Ուոքեր արվեստի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոքեր արվեստի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԼիվերպուլ
ՀասցեWilliam Brown Street, Liverpool L3 8EL[2]William Brown Street?
Հիմնադրվել է1877
ՀիմնադիրAndrew Barclay Walker?[3]
Այցելուներ337 799 մարդ
Կայքliverpoolmuseums.org.uk/walker-art-gallery(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ուոքեր արվեստի պատկերասրահ (անգլ.՝ The Walker Art Gallery), գտնվում է Լիվերպուլում, որտեղ պահվում է Անգլիայի արվեստի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այն դասվում է Լիվերպուլի ազգային թանգարանների շարքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոքեր արվեստի պատկերասրահի հավաքածուն թվագրվում է 1819 թվականից,երբ Լիվերպուլի թագավորական ինստիտուտը Ուիլյամ Ռոսկոյի հավաքածուից ձեռք բերեց 37 նկար,որը բանկային բիզնեսի ձախողումից հետո ստիպված էր վաճառել իր հավաքածուն։

1843 թվականին թագավորական ինստիտուտի հավաքածուն ցուցադրվեց ինստիտուտի գլխավոր շենքին կից պատկերասրահում։ 1850 թվականին քաղաքացիական ասոցացիայի հետ բանակցություններ էին ընթանում որպեսզի ինստիտուտի հավաքածուն ցուցադրվի արվեստի պատկերասրահում, գրադարանում կամ թանգարանում, բայց ապարդյուն։

Հավաքածուի թիվը աճել է հետևյալ տասնամյակներում․ 1851 թվականին Լիվերպուլի քաղաքային խորհուրդը գնեց Լիվերպուլի ակադեմիայի դիպլոմակիր հավաքածուն, իսկ հետագա գործերը ձեռք բերվեցին Լիվերպուլի գեղարվեստի միությունից, որը հիմնադրվել է 1858 թվականին։ Ակադեմիայի և գեղարվեստի միության միջև մրցակցությունը ի վերջո հանգեցրեց երկուստեք անկման։

Ուիլյամ Բրաունի անվան գրադարանը և թանգարանը բացվել է 1860 թվականին։ Այն անվանվել է Լիվերպուլցի մի վաճառականի անունով, ում առատաձեռնությունը հնարավորություն է տվել Քաղաքային խորհրդին գործել 1852 թվականի խորհրդարանի որոշման համաձայն,որով թույլատրվում էր հիմնել հանրային գրադարան, թանգարան և արվեստի պատկերասրահ։ 1871 թվականին խորհուրդը կազմակերպում է Լիվերպուլի առաջին աշնանային ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել նոր գրադարանում և թանգարանում։

Ցուցահանդեսի հաջողությունը գրադարանին, թանգարանին և գեղարվեստի միությանը հնարավորություն է տալիս խորհրդի մշտական հավաքածուի համար ձեռք բերել այլ գործեր՝ 1871-1910 թվականների ընթացքում գնելով շուրջ 150 գործեր։ Այդ գործերից էին Վֆ Յեյմսի «Իսկ,ե՞րբ ես վերջին անգամ տեսել հորդ» և Դանթե Գաբրիել Ռոսսետիի «Դանթեի տեսիլքը» գործերը[4]։

Տեղի ճարտարապետներ Կոռնելիուս Շերլոկի ու Հ․Հ․ Վեյլիի կողմից նախագծված Ուոքեր արվեստի պատկերասրահը բացվել է 1877 թվականի սեպտեմբերի 6-ին Էդվարդ Հենրի Սթենլիի կողմից,ով Դերբիի 15-րդ կոմսն էր։ Այն անվանվել է ի պատիվ իր հիմնադիր բարերար Սըր Էնդրյու Բարքլի Ուոքերի (1824-1893), որը եղել է Լիվերպուլի նախկին քաղաքապետ և հարուստ գարեջրագործ։ Նա ծնվել է Այրշիրում, Անգլիայում ընդլայնել է իր ընտանեկան բիզնեսը և տեղափոխվել է ապրելու Գեյթքրեում։

1893 թվականին Լիվերպուլի թագավորական ինստիտուտը իր հավաքածուն երկարաժամկետ վարկով տրամադրեց պատկերասարհին։ 1948 թվականին պատկերասրահում ցուցադրվեց Ուիլյամ Ռոսկոի հավաքածուն և այլ գործեր։ Դա տեղի ունեցավ հետպատերազմական վերականգման ընթացքում,երբ պատկերասրահը փակվեց և վերաբացվեց 1951 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատկերասրահը սննդի նախարարության տնօրինության տակ էր, իսկ հավաքածուն պահվել էր ապահովության համար։

Պատկերասրահը ընդարձակվել է 1884 և 1933 թվականներին (երկամյա փակումից հետո) և վերաբացվել է Պիկասոյի և Գոգենի գործերի ցուցադրությամբ։ 2002 թվականին պատկերասրահը վերաբացվել է հիմնանորոգումից հետո։

1986 թվականին պատկերասրահը ձեռք է բերում ազգային կարգավիճակը և դասվում է Մերսիսայդի ազգային թանգարանների և պատկերասրահների շարքում[5][6]։

Պատկերասրահը գտնվում է նեոդասական կառույցում, որը տեղակայված է Ուիլյամ Բրաուն փողոցում( Միացյալ Թագավորության միակ փողոցն է,որտեղ հիմնականում տեղակայված են թանգարաններ, պատկերասրահներ և գրադարաններ)։ Նրա հարևանությամբ են գտնվում Ուիլյամ Բրաունի գրադարանը, Լիվերպուլի Համաշխարհային թանգարանը, Սուրբ Գեորգիի դահլիճը,Վելինգթոնի սյունը, Լայմ փողոցի կայարանը և Քուինսվեի թունելի մուտքը։ Լիվերպուլի մյուս խոշոր գեղարվեստական պատկերասրահը Թեյթ Լիվերպուլն է, որը Ալբերտ Դոկ փողոցի վրա է և հայտնի է իր ժամանակակից արվեստով։

Մշտական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոքեր պատկերասրահի հավաքածուն ներառում է 1300-1550 թվականների իտալական և հոլանդական նկարներ,1550-1900 թվականների եվրոպական արվեստ, ներառյալ Ջամբատիստա Պիտտոնի, Ռեմբրանդի, Պուսենի, և Դեգայի գործերը, 18-19-րդ դարերի բրիտանական արվեստ, որը հիմնականում ներառում է վիկտորիանական գեղանկարչության հավաքածու և նախառաֆայելյան գործեր, գծանկարների և ջրաներկերով նկարների լայն հավաքածու, 20-րդ դարի այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են Լյուսիան Ֆրոյդը,Դեյվիդ Հոքնին,Գիլբերտը և Ջորջը, ինչպես նաև քանդակագործության մեծ հավաքածու[7]։ Դեկորատիվ արվեստի հիմնական հավաքածուն ներառում է գոթական փղոսկրերից մինչև բրիտանական կերամիկա։ Պատկերասրահում է գտնվում նաև Ստյուարտ Սաթքլիֆի միակ բնօրինակ նկարը,որը Լիվերպուլում մշտական ցուցադրության է դրված։

2011 թվականի դեկտեմբերի 17-ին Ուոքեր արվեստի պատկերասրահի հավաքածուն համալրվեց Բենքսիի վանդալիզմի ենթարկված քահանայի արձանով։ Հանրահայտ գրաֆիտի նկարիչը սանհանգույցի սալիկի վրա գրաֆիտից պատկերել է 18-րդ դարի քարե կիսանդրիի կրկնօրինակը։ Այդ «պիքսելացված »դիմանակարը անվանվել է «Կարդինալի մեղքը», որը մեկնաբանվում է որպես եկեղեցու չարաշահումների և դրանց քողարկման սկանդալ։ Այս արվեստի գործը ցուցադրվում է երրորդ սենյակում, որը 17-րդ դարի հին պատկերասրահներից մեկն է[8]։

2013 թվականի հուլիսի 2-ին Էդգար Դեգասի «La Masseuse» քանդակը,որը նախկինում պատկանել էր Լյուսիան Ֆրոյդին, իր մշտական տեղը գտավ Ուոքեր արվեստի պատկերասրահում, շնորհիվ Անգլիայի արվեստի խորհրդի կողմից ներդրված նվիրատվությունների վճարման համակարգի[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիետրո Պերուջինո
Աստվածածնի ծնունդը
մոտ 1472
Լուկաս Կրանախ Ավագ
Շատրվանի հավերժահարսը
1534
Լուկաս Կրանախ Ավագ
Շատրվանի հավերժահարսը
1534  
Ուիլյամ Դոբսոն
Հովհաննես Մկրտիչի մահապատիժը
մոտ 1640
Ուիլյամ Դոբսոն
Հովհաննես Մկրտիչի մահապատիժը
մոտ 1640  
Նիկոլաս Փուսին
Փոկիոնի մոխիրով տեսարան
1648
Մատիա Պրետի
Հովիվների երկրպագությունը
մոտ 1675–1680
Մատիա Պրետի
Հովիվների երկրպագությունը
մոտ 1675–1680  
Ֆրանչեսկո Սոլիմենա
Դիանան և Էնդիմոնը
մոտ 1705–1710
Արթուր Դևիս(1712–1787)
Պրն և տիկին Աթերթոններ
մոտ 1743
Արթուր Դևիս(1712–1787)
Պրն և տիկին Աթերթոններ
մոտ 1743  
Ուիլյամ Հոգարտ
Դեյվիդ Գերիկը որպես Ռիչարդ III
մոտ 1745
Բենջամին Ուեսթ
Նելսոնի մահը
մոտ 1806
Ջոն Էվերետ Միլեյս
Իզաբելլա
1849
Ուիլյամ Հոլաման Հանթ
Քավության նոխազը
1854
Ջոն Բրեթ
Քարահատը
1857–1858
Ջոն Բրեթ
Քարահատը
1857–1858  
Ռիչարդ Անսդել
"Որսված ստրուկները
1861
Ռիչարդ Անսդել
"Որսված ստրուկները
1861
 
Դանթե Գաբրել Ռոսսետի
Դանթեի տեսիլքը
1871
Ֆրեդերիկ Լեյթոն
Եղիան անապատում
1877–1878
Ֆրեդերիկ Լեյթոն
Եղիան անապատում
1877–1878  
Ուիլյամ Ֆրեդերիկ Յեյմս
Իսկ ե՞րբ ես վերջին անգամ տեսել հորդ
1878
Ուիլյամ Ֆրեդերիկ Յեյմս
Իսկ ե՞րբ ես վերջին անգամ տեսել հորդ
1878  
Հուբերտ ֆոն Հերկոմեր
Տեսարան Վեսթմինիսթերյան միությունում
1878
Հենրի Հոլիդեյ
Դանթեն և Բեատրիսը
1882–1884
Ալբերտ Ջոզոֆ Մուր
Մի ամառային գիշեր
մոտ 1887
Ալբերտ Ջոզոֆ Մուր
Մի ամառային գիշեր
մոտ 1887  
Լուի Էդուրադ Ֆուրինե
Շելիի հուղարկավորությունը
1889
Լուի Էդուրադ Ֆուրինե
Շելիի հուղարկավորությունը
1889  
Ջովանի Սեգանտինի
Ցանկասիրության պատիժը
1891
Էնի Սվիներթոն
Տեսարանով զմայլված
1895
Էնի Սվիներթոն
Տեսարանով զմայլված
1895  
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս
Արձագանքն ու Նարցիսը
1903
Հանս Հոլբեին Կրտսեր
Հենրի VIII-ի դիմանկարը
1537-ից հետո
Հանս Հոլբեին Կրտսեր
Հենրի VIII-ի դիմանկարը
1537-ից հետո  
Նիկոլաս Հիլիարդ
Եղիսաբեթ I թագուհու հավալի դիմանկարը I
մոտ 1573–1575
Գոդֆրի Քնելեր
Չարլզ II թագավոր
Գոդֆրի Քնելեր
Չարլզ II թագավոր  
Պիտեր Պոլ Ռուբենս
Մլիգերը և Ատալանտան
1635–1637
Պիտեր Պոլ Ռուբենս
Մլիգերը և Ատալանտան
1635–1637  
Ֆրիդրիխ Պրուսացու պատկերով ճենապակյա սափոր
մոտ 1760
Ֆրիդրիխ Պրուսացու պատկերով ճենապակյա սափոր
մոտ 1760  
Թոմաս Գեյնսբորո
Իզաբելլա,վիկոնսուհի Մոլինյո
1769
Թոմաս Գեյնսբորո
Իզաբելլա,վիկոնսուհի Մոլինյո
1769  
Անտոն Ռաֆայել Մենգս
Ինքնադիմանկար
1774
Անտոն Ռաֆայել Մենգս
Ինքնադիմանկար
1774  
Կառլո Ալբաչինի
Ալեքսանդր Մեծի կիսանդրին
1777թվականից առաջ
Կառլո Ալբաչինի
Ալեքսանդր Մեծի կիսանդրին
1777թվականից առաջ  
Փոլ Դելարոշ
Բոնապարտը Ալպերը ճեղքելիս
1850
Վալենտին Քեմերոն Պրինսեպ
Մանտուայի Լեոնորան
1873
Վալենտին Քեմերոն Պրինսեպ
Մանտուայի Լեոնորան
1873  
Ռոբերտ Ֆաուլեր
Փյունիկիայի կանայք
1879
Ռոբերտ Ֆաուլեր
Փյունիկիայի կանայք
1879  
Սթենհոուփ Ֆորբս
Փողոց Բրետանում
1881
Մարգարետ Բերնարդին Հոլ
Ֆանտին
1886
Ֆրեդերիկ Լեյթոն
Պերսևսը և Անդրոմեդան
1891
Էդվարդ Բըն-Ջոնս
Սփոնսա դե Լիբանո
1891

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մուրսի ժամանակակից նկար մրցանակի ցուցադրությունը տեղի է ունեցել 1957 թվականին։ Littlewoods-ի հիմնադիր Սըր Ջոն Մուրսի հովանավորությամբ մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ նկարչության մրցանակը[10]։

Կա նաև ժամանակավոր ցուցադրությունների կանոնավոր ծրագիր,որը 2009-2010 թվականներին ներառել է Օբրի Ուիլյամսի,Բրիջիթ Ռայլիի,Սիկերտի և Ֆրոյդի գործերը[11]։

2004 թվականին պատկերասրահը ցուցադրել է «Ստակիստ Պանկ Վիկտորիան»,որը Ստակիստ շարժական արվեստի առաջին ազգային թանգարանական ցուցահանդեսն էր[12]։ Պատկերասրահը մասնակցում է նաև Լիվերպուլ Բիենալ արվեստի փառատոնին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. Mapping Museums — 2016.
  3. https://www.liverpoolmuseums.org.uk/walker-art-gallery/history-of-walker
  4. "The origins of the collection, 1819-1871", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
  5. "The foundation of the Walker Art Gallery ", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
  6. "Expansion and growth of the Walker Art Gallery", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
  7. "Collections", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
  8. «Banksy sculpture at the Walker Art Gallery in Liverpool». Liverpool museums. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  9. «Degas finds refuge at the Walker Art Gallery». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  10. "John Moores Contemporary Painting Prize", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
  11. "Exhibition archive", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
  12. Moss, Richard (2004 թ․ սեպտեմբերի 17). «Stuckist's Punk Victorian gatecrashes Walker's Biennial». Culture24. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոքեր արվեստի պատկերասրահ» հոդվածին։