Աստվածածնի ծնունդը
Աստվածածնի ծնունդը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո[1] |
տարի | 1661 |
բարձրություն | 179 ± 0 սանտիմետր[1] |
լայնություն | 349 ± 0 սանտիմետր[1] |
ուղղություն | բարոկկո |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Piazzetta? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | birth of the Virgin Mary? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/birth-virgin, https://www.wga.hu/html/m/murillo/2/205muril.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Birth of the Virgin by Murillo (Louvre) Վիքիպահեստում |
«Աստվածածնի ծնունդը» (իսպ.՝ El nacimiento de la Virgen), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1661 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 179 × 349 սմ։
Այսօր «Աստվածածնի ծնունդը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում[3] (Փարիզ, Ֆրանսիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աստվածածնի ծնունդը» ստեղծագործությունը Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն նկարել է Սևիլյայի մայր տաճարի համար։ Ֆրանսիական օկուպացիայի ժամանակ Նապոլեոնյան պատերազմների արդյունքում կտավը այլ ստեղծագործությունների հետ բռնագրավվել է ֆրանսիացի պետական և զինվորական գործիչ, Ֆրանսիայի մարշալ, Դալմատիայի դուքս Նիկոլա Ժան դը Դյո Սուլտի կողմից։ Ի սկզբանե ֆրանսիացիները ցանկացել են վերցնել Մուրիլյոյի «Սուրբ Անտոնիո Պադովացու տեսիլքը» կտավը, սակայն քաղաքային խորհուրդն առաջարկել է փոխել նկարը «Աստվածածնի ծնունդը» ստեղծագործության հետ, ինչի հետևանքով «Սուրբ Անտոնիո Պադովացու տեսիլքը» մնացել է սուրբ Անտուանի ժամատանը[4]։
1813 թվականին «Աստվածածնի ծնունդը» կտավը հայտնվում է Փարիզում՝ Սուլտի հավաքածուում[5]։ 1858 թվականից ցայսօր գտնվում է Լուվրում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ստեղծագործությունը հեղինակի առավել հայտնի գործերից է։ Կտավում պատկերված են Անդալուզիայի ամենօրյա կյանքի առանձնահատկությունները։ Եթե կտավում պատկերված չլինեին Մարիամի լուսապսակն ու հրեշտակները[6], ապա ոչինչ չէր հուշի, որ կտավն ունի կրոնական ուղղվածություն։ Մարիամ Աստվածածնի ֆիգուրը գտնվում է կոմպոզիցիայի կենտրոնում, մի քանի կանանց ձեռքերում․ Աստվածածնից լույս է ճառագում։ Աղոտ լույսի ներքո հեռվում երևում են նորածնի ծնողները՝ սուրբ Աննան և Հովակիմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ «After Bartolomé Esteban Murillo | The Birth of the Virgin | NG1257 | National Gallery, London». www.nationalgallery.org.uk. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Birth of the Virgin by MURILLO, Bartolomé Esteban». www.wga.hu. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Capilla de San Antonio Արխիվացված 2019-01-17 Wayback Machine sur Hispalis.net.
- ↑ «Journal de l'art espagnol pendant le siècle d'or». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ Morrin, Dermot (2021 թ․ սեպտեմբերի 4). «Murillo's Birth of the Virgin». St Albert's (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nina A. Mallory El Greco to Murillo: Spanish Painting in the Golden Age, 1556-1700, Harper & Row, 1990. 9780064355315
- Albert Frederick Calvert, Murillo C. Scribner's sons, 1908.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «La Naissance de la Vierge». Musée du Louvre. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- «Bartolomé Esteban MURILLO La Naissance de la Vierge». Musée du Louvre. Atlas. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- «El nacimiento de la Virgen»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աստվածածնի ծնունդը կատեգորիայում։ |