողականության նշանավոր ջատագով էր, և նրա փիլիսոփայությունը զգալի ազդեցություն է ունեցել եվրոպական Լուսավորության դարաշրջանի հետագա աճի և զարգացման վրա։ Լայբնիցի թեոդիցիությունը ձևավորվել է ի պատասխան Բեյլի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյլը ծնվել է Կառլա-լե-Կոմտում[12] (հետագայում նրա պատվին վերանվանվել է Կառլա-Բեյլ), Ֆրանսիայի Արյեժ գավառի Պամիե քաղաքի մոտ։ Նա կրթություն է ստացել կալվինիստ (բողոքական) հոր կողմից, այնուհետև ուսումը շարունակել է Պույլաուրենսի ակադեմիայում։ 1669 թվականին Բեյլը ընդունվել է Թուլուզի ճիզվիտական (Հիսուսի միաբանություն) քոլեջ և մեկ ամիս անց դարձել է կաթոլիկ։ Տասնյոթ ամիս հետո նա ետ է վերադարձել բողոքական գաղափարախոսությանը և փախել Ժնև, որտեղ ծանոթացել է Ռենե Դեկարտի ուսմունքներին։ Հետագայում նա վերադարձել է Ֆրանսիա և մեկնել Փարիզ, որտեղ մի քանի տարի աշխատել է Բել անունով որպես դաստիարակ տարբեր ընտանիքների համար։ 1675 թվականին նշանակվել է Սեդանի բողոքական ակադեմիայի փիլիսոփայության ամբիոնի ղեկավար[12]։ 1681 թվականին Սեդանի համալսարանը ճնշվել է կառավարության կողմից՝ բողոքականների դեմ գործողություններ իրականացնելու պատճառով։

Այդ իրադարձությունից անմիջապես առաջ Բեյլը փախել էր Հոլանդիայի Հանրապետություն, որտեղ նա գրեթե անմիջապես նշանակվել էր փիլիսոփայության և պատմության պրոֆեսոր Ռոտերդամի École Illustre-ում[12]։ Նա երկար տարիներ դասավանդել է, բայց քոլեջում ներքին վեճի մեջ ներքաշվելու արդյունքում զրկվել է ամբիոնից 1693 թվականին։

Բեյլը մնացել է Ռոտերդամում մինչև իր մահը՝ 1706 թվականի դեկտեմբերի 28-ը։ Նրան թաղել են Ռոտերդամում՝ «Վալոնյան եկեղեցում», որտեղ յոթ տարի անց թաղվել է նաև Պիեռ Ժյուրիեն։ 1922 թվականին այս եկեղեցու քանդումից հետո գերեզմանները տեղափոխվել են Ռոտերդամի Կրոսվեյկի ընդհանուր գերեզմանատուն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտերդամում Պիեռ Բեյլը 1682 թվականին հրատարակել է իր հայտնի «Pensées sur la comète» աշխատությունը, ինչպես նաև կալվինիզմի պատմության վերաբերյալ Լուի Մայմբուրգի ստեղծագործության քննադատությունը։ Այս քննադատության արդյունքում ձեռք բերված համբավը առաջացրել է Պիեռ Ժյուրիեի՝ Բեյլի կալվինիստ գործընկերոջ նախանձը, ով նույն թեմայով գիրք էր գրել։

1684-ից 1687 թվականներին Բեյլը հրատարակել է իր Nouvelles de la republic des lettres գրաքննադատությունը։ 1686 թվականին Բեյլը հրատարակել է «Փիլիսոփայական մեկնաբանության» առաջին երկու հատորները, որոնք քարոզում էին հանդուրժողականություն կրոնական հարցերում։ Այս երկուսին 1687 և 1688 թվականների ընթացքում հաջորդել են երրորդ և չորրորդ հատորները։

1690 թվականին Ժյուրիեն հրատարակել է «Avis important aux refugiés» աշխատությունը, որտեղ նա մեծ թշնամանքով քննադանել է Բեյլին։ Աշխատանքը կորցնելուց հետո Բեյլը զբաղվել է իր հսկայական «Պատմական և քննադատական» բառարանի կազմամբ, որը փաստորեն համարվում է առաջին հանրագիտարաններից մեկը, որտեղ հստակորեն նշված է օգտագործված տերմինների և գաղափարների ծագումնաբանությունը։ Բառարանում Բեյլն արտահայտել է այն տեսակետը, որ շատ բան, ինչը համարվում է «ճշմարտություն», իրականում պարզապես սուբյեկտիվ կարծիք է։ Բառարանը հրատարակվելուց հետո մի քանի սերունդ համարվել է որպես գիտական կարևոր աշխատություն[13]։

Վոլտերը իր «Poème sur le désastre de Lisbonne» պոեմի նախերգանքում, Բեյլին անվանել է «երբևէ ապրած ամենամեծ բարբառագետը»։

Բեյլի բազմահատոր «Պատմական և քննադատական» բառարանը իր գլուխգործոցն էր։ Բառարանը Ամերիկայի նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կողմից ճանաչվել է որպես Կոնգրեսի գրադարանի առաջին հավաքածուն կազմող հարյուր հիմնական տեքստերից մեկը։

Հանդուրժողականության վերաբերյալ տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Բեյլը կրոնական հանդուրժողականության վերաբերյալ իր գաղափարները ներկայացրել է «Dictionnaire historique et critique» և «Commentaire Philosophique» աշխատությունների մեջ։ Բեյլը մերժել է սուրբ գրության օգտագործումը բռնություններն արդարացնելու նպատակով։ Նա հանդուրժողականությունը վտանգ չէր համարում պետության համար, այլ ընդհակառակը.

«Կրոնական բազմազանությունը վնասում է պետությանը այն դեպքում, երբ ամեն մի ուղղություն փորձում է հալածանքի մեթոդներով ջախջախել և ոչնչացնել մյուս ուղղությանը։ Մի խոսքով, բոլոր չարությունները բխում են ոչ թե հանդուրժողականությունից, այլ նրա բացակայությունից»"[14]:

Սկեպտիցիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Պոպկինը առաջ է քաշել այն տեսակետը, որ Պիեռ Բեյլը սկեպտիցիստ էր, ով օգտագործում էր << Պատմական և քննադատական>> բառարանը՝ քննադատելու բոլոր նախկինում հայտնի տեսությունները և փիլիսոփայությունները։ Բեյլի կարծիքով՝ մարդիկ իրենց էությամբ ի վիճակի չեն հասնելու ճշմարիտ գիտելիքի։ Բեյլը քննադատում էր բազմաթիվ ազդեցիկ ռացիոնալիստների, ինչպիսիք են Ռենե Դեկարտը, Թոմաս Հոբսը, Բենեդիկտ Սպինոզան, Նիկոլաս Մալեբրանշը և Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը, ինչպես նաև էմպիրիկներին, ինչպիսիք են Ջոն Լոկը և Իսահակ Նյուտոնը[15]։

Ժառանգություն և պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1906 թվականին նրա պատվին արձան է կանգնեցվել Պամիեում, la reparation d'un long oubli («երկար անտեսման փոխհատուցում»)։
  • 1959 թվականին Ռոտերդամում փողոց է անվանակոչվել նրա անունով։
  • 2012 թվականին նստարան (Պոլ Քոքսի կողմից)՝ հարգանքի տուրք մատուցելու Բեյլին՝ անդրադառնալու Բեյլի և Էրազմուսի միջև (հիպոթետիկ) փիլիսոփայական մտքերի փոխանակմանը։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pensées Diverses sur l'Occasion de la Comète, (1682) թարգմանվել է Ռոբերտ Ք. Բարթլետի կողմից, SUNY Press.
  • «Dictionnaire Historique et Critique» (1695–1697; 1702, ընդլայնված; լավագույնը՝ P. des Maizeaux, 4 vols., 1740)
  • Œuvres diverses, 5 հատոր, Հաագա, 1727–31; Հիլդեսհայմ։ Գեորգ Օլմս, 1964–68:
  • Ընտրանքներ անգլերենով. Պիեռ Բեյլ (Ռիչարդ Հ. Պոպկինի թարգմանություն), Պատմական և քննադատական բառարան – Ընտրանքներ, Ինդիանապոլիս. Հեքեթ, 1991թ. ISBN 978-0-87220-103-3:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Pierre Bayle — 2009.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Biografisch Portaal — 2009.
  5. Бейль Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. http://www.museeprotestant.org/en/notice/pierre-bayle-museum/
  7. 7,0 7,1 Record #61554695 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  10. 10,0 10,1 10,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4  Chisholm Hugh, ed. (1911)։ «Bayle, Pierre»։ Encyclopædia Britannica 3 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 557 
  13. Palmer R.R., Joel Colton (1995)։ A History of the Modern World։ New York: McGraw-Hill։ էջեր 301–302։ ISBN 978-0-07-040826-5 
  14. LoConte Joseph (May 2009)։ «The Golden Rule of Toleration»։ Christianity Today։ Վերցված է 2017-01-21 
  15. Popkin Richard (2003)։ The History of Skepticism։ New York: Oxford University Press։ էջ 288։ ISBN 978-0-19-510767-8 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sally Jenkinson, (dir.), Bayle: Political Writings, Cambridge UK: Cambridge University Press, 2000.
  • Sally Jenkinson, Reflections on Pierre Bayle and Elizabeth Labrousse, and their Huguenot critique of intolerance, Proc. Huguenot Soc., 27: 325–334, 2000.
  • Elisabeth Labrousse, Pierre Bayle, La Haye: Martinus Nijhoff, 1963–4 (2 volumes). (fr)
  • Elisabeth Labrousse, Bayle, translated by Denys Potts, Oxford: Oxford University Press, 1983.
  • Thomas M. Lennon, Reading Bayle, Toronto: University of Toronto Press, 1999.
  • Todd Ryan, Pierre Bayle's Cartesian Metaphysics: Rediscovering Early Modern Philosophy, New York: Routledge, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]