Չարլզ Ֆրեդերիկ Ուորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Ֆրեդերիկ Ուորտ
անգլ.՝ Charles Frederick Worth
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1825(1825-10-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 10, 1895(1895-03-10)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանCimetière Carnot[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունդիզայներ
ԱմուսինՄարի Վեռնե Ուորտ[5]
ԵրեխաներԳաստոն-Լուսիեն Ուորտ և Ժան-Ֆիլիպ Ուորտ
 Charles Frederick Worth Վիքիպահեստում

Չարլզ Ֆրեդերիկ Ուորտ (անգլ.՝ Charles Frederick Worth, հոկտեմբերի 13, 1825(1825-10-13)[1][2][3][…], Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 10, 1895(1895-03-10)[1][2][3][…], Փարիզ), անգլիական ծագմամբ ֆրանսիացի մոդելավորող, House of Worth նորաձևության տան հիմնադիր, բարձր նորաձևության առաջին ներկայացուցիչներից մեկը[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորտը ծնվել է 1825 թվականին Լինքոլնշիրում (Անգլիա), մառանապետի ընտանիքում։ Աշխատելով Լոնդոնի գործվածքների մի քանի խանութներում՝ 1846 թվականին նա տեղափոխվեց Փարիզ։ Այնտեղ նա աշխատում էր գործվածքների վաճառքով զբաղվող Գաժելենի և Օպիգեզի մոտ։ Նրանց խանութում աշխատելու ընթացքում Ուորտն ամուսնացավ ընկերության մոդելներից մեկի՝ Մարի Վեռնեի հետ։ Մարին շալեր և գլխարկներ էր փորձում պոտենցիալ հաճախորդների համար։ Ուորտը կնոջ համար մի քանի պարզ զգեստներ ստեղծեց, որոնց մասին սկսեցին հարցնել հաճախորդները։

Չարլզ Ֆրեդերիկ Ուորտի փարիզյան տունը

Դառնալով ընկերության կրտսեր գործընկերը՝ Ուորտն իր գործընկերներին առաջարկեց զբաղվել հագուստ կարելով, սակայն նրանք, վախենալով իրենց հեղինակության համար, չէին համարձակվում ռիսկի դիմել նման անպատվաբեր բիզնեսում։ 1858 թվականին Ուորտը ծանոթացավ հարուստ շվեդ Օտտո Բոբերգի հետ, որը պատրաստ էր ֆինանսավորել ընկերությունը։ Միասին նրանք բացեցին Ուորտի և Բոբերգի կարի արհեստանոցը։ Ուորտը շուտով հայտնվեց Ֆրանսիայի կայսրուհի Եվգենյայի հովանու ներքո, որից հետո նրա մոտ սկսեցին հագնվել Կիսալույսի[ru] տիկնայք՝ Քեթրին Ուոլտերսը[8] և Քորա Փերլը, Ավստրիայի արքայադուստր Պաուլինա ֆոն Մետերնիխը, կայսեր սիրուհին՝ Վիրջինիա Օլդոինին, դերասանուհի Սառա Բերնարը և երգչուհի Նելլի Մելբան։ Նրա հաճախորդներից շատերը Փարիզ էին ժամանում այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։

Ուորտի և Բոբերգի կարի արհեստանոցը ծաղկում էր մինչև 1870 թվականը, երբ պրուսացիները ներխուժեցին Ֆրանսիա, և նրանք փակեցին այն ֆրանս-պրուսական պատերազմի պատճառով։ Փարիզի պաշարման ժամանակ նա իր սրահը վերածեց ռազմական հիվանդանոցի։ Այս փուլում Բոբորգի հետ գործակցությունը լուծարվեց, և վերաբացվելուց հետո՝ 1871 թվականին, կոչվեց House of Worth։ Այդ տարիներին բիզնեսը շարունակելը շատ դժվար էր, բայց Ուորտը գտավ եկամուտի այլընտրանքային աղբյուրներ բրիտանական և ամերիկյան հաճախորդների շրջանում՝ իր ուշադրությունը հրավիրելով ֆրանսիական մետաքսի արդյունաբերությունը խրախուսելու վրա։ Նա իր ներդրումն ունի նաև տղամարդկանց ոճային հագուստի փոփոխությունների հարցում։

Ուորտի որդիները՝ Գաստոնը (Chambre Syndicale de la Haute Couture-ի հիմնադիր) և Ժան-Ֆիլիպը, որոնք միացել էին բիզնեսին 1874 թվականին՝ կառավարման, ֆինանսների և դիզայնի հարցում օգնելու համար, ավելի ակտիվացան՝ թողնելով Ուորտին ավելի ազատ և շատ ժամանակ՝ հանգստանալու համար։ Այս փուլում նա ուներ մի շարք առողջական խնդիրներ, ներառյալ գլխացավը։

Չարլզ Ֆրեդերիկ Ուորտը մահացավ 1895մարտի 10-ին թոքաբորբից 69 տարեկանում։ Մահվան պահին նա ուներ մի տուն Շանզ Էլիզեում և Բուլոնյան անտառի մոտակայքում գտնվող առանձնատուն։

Մարի Վեռնե Ուորտը մահացավ երեք տարի անց։

Նորաձևության նորամուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ֆրեդերիկ Ուորտի աշխատանքի զգալի մասը կապված էր կանացի նորաձև հագուստի վերասահմանման հետ, ինչը ներառում էր ավելորդ ռյուշներից ու շրջադարձերից ազատվելը և թանկարժեք կտորների օգտագործումը պարզ ձևեր ստեղծելու համար։ Ուորտի զգեստները հայտնի էին իրենց շքեղ գործվածքներով ու զարդանախշերով, ժամանակաշրջանին բնորոշ հագուստից տարրեր ներառելով։ Նա ստեղծեց յուրօրինակ կտորներ իր ամենակարևոր հաճախորդների համար։

Մետաքսե կորսետ տպագրված բրենդով, 1865

Նա համարվում է առաջին դիզայները, որը սկսեց պիտակներ դնել իր ստեղծած հագուստի վրա[9]։ Փոխանակ թույլ տալ հաճախորդին դիզայնը թելադրել, ինչպես նախկինում էր ընդունված, նա տարեկան չորս անգամ մոդելային զգեստներ էր ցուցադրում նորաձևության ցուցադրությունների ժամանակ։ Նրա հովանավորներն ընտրում էին մոդելը, որը դրանից հետո կարվում էր ընտրված կտորներով՝ հաշվի առնելով ընտրողի կազմվածքը։

Ուորտն առաջինը սկսեց նոր մոդելների ցուցադրության համար օգտագործել ոչ թե փայտե կիսանդրիներ, այլ նորաձևության այնպիսի ցուցադրություններ, որոնց ընթացքում երիտասարդ կանայք ցուցադրում էին նրա ստեղծած զգեստները։ Իր մանեկեններին Ուորտն անվանեց sosies (ֆր.՝ երկվորյակներ):

Հաջողության հասնելու համար Ուորտը վերափոխեց բարձր ժողովրդականություն վայելող միտումը՝ crinoline-ը։ Այն աճում էր ավելի ու ավելի մեծ չափսերով, ինչը դժվարացնում էր կանանց նույնիսկ առաջնային գործունեությունը, ինչպիսիք են՝ դռների միջով անցնելը, նստելը, երեխաների համար հոգալը կամ ձեռքերը պահելը։ Ուորտը ցանկանում էր կանանց համար ստեղծել ավելի գործնական հագուստ, ուստի ավելի նեղացրեց կրինոլինը։ Ուորտի նախագծած նոր կրինոլինը մեծ հաջողություն էր։ Ի վերջո, հագուստի ձևի տարբեր փոփոխություններից հետո Ուորթը հագուստի բաղադրիչներից միանգամից հանեց կրինոլինը՝ ստեղծելով զգեստի ուղիղ ձևը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկ Թանգեյթ Բրենդի կառուցումը նորաձևության ոլորտում՝ Armani-ից մինչև Zara = Fashion Brands. Branding Style from Armani to Zara. — М.: Альпина Паблишер, 2014. — 310 с. — ISBN 978-5-9614-4618-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Find A Grave — 1996.
  5. marriage certificate
  6. Jacqueline C. Kent (2003). Business Builders in Fashion – Charles Frederick Worth – The Father of Haute Couture The Oliver Press, Inc., 2003
  7. Claire B. Shaeffer (2001). Couture sewing techniques "Originating in mid- 19th-century Paris with the designs of an Englishman named Charles Frederick Worth, haute couture represents an archaic tradition of creating garments by hand with painstaking care and precision". Taunton Press, 2001
  8. «See report of a court case, 1873» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  9. «charles-frederick-worth». ask answer. answer.com. 2008. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ֆրեդերիկ Ուորտ» հոդվածին։