Jump to content

Չարտորիսկիների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարտորիսկիների թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան և պատկերասրահ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԿրակով
ՎայրԿրակով
Կազմված էBuildings of the Museum?[1] և Klasztorek in Kraków?[1]
Մասն էԿրակովի ազգային թանգարան
ՀասցեMuseo Czartoryski ul. Św. Jana 19, 31-017 և Pijarska 15 / św. Jana 19
Հիմնադրվել է1796
ՀիմնադիրԻզաբելա Չարտորիյսկայա[2]
Կայքmnk.pl/oddzial/muzeum-ksiazat-czartoryskich(լեհ.)
Քարտեզ
Քարտեզ

Չարտորիսկի իշխանների թանգարան (լեհ.՝ Muzeum Książąt Czartoryskich․ muˈzɛum ˈkɕɔ̃ʐɔnt tʂartɔˈrɨskʲix), համառոտ՝ Չարտորիսկի թանգարան, պատմական թանգարան Լեհաստանի Կրակով քաղաքում։ Համարվում է այդ երկրի հնագույն թանգարաններից մեկը։ Նրա հավաքածուի ստեղծման հիմքը դրել է իշխանուհի Իզաբելա Չարտորիսկան 1796 թվականին, Չարտորիսկի իշխանների նստավայրը հանդիսացող Պուլավիում։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 1878 թվականին[3][4]։ Մեծարժեք ցուցանմուշների զգալի մասը 1798 թվականին Իտալիայում ձեռք է բերել իշխանուհի Իզաբելայի որդին՝ Ադամ Եժի Չարտորիսկին։

Պուլավիում ստեղծված հավաքածուն 1830 թվականի նոյեմբերին տեղի ունեցած լեհական ապստամբությունից և Չարտորիսկիների ունեցվածքի բռնագրավումից հետո մասամբ վնասվել է։ Փրկված մասը տեղափոխվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ և պահվել ու ցուցադրվել Լամբեր հյուրանոցի շենքում։ 1870 թվականին իշխան Վլադիսլավ Չարտորիսկին որոշել է հավաքածուն տեղափոխել Կրակով, որտեղ այն ամբողջացվել ու պատշաճ տեսքի է բերվել 1876 թվականին։

Հավաքածուում տեղ գտած առավել նշանակալի նկարը Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ աշխատանքներից մեկն է՝ Կզաքիսով տիկինը։ Արժեքավոր այլ ցուցանուշներից են Ռեմբրանդտի գործերից երկուսը, անտիկ շրջանի արվեստի մի քանի նմուշ (այդ թվում՝ քանդակներ), Վերածննդի դարաշրջանի պաստառներ ու կիրառական արվեստի նմուշներ, մեծահամբավ վարպետների՝ Հանս Հոլբայն Կրտսերի, Յակոբ Յորդանսի, Լուկա Ջորդանոյի, Պիտեր Բրեյգել Կրտսերի, Լուկաս Կրանախ Կրտսերի և այլոց աշխատանքներ։ Հավաքածուի գանձերից է եղել նաև Ռաֆայելի «Երիտասարդի դիմանկար» կտավը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների անհետացել է։

Թանգարանի գլխավոր մասնաշենքը վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով 2010 թվականին ժամանակավորապես փակվել է։ Վերաբացվել է 2019 թվականի դեկտեմբերին[5]։ 2010-2019 թվականներին հավաքածուի մի մասը ցուցադրվել է այլ վայրերում[6]։

Հավաքածուի նշանակալի ցուցանմուշներ
Դիրկ Բաուտս, Ավետում (1475).
Դիրկ Բաուտս, Ավետում (1475).  
Լեոնարդո դա Վինչի, Կզաքիսով տիկինը (1490).
Ֆրանսուա Կլուե, Այսպես կոչված՝ Դոն Ժուանը".
Ֆրանսուա Կլուե, Այսպես կոչված՝ Դոն Ժուանը".  
Վինչենցո Կատենա, Տիրամայրն ու Մանուկը (1510).
Վինչենցո Կատենա, Տիրամայրն ու Մանուկը (1510).  
Յակոբ Յորդանս, Գյուղացուն այցելած սատիրը (ca. 1620)
Յակոբ Յորդանս, Գյուղացուն այցելած սատիրը (ca. 1620)  
Հանս Հոլբայն Կրտսեր, Տղամարդու դիմանկար (ca. 1530)
Հանս Հոլբայն Կրտսեր, Տղամարդու դիմանկար (ca. 1530)  
Անդրեա Մանտենյա, Հուդիթ (ca. 1495).
Անդրեա Մանտենյա, Հուդիթ (ca. 1495).  
Անտոնիս Մոր, Ալֆոնսո դ'Ավալոս.
Անտոնիս Մոր, Ալֆոնսո դ'Ավալոս.  
Յան վան Քեսել, Բնանկար՝ ջրվեժով ու ամրոցով.
Յան վան Քեսել, Բնանկար՝ ջրվեժով ու ամրոցով.  
Կառլո Կրիվելլի, Սուրբ Անտոնիոսն ու Լուչիան (ca. 1470)
Կառլո Կրիվելլի, Սուրբ Անտոնիոսն ու Լուչիան (ca. 1470)  
Լուկաս Կրանախ Կրտսեր, Լեհաստանի արքա Սիգիզմունդ I-ը (1553)
Լուկաս Կրանախ Կրտսեր, Լեհաստանի արքա Սիգիզմունդ I-ը (1553)  
Պալմա Վեկկիո, Սուրբ ընտանիքը (ca. 1514 - 1515)
Պալմա Վեկկիո, Սուրբ ընտանիքը (ca. 1514 - 1515)  
Յան Մոստարտ, Պալատականի դիմանկար (ca. 1520)
Յան Մոստարտ, Պալատականի դիմանկար (ca. 1520)  
Յոոս վան Կլևե, Տիրամայրն ու Մանուկը (ca. 1525 - 1530)
Յոոս վան Կլևե, Տիրամայրն ու Մանուկը (ca. 1525 - 1530)  

Իզաբելա Չարտորիսկա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Narodowy Instytut Dziedzictwa database
  2. https://www.britishmuseum.org/collection/term/BIOG243101
  3. Olivia Petrides, Anthem Guide to the Art Galleries and Museums of Europe. Page 509. Anthem Press, 2009, 1-84331-273-5.
  4. cytuj książkę | nazwisko = Chwalewik| imię = Edward| autor link = | tytuł = Zbiory polskie : archiwa, bibljoteki, gabinety, galerje, muzea i inne zbiory pamiątek przeszłości w ojczyźnie i na obczyźnie| wydawca = Wydawnictwo Jakuba Mortkowicza| miejsce = Warszawa| rok = 1926| strony = 229| tom = 1| tytuł tomu = A–M|isbn =
  5. «"The Lady is back!". Po blisko dekadzie królowa polskich muzeów wróciła na swoje miejsce». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «Princes Czartoryski Museum in Krakow | Muzeum Czartoryskich». www.krakow-info.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարտորիսկիների թանգարան» հոդվածին։