Չարի առանցք (քաղաքականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  1. Իրաք Բաասիստական Իրաք (Սադդամ Հուսեյնի ռեժիմը դադարել է գոյություն ունենալ 2003 թվականին Ամերիկյան ներխուժումից հետո)
  2. Իրան Իրան
  3. Հյուսիսային Կորեա ԿԺԴՀ
  1. Կուբա Կուբա
  2. Լիբիա Մեծ Սոցիալիստական Ժողովրդական Լիբիայի Արաբական Ջամահիրիա (փաստացի դադարել է գոյություն ունենալ 2011 թվականին, քաղաքացիական պատերազմի ընթացքում ԱՄՆ գլխավորությամբ ՆԱՏՈ երկրների աջակցությամբ)
  3. Սիրիա Սիրիա (ընթանում է քաղաքացիական պատերազմ, ԱՄՆ-ն բացահայտ աջակցում է ընդդիմությանը)
  1. Բելառուս Բելառուս
  2. Զիմբաբվե Զիմբաբվե
  3. ՄյանմաՄյանմա Մյանմա

«Չարի առանցք» (անգլ.՝ Axis of evil) տերմինն օգտագործվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2002 թվականի հունվարի 29-ին[1] իր Կոնգրեսին ուղղված ամենամյա ելույթում՝ նկարագրելու համար ռեժիմները, որոնք ԱՄՆ-ի կարծիքով հովանավորում են ահաբեկչությունը կամ մշակում են զանգվածային ոչնչացման զենք և կարող են փոխանցել այն ահաբեկիչներին։ Բուշն իր ելույթում որպես այդպիսի պետություններ նշել է Իրաքը, Իրանը և Հյուսիսային Կորեան։ Վերոնշյալ երկրների կողմից զանգվածային ոչնչացման զենքի մշակման մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվում էր ամերիկյան դիվանագիտության կողմից։ Հյուսիսային Կորեան չեր հերքում միջուկային զենքի ստեղծման փաստը։ Իրաքը հերքում էր, սակայն հայտնի էին փաստեր քրդական ցեղերի դեմ քիմիական զենք կիրառելու մասին։ Միևնույն ժամանակ, Իրաք ԱՄՆ-ի ներխուժման և նրա տարածքի օկուպացիայի ժամանակ զանգվածային ոչնչացման զենք, որի առկայությունը օգտագործվել էր որպես հարձակման պատրվակ, այդպես էլ չի հայտնաբերվել։ 2003 թվականի դեկտեմբերի 16-ին այս հարցի վերաբերյալ արված նկատողությանն ի պատասխան Ջորջ Բուշը ասել է. «Իսկ ի՞նչ տարբերություն»[2]։

«Չարի առանցքի» երկրները     ըստ Բուշի      ըստ Բոլթոնի      ըստ Ռայսի

2006 թվականին Հյուսիսային Կորեան անցկացրել է միջուկային զենքի փորձարկումներ, 2009 և 2013 թվականներին իրականացվել են նոր փորձարկումներ[3], իսկ 2016 թվականին փորձարկվել է ջրածնային ռումբ[4]։ Իրաքում միջուկային արդյունաբերության ստեղծումն այլեւս հնարավոր չէր պատերազմի պատճառով։ Ատոմակայանի կառուցումը շարունակվում է միայն Իրանում (1995 թվականից՝ Ռուսաստանի մասնակցությամբ), և ԱՄՆ-ը շարունակում է մեղադրել այս պետությանը միջուկային զենք ստեղծելու մեջ։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բոլթոնը «առանցքին» ավելացրեց ևս երեք պետություն՝ Կուբան, Լիբիան և Սիրիան[5]։ 2005 թվականին Քոնդոլիզա Ռայսը ելույթ ունեցավ, որտեղ դասակարգեց Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Զիմբաբվեն և Մյանմարը որպես «բռնակալության ամրոցներ» և «ամենահակաամերիկյան ռեժիմներ»։

Տերմինը կապված է երկու այլ պատմական տերմինների հետ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիախոս միջավայրում «առանցք» տերմինը օգտագործվում էր ֆաշիստական բլոկի երկրներին մատնանշելու համար և 1980-ականներին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ստեղծած «Չարի կայսրություն» տերմինը՝ Խորհրդային Միությունը մատնանշելու համար։

2002 թվականի փետրվարին Հյուսիսային Կորեան հենց ԱՄՆ-ն հռչակեց «Չարի կայսրություն»՝ որպես աշխարհում զանգվածային ոչնչացման զենքի ամենահզոր պաշար ունեցող և դրանով իսկ մոլորակի խաղաղության և կայունության համար սպառնալիք հանդիսացող երկիր[6]։

Ի հակակշիռ «չարի առանցքի»՝ Ուգո Չավեսը 2006 թվականի սկզբին ներմուծեց «բարու առանցք» տերմինը՝ Վենեսուելա-Կուբա-Բոլիվիա դաշինքին անդրադառնալու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Обращение Джорджа Буша к Конгрессу США
  2. Stevenson, Richard (2003 թ․ դեկտեմբերի 18). «Remember 'Weapons of Mass Destruction'? For Bush, They Are a Nonissue». The New York Times. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4-ին. «"So what's the difference?" he responded at one point as he was pressed on the topic during an interview by Diane Sawyer of ABC News.»(անգլ.)
  3. Северная Корея провела ядерные испытания
  4. КНДР подтвердила успешное испытание водородной бомбы
  5. Приобщение к «Оси» Кубы, Ливии и Сирии
  6. Северная Корея: «США — Империя зла» Արխիվացված 2007-03-11 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]