Չարլզ Դանա Գիբսոն
Չարլզ Դանա Գիբսոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 1944[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ, գծանկարիչ և դիզայներ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | նկարազարդող |
Ուշագրավ աշխատանքներ | Գիբսոնյան աղջիկ |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Հայր | Charles DeWolf Gibson?[4] |
Մայր | Josephine Elizabeth Lovett?[4] |
Ամուսին | Irene Langhorne Gibson?[5] |
Զավակներ | Irene Langhorne Gibson Emery? և Langhorne Gibson? |
ստորագրություն | |
Charles Dana Gibson Վիքիպահեստում |
Չարլզ Դանա Գիբսոն (սեպտեմբերի 14, 1867[1][2][3][…], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ - դեկտեմբերի 23, 1944[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[6], ամերիկացի պատկերազարդող։ Նա առավել հայտնի էր «Գիբսոնի աղջկա» պատկերն ստեղծելու համար, որը ներկայացում էր ամերիկացի գեղեցիկ և անկախ կանանց 20-րդ դարասկզբին։
Նրա կինը՝ Իռեն Լենգհորնը և իր չորս քույրերը նկարչի ոգեշնչման աղբյուրներն էին։ Նա ավելի քան 30 տարվա ընթացքում իր պատկերազարդումները հրատարակել է Life թերթում և ուրիշ գլխավոր ազգային հրատարակություններում, 1918 թվականին դարձել է խմբագիր և հետագայում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ամսագրի սեփականատեր։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիբսոնը ծնվել է 1867 թվականի սեպտեմբերի 14-ին, Մասաչուսեթս նահանգի Ռոքսբերի քաղաքում։ Նա Ժոզեֆին Էլիզաբեթի (օրիորդական ազգանունը՝ Լովետ) և Չարլզ ԴեՎոլֆ Գիբսոնի որդին էր[7]։ Նա ուներ հինգ քույր և եղբայր[8] և սերում էր ԱՄՆ սենատորներ Ջեյմս Դեվոլֆից և Ուիլյամ Բրեդֆորդից[9]։
Լինելով արվեստի նկատմամբ վաղ հետաքրքրություն ցուցաբերած տաղանդավոր երիտասարդ՝ Գիբսոնի ծնողները նրան ներատել են Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում, որտեղ նա սովորել է երկու տարի[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիբսոնը 1886 թվականին իր առաջին աշխատանքը վաճառել է Ջոն Էյմս Միթչելի և Էնդրյու Միլլերի կողմից հիմնադրված Life ամսագրին։ Աշխատանքն ընդգրկում էր գլխավոր հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ, հումոր, պատկերազարդումներ և ուրվագծեր։ Ավելի քան 30 տարի նրա գործերը հայտնի ժողովրդական ամսագրում հրապարակվել են ամեն շաբաթ։ Նա արագորեն հեղինակություն է ստեղծել, իր նկարները հայտնվել են Նյու Յորքի գլխավոր հրատարկություններում, ներառյալ՝ Harper's Weekly, Scribners և Collier's թերթերը։ Նրա պատկերազարդած գրքերից են 1898 թվականին հրատարակված Էնթոնի Հոուպի «Զենդա ամրոցի բանտարկյլը» և այլք[10]։ «Գիբսոնի աղջկա» պատկերի ստեղծումը նկրչին համազգային ճանաչում ու հարստություն է բերել։
Նրա կինը և նրբագեղ Լենգհորն քույրերը ոգեշնչել են նրան հանրահայտ Գիբսոնի աղջիկներին ստեղծելիս, որոնք 20-րդ դարասկզբին սրբապատկերանման նկարներ են դարձել։ Նրանց ակտիվ և հնարամիտ հոր՝ Չիսվել Լենգհորնի հարստությունը կտրուկ կրճատվել էր Քաղաքացիական պատերազմի արդյունքում, բայց 19-րդ դարի վերջին նա վերականգնել է իր հարստությունը ծխախոտի աճուրդներով և երկաթուղային արդյունաբերության մեջ[11][12]։
1918 թվականին Ջոն Էյմս Միթչելի մահից հետո Գիբսոնը դարձել է Life թերթի խմբագիրը, իսկ ավելի ուշ՝ ամսագրի սեփականատերը։ Քանի որ Գիբսոնի աղջկա հանրահայտությունը Առաջին համաշխարհային պատերազմից հետո թուլացել էր, Գիբսոնը իր հաճույքի համար սկսեց նկարել յուղաներկերով։ 1918 թվականին նա ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի ասոցացիայի անդամ[13] և 1932 թվականին դարձել է ակադեմիկոս[14]։
Նա թոշակի է անցել 1936 թվականին, նույն տարում Scribner's-ը հրատարակեց իր կենսագրությունը՝ Portrait of an Era as Drawn by C. D. Gibson, որի հեղինակը Ֆեյրֆաքս Դոունեյն է։ 1944 թվականին իր մահվան պահին նա համարվում էր «իր ժամանակի ամենահայտնի թանաքով նկարող նկարիչը, ինչպես նաև նկարիչ, որի հետագա աշխատանքները քննադատները ծափերով են ընդունել»[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի նոյեմբերի 7-ին Գիբսոնն ամուսնացել է երկաթուղու արդյունաբերող Չիսվել Լենգհորնի դուստր Իռեն Լենգհորնի հետ՝ (1873–1956)[16]։ Իռենը ծնվել է Վիրջինիայի Դանվիլլ քաղաքում և հինգ քույրերից մեկն էր, բոլորն էլ հայտնի էին իրենց գեղեցկությամբ, այդ թվում՝ Նենսի Աստորը[17], որը եղել է Միացյալ Թագավորության համայնքների պալատի առաջին կին պատգամավորը[18]։ Իռենը և Չարլզն ունեցել են երկու երեխա[8]․
- Իռեն Լենգհորն Գիբսոն (1897–1973)[19], ով ամուսնացել է Ջորջ Բրաուն Փոստ III-ի հետ (1890–1952)՝ ճարտարապետ Ջորջ Բ. Փոստի թոռնիկի հետ, 1916 թվականին[20]։ Նրանք ամուսնալուծվել են և 1926 թվականին, որից հետո նա ամուսնացել է անշարժ գույքի գործակալ Ջոն Ջոսիա Էմերիի (1898–1976) հետ։
- Լենգհորն Գիբսոն (1899–1982)[21], ով 1922 թվականին ամուսնացել է Մարիոն Թեյլորի (1902–1960) հետ[22]։ Հետագայում 1936 թվականին նա ամուսնացել է Պարթենիա Բարկ Ռոսսի (1911–1998) հետ[23]։
Իր կարիերայի մի որոշակի ժամանակահատված Գիբսոնն ապրում էր Նյու Յորքի Նյու Ռոշելլ քաղաքում, որն այդ ժամանակաշրջանի դերասանների, գրողների և նկարիչների բնակավայրն էր։ Համայնքն առավել հայտնի էր ամերիկյան նշանավոր պատկերազարդողների աննախադեպ թվով[24]։ Գիբսոնը նաև ուներ մի կղզի Մեն նահանգի Այլսբորոյում, նա և կինը տարիների ընթացքում ավելի շատ ժամանակ են անցկացրել այստեղ[25]։
Գիբսոնը մահացել է 1944 թվականին 77 տարեկան հասակում՝ սրտամկանի բորբոքումից, Նյու Յորքում գտնվող իր տանը[6]։ Նյու Յորքի տանը մասնավոր հուղարկավորության արարողությունից հետո նա հուղարկավորվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Mount Auburn գերեզմանատանը[26]։ Նրա այրին մահացել է 1956 թվականի ապրիլին, Վիրջինիայի Գրինվուդ քաղաքում գտնվող իր տանը՝ 83 տարեկան հասակում[16]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի էսքիզները լայնորոն վաճառվել են։ Մահից հետո Գիբսոն կոկտեյլը կոչվել է նրա անունով, քանի որ ասվում է, որ նա սիրում էր պատվիրել ջին մարտինի, զարդարված թթու դրած սոխով, որը փոխարինում էր ավանդական ձիթապտղին կամ ցիտրուսակեղևին։
Գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճակատանկար՝ Զենդայի գերին, 1898
-
Պատկերազարդում Հենտզաուի Ռուպերտ, 1898
-
Լողափում, 1901
-
Fancy Dress, 1901
-
Սեր պարտեզում,1901
-
The Crush, 1901
-
Արվեստի դաս, 1901
-
Everything in the World That Money Can Buy, 1901
-
Stepped On, 1901
-
Fanned Out, 1914
-
Ուսումնասիրությունները արտահայտության մեջ. Երբ կանայք իրավաբան են, 1902
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոնգֆիլդ (Չարլզ Դանա Գիբսոնի տուն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Charles Dana Gibson (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Charles Dana Gibson // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00073542
- ↑ 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.encyclopediavirginia.org/Gibson_Irene_Langhorne_1873-1956
- ↑ 6,0 6,1 6,2 «CHARLES D. GIBSON DEAD AT AGE OF 77; Famed Illustrator, Creator of 'Gibson Girl,' Succumbs to Heart Ailment in Home LAUNCHED VOGUE OF '90'S Noted for His Lighter Works, He Also Gained Recognition for His Paintings in Oils» (PDF). The New York Times. 1944 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Rossiter Johnson, John Howard Brown (1904). The twentieth century biographical dictionary of notable Americans. The Biographical Society.
- ↑ 8,0 8,1 Stockwell, Mary Le Baron Esty, 1850– (1904). Descendants of Francis Le Baron of Plymouth, Mass. T.R. Marvin & Son, printers. OCLC 359772.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Laura Barbeau (1979 թ․ դեկտեմբեր). «LONGFIELD (Gibson House) HABS No.RI-129» (PDF). Historic American Buildings Survey. National Park Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Davis, Richard Harding (1905) [1891]. «Frontspiece». Gallegher and Other Stories. New York: Charles Scribner's Sons. OCLC 168633.
- ↑ "Charles Dana Gibson and his wife at their Islesboro, Maine, home", mainememory.net; accessed September 2, 2017.
- ↑ "Mrs. Gibson, the original Gibson girl", Maine Memory Network; accessed September 2, 2017.
- ↑ «All National Academicians (1825 - Present)». National Academy of Design (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ "National Academicians – Past Academicians Արխիվացված 2014-01-16 Wayback Machine". National Academy. nationalacademy.org; retrieved March 19, 2017.
- ↑ «Charles Dana Gibson» (PDF). The New York Times. 1944 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 16,0 16,1 Times, Special to The New York (1956 թ․ ապրիլի 21). «Mrs. Charles Dana Gibson Dies; Original Model for Gibson Girl; Widow of Artist Was One of Five Langhorne Sisters --Symbol of Nineties American Ideal of Beauty Founded Alliance Branch» (PDF). The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «ASTORS TO VISIT MAINE.; Will Spend August With the Charles Dana Gibson Family» (PDF). The New York Times. 1926 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Langhorne House, 117 Broad Street, Danville, Va., virginia.org Արխիվացված 2008-06-02 Wayback Machine
- ↑ «Mrs. John J. Emery» (PDF). The New York Times. 1973 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «MRS. G.B. POST JR. ASKS PARIS DIVORCE; Former Irene Langhorne Gibson Accuses Her Husband of Desertion» (PDF). The New York Times. 1926 թ․ փետրվարի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Langhorne Gibson, 82 Writer and Artist's Son». The New York Times. 1982 թ․ հուլիսի 12. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «MISS TAYLOR TO WED LANGHORNE GIBSON; Daughter of Mr. and Mrs. Moses Taylor Engaged to Son of Mr. and Mrs. Charles Dana Gibson» (PDF). The New York Times. 1922 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «PARTHENIA B. ROSS HAS HOME BRIDAL Mrs. PauI.Downing's Daughter Wed to Langhorne Gibson, Nephew of Lady Astor. WILL VISIT WEST INDIES Bridegroom, Author of Books on Naval History, Is Executive of Life and Son of Noted Artist» (PDF). The New York Times. 1936 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Progressive Architecture – Volume 3, 1922, google.com; accessed September 2, 2017.
- ↑ Charles Dana Gibson at his Islesboro home, vintagemaineimages.com Արխիվացված Մարտ 6, 2009 Wayback Machine
- ↑ «RITES FOR C. D. GIBSON; Relatives and Friends Attend Service at Artist's Home» (PDF). The New York Times. 1944 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bulloch, J. M. (1896). «Charles Dana Gibson». The Studio. Vol. VIII. էջեր 75–81. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- Davis, Charles Belmont (1899 թ․ հունվար). «Mr. Charles Dana Gibson and His Art». The Critic. Vol. XXXIV, no. 859. էջեր 48–55. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- Gelman, Woody, ed. (1969). The Best of Charles Dana Gibson. New York: Bounty Books. OCLC 71597.
- Gibson, Charles Dana (1969). Edmund Vincent Gillon, Jr. (ed.). The Gibson Girl and Her America: The Best Drawings of Charles Dana Gibson. New York: Dover Publications. OCLC 1112853195.
- —— (1905). Sketches in Egypt. New York: Doubleday & McClure Co. OCLC 3537342. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- Marden, Orison Swett (1905). «Chapter XXXIII: Being Himself in Style and Subjects, the Secret of an Artist's Wonderful Popularity: Charles Dana Gibson, Originator of the 'Gibson Girl'». Little Visits with Great Americans. New York: The Success Company. էջեր 342–352. OCLC 5292021. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
- Charles Dana Gibsonի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դանա Գիբսոն» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 1944 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի գրաֆիկներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի դիմանկարիչներ
- Ամերիկացի ծաղրանկարիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի պատկերազարդողներ