Պետրոս Հաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Հաճյան
Ծնվել էհունվարի 24, 1933(1933-01-24)
ԾննդավայրՋարաբուլուս, Հալեպի մարզ, Սիրիա
Վախճանվել էսեպտեմբերի 3, 2012(2012-09-03) (79 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մասնագիտությունլրագրող, վիպասան և ուսուցիչ
ԱզգությունՀայերը Արգենտինայում և Հայերը Սիրիայում
Քաղաքացիություն Արգենտինա և  Հայաստան

Պետրոս Հաճյան (արևմտահայերեն՝ Պետրոս Հաճեան. հունվարի 24, 1933, Ջարաբուլուս, Սիրիա – սեպտեմբերի 3, 2012, Բուենոս Այրես, Արգենտինա), սիրիահայ գրող, մանկավարժ և լրագրող[1]։ 1954 թվականից ուսուցչություն է արել Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր էլ Զորի հայկական դպրոցում, մի քաղաքի, որը 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների կողմից բռնագաղթի ենթարկված հայերի աքսորավայրերից մեկն է եղել։

1960-ական թվականների կեսերից Հալեպի Հայկազյան հայկական դպրոցում հայոց պատմություն և գրականություն դասավանդելուց հետո Հաճյանը 1968 թվականին նշանակվել է Քարեն Եփփե ճեմարանի՝ Հալեպի ամենամեծ հայկական միջնակարգ դպրոցի և հայկական սփյուռքի ամենահայտնի կրթօջախներից մեկի տնօրեն։

1970 թվականին տեղափոխվել է Բուենոս Այրես, աշխատանքի անցել որպես Հարավային Ամերիկայի ամենամեծ հայկական դպրոցներից մեկի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հիմնարկի /Instituto EducativoS an Gregorio El Iluminador/ տնօրեն։ Նա նշանակվել է նաև «Արմենիա» հայալեզու օրաթերթի խմբագիրը, որը 1980-ականների վերջին դարձել է շաբաթաթերթ։ 2003 թվականին անցել է թոշակի[2]։ 1986 թվականից նա իրեն նվիրել է գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքեր գրելուն, որոնք հրատարակվել են Բուենոս Այրեսում, Հալեպում և Երևանում։ Նա հաճախակի թղթակցել է հայկական պարբերականներին, ինչպիսիք են Փարիզի «Հարաջ»-ը, Լոս Անջելեսի «Նոր կյանք»-ը և Բուենոս Այրեսի Սարդարապատը, որոնցում լույս են տեսել նաև նրա գրական փոքրածավալ ստեղծագործությունները, գրախոսությունները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պարզ քերականութիւն» (Simple Grammar), vols. 1, 2 և 3 (Բուենոս Այրես, 1986-1987)։
  • «Հայ մտքի մշակներ / Grandes Figuras de la Cultura Armenia», siglos VX (Հայ մշակույթի մեծ գործիչներ, 5-10-րդ դարեր) (Բուենոս Այրես, 1987, թարգմանեց Վարդան Մատիոսյանը
  • «Հայ մտքի մշակներ / Grandes Figuras de la Cultura Armenia», siglos XI-XIV (Հայ մշակույթի մեծ գործիչներ, 11-14-րդ դարեր) (Բուենոս Այրես, 1990, թարգմանեց Վարդան Մատիոսյանը
  • «Հրամմեցէք պարոններ» (Help Yourself, Gentlemen) (Buenos Aires, 1995, in Armenian).
  • La palabra silenciada. las qurbanas intelectuales del Genocidio Armenio (Բուենոս Այրես, 2000, թարգմանել է Վարդան Մատիոսյանը
  • «100 տարի, 100 պատմութիւն» (One Hundred Years, One Hundred Stories) (Buenos Aires, 2001).
  • «Կար ու չկար» (Once Upon a Time) (Buenos Aires, 2003).
  • «Կարկեմիշ» (Karkemish) (Հալեպ, 2005).
  • El Cinturón (Գոտին) (Բուենոս Այրես, 2005, թարգմանեց Պերգ Ագեմյանը)։
  • Cien Años, Cien Historias (Բուենոս Այրես, 2007, թարգմանեց Վարդան Մատիոսյանը
  • «Ճանապարհ դէպի Կարկեմիշ» (Երևան, 2008).
  • «Հարաւը Սփիւռքի մէջ» (The South in the Diaspora) (Հալէպ, 2008).
  • Հարյուր տարի, հարյուր պատմվածք (Հալեպ, 2009, թարգմ. Արիս Սեւակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bedros Hadjian Dies in Argentina». The Armenian Mirror-Spectator. 2012 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  2. «Visit of Bedros & Sossie Hadjian to AGBU Central Office (Photo) | AGBU Blog». Agbublog.wordpress.com. 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]