Ուեսլի Մորաես
![]() Ուեսլին Բրյուգգեի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ուեսլի Մորաես Ֆերեյրա դա Սիլվա | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 26, 1996[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ժուիս դի Ֆորա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 93 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2009-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2016 |
![]() | 18 | (6) |
2016-2019 |
![]() | 107 | (32) |
2019-ներկա |
![]() | 21 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2019-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ուեսլի Մորաես (պորտ.՝ Wesley Moraes, նոյեմբերի 26, 1996[1], Ժուիս դի Ֆորա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աստոն Վիլլայի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուեսլին Իտաբունայի ակադեմիայի սան է[3]։ Նա փորձաշրջաններ անցավ Ատլետիկո Մադրիդում[4], Նանսիում և Էվիանում[5], սակայն ակումբներից ոչ մեկը նրան պայմանագիր չառաջարկեց[6][7]։ 2015 թվականի հուլիսին բրազիլացին տեղափոխվեց Տրենչին[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ուեսլին նշեց հուլիսի 14-ին՝ փոխարինման մտնելով Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը Սլովակիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 18-ին՝ Զեմպլին Միխալովցեի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հուլիսի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Չեմպիոնների Լիգայի Ստյաուա Բուխարեստի դեմ պատասխան խաղում[11]։ Օգոստոսի 29-ին Ուեսլին 2 գոլային փոխանցում տվեց Սենիցայի դեմ խաղում[12]։ Սեպտեմբերի 13-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտակ Տրնավայի դեմ խաղում[13]։ Նոյեմբերի 8-ին նա դուբլ ձևակերպեց ԴԱԿ 1904-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[14]։ Տրենչինի կազմում Ուեսլին անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Բրյուգգե[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 25-ին Ուեսլին 3.5 տարվա պայմանագիր կնքեց Բրյուգգեի հետ[15][16]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց փետրվարի 19-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[17]։ Հուլիսի 23-ին նա մասնակցեց Բելգիայի սուպերգավաթի Ստանդարտ Լյեժի դեմ հանդիպմանը[18]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[19][20]։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Ուեսլին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 27-ին՝ Կոպենհագենի դեմ խաղում[21]։ Հոկտեմբերի 23-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Անդերլեխտի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 72-րդ րոպեին[22]։ 2017 թվականի ապրիլի 8-ին նա գոլ խփեց Շառլերուայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[23]։ 2016-17 մրցաշրջանում Ուեսլին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[24]։
2017 թվականի սեպտեմբերի 24-ին Ուեսլին գոլ խփեց Շառլերուայի դեմ խաղում՝ օգնելով իր Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով[25][26]։ Հոկտեմբերի 15-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օստենդեի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ 2018 թվականի ապրիլի 19-ին Ուեսլին դուբլ ձևակերպեց Շառլերուայի դեմ խաղում[28][29]։ Ապրիլի 27-ին բրազիլացին գոլ խփեց Գենկի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ 2017-18 մրցաշրջանում Ուեսլին անցկացրեց 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[31] և ճանաչվելով Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[32]։ Այս մրցաշրջանում Բրյուգգեն հաղթեց Բելգիայի առաջնությունը[33][34]։
2018 թվականի հուլիսի 22-ին Ուեսլին գոլ խփեց Բելգիայի սուպերգավաթի Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[35]՝ օգնելով Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[36][37]։ Հուլիսի 29-ին նա դուբլի հեղինակ դարձավ Էյպենի դեմ խաղում[38][39]։ Օգոստոսի 5-ին Ուեսլին հեռացվեց խաղադաշտից Մուսկրոն Պերյուվելզի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 11-րդ րոպեին[40]։ Սեպտեմբերի 23-ին բրազիլացին հեթ-տրիկ ձևակերպեց Գենտի դեմ խաղում[41][42]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց հոկտեմբերի 24-ին՝ խմբային փուլի Մոնակոյի դեմ խաղում[43][44]։ 2019 թվականի ապրիլի 4-ին Ուեսլին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անդերլեխտի դեմ խաղում[45]։ Ապրիլի 28-ին բրազիլացին խփեց Անդերլեխտի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47]։ Բրյուգգեի կազմում Ուեսլին անցկացրեց 130 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[48][49]։
Աստոն Վիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 13-ին Ուեսլին ակումբի համար այդ պահին ռեկորդային 22 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Աստոն Վիլլա[50][51][52][53]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[54][55]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 23-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[56]։ Սեպտեմբերի 22-ին Ուեսլին գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, սակայն Աստոն Վիլլան պարտվեց 3-2 հաշվով[57][58]։ Հոկտեմբերի 5-ին բրազիլացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[59][60]։ 2020 թվականի հունվարի 1-ին Ուեսլին գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում[61], ապա ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[62][63][64]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիայի ազգային հավաքական Ուեսլին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 9-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Դավիթ Ներեսին Արգենտինայի և Հարավային Կորեայի դեմ խաղերի համար[65][66][67]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Կազեմիրոյին Արգենտինայի դեմ ընկերական խաղում[68][69]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[70]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տրենչին | 2015–16 | Ֆորտունա Լիգա | 18 | 6 | 2 | 0 | 2 | 2 | — | 22 | 8 | |
Բրյուգգե | 2015–16 | Բելգիայի Պրո Լիգա | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 2 | ||
2016–17 | 25 | 6 | 1 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 32 | 6 | ||
2017–18 | 38 | 11 | 5 | 2 | 1 | 0 | — | 44 | 13 | |||
2018–19 | 38 | 13 | 1 | 0 | 8 | 3 | 1 | 1 | 48 | 17 | ||
Ընդհանուր | 107 | 32 | 7 | 2 | 14 | 3 | 2 | 1 | 130 | 38 | ||
Աստոն Վիլլա | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 21 | 5 | 0 | 0 | — | 1 | 1 | 22 | 6 | |
Կարիերայի ընդհանուր | 146 | 43 | 9 | 2 | 16 | 5 | 3 | 2 | 174 | 52 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[70]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրենչին
- Սլովակիայի առաջնություն. 2015–16[71]
- Սլովակիայի գավաթ. 2015–16[72]
Բրյուգգե
- Բելգիայի առաջնություն. 2015–16[73], 2017–18[33]
- Բելգիայի սուպերգավաթ. 2016[19], 2018[36]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017–18[32]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Brazil - Wesley - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ Chapman Joseph (2019-06-14)։ «Who is Wesley? The answer to Villa's £22m transfer question»։ birminghammail։ Վերցված է 2020-01-03
- ↑ «The journey of Aston Villa's record signing Wesley Moraes should be a Hollywood movie»։ GiveMeSport (en-GB)։ 2019-07-22։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Aston Villa's Wesley: How being a dad at 14 motivated me»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «'Novo Lukaku', brasileiro sensação na Europa foi dispensado por Atlético-MG e desistiu do Cruzeiro»։ ESPN.com (պորտուգալերեն)։ 2018-08-08։ Վերցված է 2020-01-03
- ↑ Silva Robson։ «Venda milionária de jogador pode ‘ressuscitar’ o Itabuna»։ Esporte Fantástico (pt-br)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Wesley Moraes: Aston Villa’s record signing with a remarkable backstory»։ The Guardian։ Վերցված է 2020-01-03
- ↑ «AS Trencin - FCSB, Jul 14, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «MFK Zemplin Michalovce - AS Trencin, Jul 18, 2015 - Fortuna Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «FCSB - AS Trencin, Jul 22, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «FK Senica - AS Trencin, Aug 29, 2015 - Fortuna Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «AS Trencin - Spartak Trnava, Sep 13, 2015 - Fortuna Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «AS Trencin - DAC Dunajska Streda, Nov 8, 2015 - Fortuna Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Wesley Moraes transferred to Club Brugge»։ club։ 2016-01-29։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Wesley leaves AS Trencin and heads to Club Brugge»։ AS Trenčín (սլովակերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - KVC Westerlo, Feb 19, 2016 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - Standard Liège, Jul 23, 2016 - Belgian Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ 19,0 19,1 «Club win Supercup after beating Standard 2-1»։ club։ 2016-07-23։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge wint Supercup na ommekeer met tien man en twee pareltjes»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «FC Copenhagen - Club Brugge KV, Sep 27, 2016 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - RSC Anderlecht, Oct 23, 2016 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - RSC Charleroi, Apr 8, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Wesley | Football Stats | Aston Villa | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ «RSC Charleroi - Club Brugge KV, Sep 24, 2017 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge beat Charleroi 1-2 in top game»։ club։ 2017-09-25։ Վերցված է 2020-01-03
- ↑ «KV Oostende - Club Brugge KV, Oct 15, 2017 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - RSC Charleroi, Apr 19, 2018 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club wash away doubt with 6-0 win»։ club։ 2018-04-20։ Վերցված է 2020-01-03
- ↑ «KRC Genk - Club Brugge KV, Apr 27, 2018 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Wesley | Football Stats | Aston Villa | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ 32,0 32,1 «Club plunders Player of the Year Awards»։ club։ 2018-05-15։ Վերցված է 2020-01-03
- ↑ 33,0 33,1 «Brugge win 2nd Belgian title in three years»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-05-13։ Վերցված է 2020-01-03
- ↑ Press The Associated։ «Brugge secure Belgian league title with draw at Standard Liege»։ chicagotribune.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - Standard Liège, Jul 22, 2018 - Belgian Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ 36,0 36,1 «Supercup goes to Club after 2-1 win over Standard»։ club։ 2018-07-23։ Վերցված է 2020-01-03
- ↑ News Flanders (2018-07-23)։ «Club Brugge win the Belgian Super Cup»։ vrtnws.be (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - KAS Eupen, Jul 29, 2018 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club open the new campaign with a 5-2 win over Eupen»։ club։ 2018-07-30։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Royal Excel Mouscron - Club Brugge KV, Aug 5, 2018 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «KAA Gent - Club Brugge KV, Sep 23, 2018 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Wesley: "First hattrick of my career"»։ club։ 2018-09-24։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - AS Monaco, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club draw 1-1 with Monaco»։ club։ 2018-10-25։ Վերցված է 2020-01-03
- ↑ «RSC Anderlecht - Club Brugge KV, Apr 4, 2019 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club Brugge KV - RSC Anderlecht, Apr 28, 2019 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Club leave it late to beat Anderlecht with the smallest of margins»։ club։ 2019-04-29։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Aston Villa sign Wesley from Club Bruges for club record fee»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Wesley Moraes on his way to Aston Villa Football Club»։ club։ 2019-06-14։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Aston Villa agree transfer of Wesley»։ www.avfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Aston Villa sign Wesley Moraes from Club Brugge for £22m»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Premier League news: Aston Villa announce club-record Wesley Moraes signing after work permit granted | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Aston Villa confirm signing of Wesley Moraes for record fee»։ The Independent (անգլերեն)։ 2019-07-03։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Tottenham Hotspur - Aston Villa, Aug 10, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Harry Kane’s late double takes Spurs past resurgent Aston Villa»։ The Guardian։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Aston Villa - Everton FC, Aug 23, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Arsenal FC - Aston Villa, Sep 22, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Aubameyang breaks Aston Villa hearts as 10-man Arsenal bounce back late on»։ The Guardian։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Norwich City - Aston Villa, Oct 5, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ Collomosse Tom (2019-10-05)։ «Norwich 1-5 Aston Villa: Visitors rout the Canaries»։ Mail Online։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Burnley FC - Aston Villa, Jan 1, 2020 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Injury update: Tom Heaton and Wesley to miss remainder of the season»։ www.avfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ Husband Ben (2020-01-02)։ «Details emerge on the severity of Aston Villa striker Wesley's injury»։ birminghammail։ Վերցված է 2020-01-03
- ↑ McCormack Richie։ «Aston Villa's record signing Wesley ruled out for the rest of the season»։ Off The Ball։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Villa striker Wesley handed first-ever Brazil call-up»։ ClubCall.com (en-US)։ 2019-11-10։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ admin (2019-11-09)։ «Wesley Moraes of Aston Villa is named to the Brazilian squad in place of David Neres | Brazilian Team»։ Time24 News (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-04-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Wesley Moraes called up to Brazil national team amidst Neres injury»։ Under A Gaslit Lamp (en-GB)։ 2019-11-09։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Brazil - Argentina, Nov 15, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Brazil 0-1 Argentina: Lionel Messi scores on winning return after international ban»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ 70,0 70,1 «Wesley»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ UEFA.com (2016-05-10)։ «Ludogorets, Celtic, Trenčín and Vardar take titles | Inside UEFA»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «AS Trencin defended Slovnaft Cup trophy»։ AS Trenčín (սլովակերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ FootballDatabase.com։ «Belgium Jupiler League 2015/16, Results and Standings - FootballDatabase»։ footballdatabase.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ուեսլի Մորաես Վիքիպահեստում |
---|
- Ուեսլիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ուեսլին transfermarkt-ում
- Ուեսլին soccerbase.com-ում
- Ուեսլին WhoScored.com կայքում
- Ուեսլին Բրյուգգեի պաշտոնական կայքում
- Ուեսլին Աստոն Վիլլայի պաշտոնական կայքում
- Ուեսլին Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
|
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տրենչինի ֆուտբոլիստներ
- Բրյուգգեի ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ