Ֆրանչեսկո Սոլիմենա
Ֆրանչեսկո Սոլիմենա իտալ.՝ Francesco Solimena | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1657[1][2][3][…] |
Ծննդավայր | Սերինո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 3, 1747[4][5] (89 տարեկան) |
Մահվան վայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա[6] |
Երկեր | The Glorification of Saint Dominic?, Assumption of the Virgin? և Q3974474? |
Մասնագիտություն | նկարիչ և ճարտարապետ |
Ծնողներ | հայր՝ Angelo Solimena? |
Francesco Solimena Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Սոլիմենա (իտալ.՝ Francesco Solimena, հոկտեմբերի 4, 1657[1][2][3][…], Սերինո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա - ապրիլի 3, 1747[4][5], Նեապոլ, Նեապոլի թագավորություն), իտալացի նկարիչ, բարոկկո ժամանակաշրջանի նշանավոր ներկայացուցիչ, նկարիչների և որմնանկարիչների իտալական դպրոցի անդամներից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանչեսկո Սոլիմենան ծնվել է Կանալե դի Սերինոյում, Ավելինոյի մոտակայքում: Վաղ կրթությունը ստացել է հորից՝ Անջելո Սոլիմենայից, որի հետ նա ստեղծել է Նոչերայի տաճարի «Դրախտ» և Սոլոֆրայի Սան Դոմենիկո եկեղեցու «Ս. Կիրիլ Ալեքսանդրացու տեսիլքը» որմնանկարները: Նոչերայում Ֆրանչեսկոն անցկացրեց իր կյանքի մեծ մասը: 1674 թվականին Սոլիմենան հաստատվում է Նեապոլում, որտեղ աշխատում է Ֆրանչեսկո դի Մարիայի, իսկ հետագայում՝ Ջակոմո դել Պոյի արվեստանոցներում[7]: Ըստ երևույթին, նա եկեղեցական թեմաներով պատվերներ էր վերցնում հոգևորականներից, որոնցից մեկը՝ կարդինալ Վինչենցո Օրսինին (հետագայում՝ Բենեդիկտոս XIII պապը) վաղուց հովանավորում էր Ֆրանչեսկոյին և քաջալերում, որ նկարիչ դառնա[8]: Մինչև 1680-ական թվականները նա արդեն որմնանկարի անկախ արվեստանոց ուներ, որը գերակշիռ դեր էր խաղում նեապոլյան գեղանկարչության մեջ 1690-ական թվականներից մինչև 18-րդ դարի չորրորդ տասնամյակը: Նա ձևավորեց գեղանկարչության իր ուրույն ոճը, որը հիմնված էր հռոմեական Բարոկկո ոճի վարպետների արվեստի վրա, որոնցից էին Լուկա Ջիորդանոն, Ջիովանի Լանֆրանկոն և Մատիա Պրետին, որոնց տաք դարչնագույն ստվերային տեխնիկային Սոլիմենան վաղուց էր հետամուտ լինում: Նեապոլում Սոլիմենան մեծ թվով որմնանկարներ ստեղծեց, խորաններ, հարսանյաց տոնակատարությունների և արքունի արարողությունների պատկերներ, դիցաբանական թեմաներ, (հատկապես՝ թատերական արտահայտչականության համար ընտրված) և դիմանկարներ: Նրա աշխատանքներն առանձնանում էին մի քանի բնորոշ մանրամասնություններով՝ աստիճանների, կամարների, ճաղաշարքերի, սյուների գործածության մեջ ուշադրությունը կենտրոնացված է մարդկանց և նրանց հագուստների վրա, որոնք հաճախ պատկերված են լճափերին և ողողված լույսի ճառագայթներով: Արվեստաբանները նրա ստեղծագործություններում հաճույքով գտնում են համադրություններ և հարմարեցումներ: Նրա բազմաթիվ նկարներ լի են միջոցների խառը բազմազանությամբ՝ թանաք, կավիճ և ջրաներկ: Այսպիսի «խառը բազմազանության» բնորոշ օրինակ է «Կանոնակարգի տրամաբանություն» (անգլ.՝ Allegory of Rule,1690թ.) կտավը՝ Ստրոգանովի հավաքածուից, որն այժմ պահվում է Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժում: Կտավը Սոլիմենա նկարչի տաղանդի բացահայտումն է՝ գունային նրբերանգների ճկուն համադրությամբ և նրբությամբ: Սոլիմենան հույս ուներ, որ որդին՝ Օրացիոն իրավագիտությունը կընտրի որպես մասնագիտություն, սակայն որդին գնաց հոր ուղիով և դարձավ նկարիչ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլիմենայի ընդարձակ, հարմարավետ կահավորված և լուսավոր արվեստանոցը մի ուրույն ակադեմիա էր դարձել Նեապոլի մշակութային կյանքում: Նրա բազմաթիվ աշակերտներից էին Ֆրանչեսկո դե Մուրան (1696–1784), Ջուզեպե Բոնիտոն (1707–1789), Պիետրո Կապելին, Դոմենիկո Մոնդոն, Օնոֆրիո Ավելինոն, Սկիպիոնե Կապելան, Ջիովանի դելլա Կամերան[9], Ֆրանչեսկո Կամպորան[10], Լեոնարդո Օլիվիերոն[11], Սալվատորե Օլիվիերին[12], Սալվատորե Պասեն[13], Ռոմուալդո Պոլվերինոն[14], Պաոլո Գամբան, էվանջելիստա Շիանոն, Գասպարե Տրավերսին, Էուջենիո Վեգլիանտեն և ամենանշանավորները՝ Կորադո Ջակվինտոն և Սեբաստիանո Կոնկան: Շոտլանդացի նկարիչ, դիմանկարի վարպետ Ալան Ռամսեյը նույնպես աշակերտել է Սոլիմենային՝ նրա արվեստանոցում անցկացնելով երեք տարի[15]: Կյանքի տարիներին Սոլիմենան հռչակ է ձեռք բերում, արժանանում բարոնի տիտղոսի և ապրում շքեղ կյանքով: Ֆրանչեսկո Սոլիմենան մահացել է Բարայում, Նեապոլի մոտակայքում, 1747 թվականին:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանչեսկո Սոլիմենայի աշխատանքները
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 Solimena Francesco — 1792.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1831
- ↑ Biographical catalogue of the principal Italian painters, by a lady [M. Farquhar] ed. R.O. Wornum, by Maria Farquhar; Published 1855; Original from Oxford University; Googlebooks Digitized Jun 27, 2006
- ↑ Cardinal Vincenzo Orsini (later Pope Benedict XIII)
- ↑ Boni Filippo de' (1852)։ Biografia degli artisti ovvero dizionario della vita e delle opere dei pittori, degli scultori, degli intagliatori, dei tipografi e dei musici di ogni nazione che fiorirono da'tempi più remoti sino á nostri giorni. Seconda Edizione.։ Venice; Googlebooks: Presso Andrea Santini e Figlio։ էջ 171
- ↑ Boni, page 177
- ↑ Memorie storiche degli scrittori nati nel regno di Napoli, by Camillo Minieri-Riccio, page 243.
- ↑ Minieri-Riccio, page 243.
- ↑ Minieri-Riccio, page 248.
- ↑ Minieri-Riccio, page 279.
- ↑ «Francesco Solimena, Charles Beddington Ltd»։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2014-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Francesco Solimena on-line
- J. Paul Getty Museum: Francesco Solimena
- Scuola Media F. Solimena, Canale di Serino.
- Farquhar Maria (1855)։ Ralph Nicholson Wornum, ed.։ Biographical catalogue of the principal Italian painters, by a lady։ Woodfall & Kinder, Angel Court, Skinner Street, London
- Wittkower Rudolf (1980)։ Art and Architecture in Italy, 1600-1750։ Pelican History of Art (Penguin Books Ltd)։ էջեր 462–465
![]() |
Ֆրանչեսկո Սոլիմենա Վիքիպահեստում |
---|