Հենրի Հոլիդեյ
Հենրի Հոլիդեյ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1839[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 15, 1927[1][2][4][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, վիզուալ արտիստ և քանդակագործ |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Թեմաներ | Կերպարվեստ[5], գեղանկարչություն[5], իլյուստրացիա[5], քանդակագործություն[5] և studio glass?[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Դանթե և Բեատրիչե |
Ամուսին | Քեթրին Հոլիդեյ[6][7] |
![]() |
Հենրի Հոլիդեյ (անգլ.՝ Henry Holiday, հունիսի 17, 1839[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 15, 1927[1][2][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), վիկտորյական դարաշրջանի բրիտանացի նկարիչ, որն ստեղծել է ժանրային նկարներ և բնանկարներ, եղել է ապակենախշերի դիզայներ, նկարազարդող և քանդակագործ։ Պրեռաֆայելիտների գեղարվեստի դպրոցի հետևորդ է եղել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի Հոլիդեյը ծնվել է 1839 թվականին Լոնդոնում։ Վաղ տարիքից նա կարողություններ է դրսևորել արվեստի ոլորտում և կրթություն է ստացել Ուիլյամ Քեյվ Թոմասի մոտ։ Նա սովորել է Հեթերլիի արվեստի դպրոցում (մեկ այլ նկարիչ Ֆրեդերիկ Ուոքերի հետ), իսկ 1855 թվականին 15 տարեկանում ընդունվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա։
Ալբերտ Մուրի և Սիմեոն Սոլոմոնի հետ ունեցած մտերմության շնորհիվ նա ներկայացվել է Պրեռաֆայելիտների եղբայրության նկարիչներ Դանթե Գաբրիել Ռոսսետտիին, Էդվարդ Բյորն-Ջոնսին և Ուիլյամ Մորիսին։ Դա առանցքային նշանակություն է ունեցել նրա հետագա գեղարվեստական և քաղաքական կյանքի վրա։
Հոլիդեյը նկարներ է ստեղծել ինչպես յուղաներկով, այնպես ջրաներկով։ 1858 թվականին նրա առաջին նկարը, որն ստեղծված էր բնանկարային գեղանկարչության ոճով, ցուցադրվել է Գեղարվեստի ակադեմիայում և միանգամից վաճառվել է։ Այդ նկարից հետո նրան սկսել են հաճախ ցուցադրել Թագավորական ակադեմիայում և այլ ցուցահանդեսներում։
Հոլիդեյը բավականին ժամանակ է անցկացրել Էդվարդ Բյորն-Ջոնսի արվեստանոցում, որտեղ նկարիչների խմբերը հանդիպում էին՝ քննարկելու նկարները և գաղափարներ փոխանակելու։ Բյորն-Ջոնսի ազդեցությունը կարելի է տեսնել Հոլիդեյի բազմաթիվ աշխատանքներում։
1861 թվականին Հոլիդեյն սկսել է աշխատել Փաուելի գործարանում ներկված ապակու դիզայնի վրա։ Փաուելի ապակու գործարանում աշխատելու ընթացքում նա կատարել է ավելի քան 300 աշխատանք, հիմնականում ԱՄՆ-ից պատվիրատուների համար։ Նա թողել է Փաուելի գործարանը 1891 թվականին, որպեսզի ստեղծի ապակենախշերի, խճանկարների, արծնապակու, կրոնական նկարների արտադրության իր սեփական գործարանը Հեմփսթեդում։
1864 թվականի հոկտեմբերին Հենրի Հոլիդեյն ամուսնացել է Քեյթ Ռավենի հետ, և նրանք տեղափոխվել են Լոնդոնի Բայսվատեր շրջան։ Նրա կինը եղել է տաղանդավոր ասեղնագործուհի և աշխատել է «Մորիս և Քո.» ընկերությունում։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Ուինիֆրիդը[8]։
1874 թվականի հունվարին Հոլիդեյը Լուիս Քերոլի պատվերով ստեղծել է «Սնարքի որսը» գրքի նկարազարդումը։ Նա Քերոլի հետ ընկերություն է արել ամբողջ կյանքի ընթացքում[8]։
Հոլիդեյը իր ողջ կյանքի ընթացքում հարել է սոցիալիստական հայացքների, կնոջ՝ Քեյթի և Ուինիֆրիդի հետ աջակցել է սուֆրաժիստական շարժմանը։
Հենրի Հոլիդեյը մահացել է 1927 թվականի ապրիլի 15-ին՝ կնոջ՝ Քեյթի մահից երկու տարի անց։ Նրա ազգական Գիլբերտ Հոլիդեյը (1879—1937)՝ սըր Ֆրեդերիկ Հոլիդեյի որդին, ևս եղել է հայտնի նկարիչ[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Henry James Holiday — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Czech National Authority Database
- ↑ William Morris Textiles — Viking Press, 1983. — P. 15, 24—25. — ISBN 0-670-77074-4
- ↑ Henry Holiday (1839-1927) // The Lewis Carroll Society Website - The Works of Charles Dodgson
- ↑ 8,0 8,1 Short biography (Lewis Carroll Society) Archived 2020-02-14 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Charles Gilbert Holiday(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Henry Holiday pictures (անգլ.)
|