Իզաբելա Չարտորիյսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելա Չարտորիյսկայա
Ծնվել է՝մարտի 3, 1746(1746-03-03)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել է՝հունիսի 17, 1835(1835-06-17)[4][3][5][…] (89 տարեկան)
Վախճանի վայրWysocko, Gmina Laszki, Powiat jarosławski, Լեհաստան
Երկիր Ռուսական կայսրություն և  Ռեչ Պոսպոլիտա
ՏոհմHouse of Flemming?
գրական սալոնի տեր, գրող, արվեստի կոլեկցիոներ, բարեգործ և կազմակերպության հիմնադիր
ՀայրGeorg Detlev von Flemming?
ՄայրAntonina Czartoryska?
ԵրեխաներTeresa Czartoryska?, Princess Maria Czartoryska?, Ադամ Չարտորիսկի, Konstanty Adam Czartoryski?, Zofia Czartoryska?, Gabriela Czartoryska? և Cecylia Beydale?
ՍտորագրությունИзображение автографа

Էլիզբիետա «Իզաբելա» Դորոտա Չարտորիյսկայա (լեհ.՝ Elżbieta "Izabela" Dorota Czartoryska, ծնյալ՝ Ֆլեմինգ, մարտի 3, 1746(1746-03-03)[1][2][3][…], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա - հունիսի 17, 1835(1835-06-17)[4][3][5][…], Wysocko, Gmina Laszki, Powiat jarosławski, Լեհաստան), լեհ արքայադուստր, գրող, արվեստի հավաքորդ ու լեհական լուսավորության ականավոր գործիչ։

Ադամ Կազիմիր Չարտորիյսկու կինն էր ու ազդեցիկ Familia քաղաքական կուսակցության անդամ։

Հիմնադրել է Լեհաստանում առաջին՝ Չարտորիյսկի թանգարանը, որն այժմ գտնվում է Կրակով քաղաքում։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարտորիյսկիների պալատը Պուլավիում

Կոմս Գեորգ Դետլև ֆոն Ֆլեմինգի ու արքայադուստր Անտոնինա Չարտորիյսկայայի դուստրն էր[6]։

1761 թվականի նոյեմբերի 18-ին Վոլչինում ամուսնացել է արքայազն Ադամ Կազիմիր Չարտորիյսկու հետ ու դարձել արքայադուստր[7]։

Լուրեր էին շրջանառվում, որ նա սիրավեպ է ունեցել Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Վասիլևիչ Ռեպնինի հետ, որից, ինչպես ենթադրվում էր, ունեցել է իր որդուն՝ Ադամ Չարտորիսկիին[8]։

Սիրավեպ է ունեցել նաև դուքս դե Լոզունի հետ, որից, ինչպես վերջինս է նշել իր «Հուշագրություններում», ունեցել է իր երկրորդ որդուն՝ Կոնստանտին Ադամին։

1772 թվականին Փարիզում հանդիպել է ամերիկյան հեղափոխության ապագա առաջնորդ Բենջամին Ֆրանկլինին ու ֆրանսիացի փիլիսոփաներ Ժան-Ժակ Ռուսոյին ու Վոլտերին, ովքեր նոր գաղափարներ էին բերում հին հասարակարգ։

1775 թվականին ամուսնու հետ Չարտորիյսկայան ամբողջովին ձևափոխել է Պուլավիի իրենց պալատն ու այն դարձրել մտավորականների և քաղաքական հանդիպումների վայր։ Նրա արքունիքը Համագործակցության ամենաազատական և առաջադեմ արքունիքներից մեկն էր, չնայած նրա վարքի որոշ կողմեր նույնպես սկանդալների պատճառ էին դառնում[9]։

Իզաբելան հայտնաբերել է երիտասարդ նկարիչ Ալեքսանդր Օռլովսկու տաղանդը և ֆինանսավորել նրան։

Իր դստեր՝ Մարիա Վիրտեմբերսկայի հետ, վերջինիս ամուսնության հարցով գտնվելով Պրուսիայում, թագավոր Ֆրիդրիխ II-ին պատմել է ամուսնու թունավորման հետ կապված իր վախերի մասին, որի պատճառով իր ու Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկու միջև քաղաքական պառակտում էր առաջացել։ Թագավորը ծիծաղել ու պատասխանել է, որ միայն միապետներին են թունավորում, ու ամբողջ արքունիքով մեկ տարածել այդ խոսակցությունն ի վնաս Իզաբելայի[10]։

Սիբիլի տաճարը՝ Իզաբելա Չարտորիյսկայայի թանգարանը Պուլավիում

1784 թվականին անդամագրվել է Հայրենասիրական կուսակցությանը։

Տադեուշ Կոստյուշկոյի ապստամբությունը ճնշելուց հետո նրա որդիներ Ադամ Գեորգն ու Կոնստանտին Ադամը Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի կողմից վերցվել են որպես քաղաքական պատանդներ։

1796 թվականին Իզաբելան հրամայել է վերակառուցել ավերված պալատը Պուլավիում ու թանգարան հիմնել։ Ցուցադրված առաջին նմուշների թվում եղել են թուրքական գավաթները, որոնք Լեհաստանի թագավոր Յան III Սոբեսկիի բանակն առգրավել էր 1683 թվականի Վիեննայի ճակատամարտում։ Ցուցադրված էին նաև լեհական թագավորական գանձեր և լեհական ընտանեկան պատմական մասունքներ։ 1801 թվականին Իզաբելան բացել է Սիբիլի տաճարը, որը նաև կոչվել է «Հիշողության տաճար»[11][12]։ Այն պարունակում էր մարդկային կյանքի փառքին ու տառապանքներին վերաբերող սենտիմենտալ նշանակության առարկաներ։ 1830 թվականի նոյեմբերյան ապստամբության ժամանակ թանգարանը փակվել է։ Փարիզ աքսոր մեկնող Իզաբելայի որդին՝ Ադամ Գեորգը, տարհանել է թանգարանից փրկած ցուցանմուշները դեպի Լամբեր հյուրանոց։ Նրա որդին՝ Վլադիսլավ Չարտորիյսկին, 1878 թվականին թանգարանը վերաբացելու էր Կրակովում, որտեղ էլ այն այսօր գտնվում է[13]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Myśli różne o sposobie zakładania ogrodów (1805)
  • Pielgrzym w Dobromilu, czyli nauki wiejskie (ca. 1818)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Czartoryska, Isabella Fürstin (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 3. — S. 89.
  5. 5,0 5,1 5,2 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  6. «IZABELA CZARTORYSKA – UWODZICIELKA, SKANDALISTKA, MECENASKA SZTUKI». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Izabela Czartoryska - kochanka i kolekcjonerka». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. LeDonne, John P. (2004). The grand strategy of the Russian Empire, 1650-1831. Oxford: Oxford University Press. ISBN 0195347692.
  9. Krzysztof Bauer (1991). Uchwalenie i obrona Konstytucji 3 Maja. Wydawnictwa Szkolne i Pedagogiczne. էջ 70. ISBN 978-83-02-04615-5. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  10. Fiszerowa, Wirydianna (1998). Dzieje moje własne (Polish translation ed.). Warsaw: Świat Książki.
  11. «Princess Izabela Czartoryska: Founder of Poland's First Museum». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. «Shakespeare's Chair & Other Trophies: The Pilfering Polish Princess behind Europe's First Museum». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. «Izabela Czartoryska. Pierwsza Dama Puław». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]