Պավոլ Հվեզդոսլավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավոլ Հվեզդոսլավ
սլովակ.՝ Pavol Országh Hviezdoslav
Hviezdoslav.jpg
Ծնվել էփետրվարի 2, 1849(1849-02-02)[1][2][3][…]
ԾննդավայրՎիշնի Կուբին, Dolný Kubín District, Ժիլինայի շրջան
Վախճանվել էնոյեմբերի 8, 1921(1921-11-08)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրԴոլնի Կուբին, Ժիլինայի շրջան
ԳերեզմանԴոլնի Կուբին
Գրական անունJozef Zbranský և Hviezdoslav[4]
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, դրամատուրգ, փաստաբան, քաղաքական գործիչ և իրավաբան
ԱզգությունՍլովակներ
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Commons-logo.svg Pavol Országh Hviezdoslav Վիքիպահեստում

Պավոլ Օրսագ Ֆելշյոկուբին Հվեզդոսլավ (սլովակ.՝ Pavol Országh de Felsőkubin Hviezdoslav, փետրվարի 2, 1849(1849-02-02)[1][2][3][…], Վիշնի Կուբին, Dolný Kubín District, Ժիլինայի շրջան - նոյեմբերի 8, 1921(1921-11-08)[1][2][3][…], Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան), սլովակ բանաստեղծ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անտառապահի կինը» (1884-1886), «Եժո Վլկոլինսկի» (1890), «Գաբոր Վլկոլինսկի» (1897-1899) պոեմներում պատկերել է ազնվականների ու գյուղացիների փոխհարաբերությունները, «Բուտորան ու Չուտորան» (1888) և այլ չափածո պատմվածքներում՝ գյուղի կյանքը։ 1909 թվականին հրատարակել է «Տերովդեսը և Տերովդեան» (1909) ողբերգությունը։ Հայրենասիրական քաղաքացիական քնարերգությունում («Ամառային շիվեր» շարքը, 1885-1895) հանդես է եկել ժողովրդի պաշտպանությամբ։ «Արյունոտ սոնետներ» (1914) ժողովածուն ուղղված է իմպերիալիստական պատերազմների դեմ։

Սլովակերեն է թարգմանել Շանդոր Պետեֆիի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ադամ Միցկևիչի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ուիլյամ Շեքսպիրի մի շարք գործեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 612 CC BY-SA icon 80x15.png