Նենսի Աստոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նենսի Աստոր
անգլ.՝ Nancy Astor
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1879(1879-05-19)[1][2][3][…]
ԾննդավայրDanville, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 2, 1964(1964-05-02)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրGrimsthorpe Castle, Edenham, Հարավային Քեսթևեն, Լինքոլնշիր
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of the United States.svg ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, socialite, ֆեմինիստ և սուֆրաժիստ
ԱմուսինWaldorf Astor, 2nd Viscount Astor?[4][5] և Robert Gould Shaw II?[4][5]
Ծնողներհայր՝ Chiswell Langhorne?[4][5], մայր՝ Nancy Witcher Keen?[2][4][5]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 37-րդ պառլամենտի անդամ[6], Միացյալ Թագավորության 36-րդ պառլամենտի անդամ[6], Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ[6], Միացյալ Թագավորության 34-րդ գումարման ազգային ժողովի անդամ[6], Միացյալ Թագավորության 33-րդ խորհրդարանի անդամ[6], Միացյալ Թագավորության 32-րդ խորհրդարանի անդամ[6] և Միացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ[6]
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
ԵրեխաներRobert Gould Shaw III?, David Astor?[5], William Astor, 3rd Viscount Astor?[5], Jakie Astor?, Michael Astor? և Nancy Phyllis Louise Astor?[2]
Ստորագրություն
Signature Nancy Astor.png
Nancy Astor, Viscountess Astor Վիքիպահեստում
Nancy Viscountess Astor by John Singer Sargent.jpeg

Վիկոնտեսսա Նենսի Աստոր (անգլ.՝ Nancy Witcher Astor, Viscountess Astor, ի ծնե Նենսի Լենգհորն (անգլ.՝ Nancy Langhorne, մայիսի 19, 1879(1879-05-19)[1][2][3][…], Danville, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 2, 1964(1964-05-02)[1][2][3][…], Grimsthorpe Castle, Edenham, Հարավային Քեսթևեն, Լինքոլնշիր), առաջին կինը, ով Միացյալ Թագավորության համայնքների պալատի բրիտանական խորհրդարանի ստորին պալատում նշանակվել է պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908(չաշխատող հղում) թվական

Եղել է ամերիկացի միլիոնատեր Չ. Լենգհորնի դուստրը։ Մեծ Բրիտանիա եկել է երիտասարդ տարիքում՝ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո։ Այստեղ ամուսնացել է Աստորների արդյունաբերական դինաստիայից մեդիա-նագնատ Ուիլյամ Աստորի հետ։ Իրենց գոյատևման համար նորահարուստները ձեռք են բերում Կլիվդեն հերցոգական կալվածատունը, որտեղ տրվում էր պերճաշուք ընդունելություն։ Պահպանողականները, որոնք հավաքվել էին Աստորի շուրջը, կոչվում էին «Կլիվդենի հավաքածու»։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Աստորը 1919 թվականին դարձել է պատգամավոր և խորհրդարանում սկսել է աշխատել 25 տարեկանից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում կանանց սոցիալական, ընտանեկան խնդիրներին և հայտնի էր որպես ալկոհոլի հակառակորդ։ Իր առաջին ելույթի ժամանակ խորհրդարանում նա ալկոհոլին «դև» է անվանել, որը հանդիսանում է բոլոր չարիքների արմատը, իսկ 1923 թվականին ներկայացրել է օրինագիծ սպիրտային խմիչքների վաճառքի վերաբերյալ, ըստ որի դրանք պետք է միայն 18 տարեկանը լրացած անձանց հասանելի լինեն։

Ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև համաշխարհային քաղաքականության նկատմամբ։ Սկզբում նա և իր ամուսինը աջակցում էին Միացյալ Թագավորության վարչապետ Նևիլ Չամբեռլենին և նացիստական Գերմանիայի հետ ամեն գնով խաղաղության կողմնակիցներ էին։ Ուինստոն Չերչիլի քաղաքականությանը Աստորը նույնպես չէր աջակցում։

1923(չաշխատող հղում) թվական

1945 թվականի հետպատերազմյան առաջին ընտրություններում Աստորը իր թեկնածությունը չի առաջադրել և իր կյանքի վերջին երկու տասնամյակներն անց է կացրել քաղաքականությունից դուրս։

Հայտնի արտահայտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեդի Աստոր – Եթե ես ձեր կինը լինեի, Ուինստոն, ձեր սուրճի մեջ թույն կլցնեի։

Չերչիլ – Իսկ եթե ես ձեր ամուսինը լինեի, ապա կխմեի այն

(Ուինստոն Չերչիլ, 1912 թվական)

Հանդիպում Ստալինի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ԽՍՀՄ այցելության ժամանակ ունեցել է հանդիպում Ստալինի հետ։ Խորհուրդ տալով խորհրդային առաջնորդին պատվիրակություն ուղարկել Բրիտանիա՝ ուսումնասիրելու մանկապարտեզների սարքելու փորձը (ինչ է կատարվել), լեդի Աստորը հարցրել է[7]։

Aquote1.png Ե՞րբ կդադարեք սպանել ձեր հպատակներին։ Aquote2.png

Ստալինը պահանջում է ասվածը փոխանցել բառացի և ասում է. «Մեր երկրում պայքար է ընթանում սահմանադրությունը խախտողների դեմ։ Աշխարհը կսկսվի, երբ խախտումները դադարեն։ Լեդի Աստորը այն եզակի մարդն էր, ով Ստալինի աչքերի մեջ նայելով, անվանել է նրան մարդասպան[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Hansard 1803–2005
  7. 7,0 7,1 «Первая женщина в палате общин: остроумие и скандалы», BBC, 27.10.2014

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]