Նիլանդ Օրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նիլանդ Օրյան
նորվ.՝ Ørjan Nyland
Orjan Nyland Zarya-Molde.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1990(1990-09-10)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Վոլդա, Նորվեգիա
Հասակ 192 սմ
Քաշ 83 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Ինգոլշտադտ 04
Համար 26
Պատանեկան կարիերա
Նորվեգիա Վոլդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2012 Նորվեգիա Հյոդ 59 (0)
2013-2015 Նորվեգիա Մոլդե 61 (0)
2015-մ.հ. Գերմանիա Ինգոլշտադտ 04 1 (0)
Ազգային հավաքական
2008 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 18 տ. 2 (0)
2011-2013 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21 տ.) 8 (0)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 16 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Նիլանդ Օրյանը դարպասապահի դիրքւոմ

Օրյան Հասկյոլդ Նիլանդ (նորվ.՝ Ørjan Håskjold Nyland, սեպտեմբերի 10, 1990 թվական, Վոլդա, Նորվեգիայի թագավորություն), նորվեգացի ֆուտբոլիստ, գերմանական «Ինգոլշտադտ 04»-ի և Նորվեգիայի հավաքականի դարպասապահը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր հասակում Օրյանը բացի ֆուտբոլից զբաղվել է նաև հանդբոլով և լեռնադահուկային սպորտով[4][5]։ Ֆուտբոլային կարիերան դարպասապահը սկսել է իր իր ծննդավայրի՝ Վոլդայի ֆուտբոլային դպրոցում։ 2007 թվականին Նիլանդը դառնում է «Հյոդ» ֆուտբոլային ակումբի մինչև 21 տարեկանների երիտասարդական ակումբի ֆուտբոլիստ[6]։ Իր անցկացրած առաջին մրցաշրջանում Օրյանը հանդիսանում էր թիմի երրորդ դարպասապը՝ հիմնական դարպասապահ Կիմ Լեյնոֆից և Վեյբյորն Սկիիյդեից հետո։ 2008 թվականին Օրյանը տեղափոխվում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում և մասնակցում է երեք հանդիպման։ Նույն թվականին նա ճանաչվում է Նորվեգիայի ֆուտբոլի պատմության ամենատաղանդավոր դարպասապահներից մեկը և մարզումներ է անցկացնում նորվեգական «Ռուսենբորգի»[7] և «Մոլդեի» և «Էվերթոնի» հետ։

2010 թվականին Նիլանդը դառնում է թիմի հիմնական դարպասապահը։ 2012 թվականին նորվեգական «Տրյոմսյոն» ցանկանում է ձեռք բերել Նիլանդին՝ որպես Մարկուս Սալմանին փոխարինող ֆուտբոլիստ։ Գործարքը տեղի չի ունենում, քանի որ ֆինանսական պահանջները չեն ապահովվում[8]։ Նույն թվականին Օրյանը օգնում է իր թիմի հաղթանակ տանել Նորվեգիայի ազգային գավաթի խաղարկությունում[9]։

2012 թվականին Նիլանդ Օրյանը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքում «Մոլդե» ֆուտբոլային ակումբի հետ։ Սկզբում՝ Օրյանը դարպասապահներ Էսպեն Պետերսենից և Ուլե Սոդերբերգից հետո հանդիսանում էր թիմի երրորդ դարպասապահը[10]։ 2013 թվականի մայիսի 6-ին «Սպարտի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[11]։ Էսպեն Պետերսենի վնասվածք ստանալուց հետո, Նիլանդը դառնում է թիմի հիմնական դարպասապահը[12]։ 2013 թվականին Օրյանը իր թիմի հետ միասին արդեն իր կարիերայում երկրորդ անգամ հաղթանակ է տանում Նորվեգիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում[13] (2014 թվականին նույնպես, այսինքն երեք տարի անընդմեջ դարպասապահին հաջողվում է տարբեր ֆուտբոլային ակումբների հետ հաղթանակ տանել երկրի գավաթի խաղարկությունում[14]), իսկ արդեն մեկ տարի անց դառնում է Նորվեգիայի չեմպիոն[15][16][17]։

2015 թվականի ամռանը Օրյանը չորսամյա պայմանագիր է կնքում Բունդեսլիգայի «Ինգոլշտադտ 04» ֆուտբոլային ակումբի հետ[18]։ Օգոստոսի 22-ին «Դորտմունդի Բորուսիայի» դեմ խաղում նա կատարում է իր առաջնամուտը Գերմանիայի ֆուտբոլի լիգայում[19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում Օրյանը մասնակցում է Իսրայելում կայացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի շրջանակներում նա մասնակցություն է ունենում Անգլիայի[20], Իսրայելի[21], և Իսպանիայի[22] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[23]։ Առաջնության արդյունքներով Օրյանը ընդգրկվում է խորհրդանշական հավաքականի կազմում[24][25]։

2013 թվականի նոյեմբերի 19-ին Շոտլանդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման ընթացքում Նիլանդը կատարում է իր նորամուտը արդեն Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Ørjan Håskjold Nyland»։ altomfotball.no (Norwegian)։ TV 2։ Վերցված է նոյեմբերի 29, 2012 
  5. Tveter Eivind (սեպտեմբերի 27, 2012)։ «Valgte bort hjelm og ski for hansker og ball»։ nernett.no (Norwegian)։ Վերցված է նոյեմբերի 29, 2012 
  6. Thomassen Mari Waagard (նոյեմբերի 13, 2012)։ «Ørjan Nyland månedens talent»։ fotball.no (Norwegian)։ Football Association of Norway։ Վերցված է նոյեմբերի 29, 2012 
  7. Ruud Anders (նոյեմբերի 12, 2007)։ «Ørjans drømmeuke» (Norwegian)։ Adresseavisa։ Վերցված է նոյեմբերի 29, 2012 
  8. Sivertsen Øyvind (նոյեմբերի 29, 2012)։ «Tromsø ville kjøpe Hødds keeperhelt» (Norwegian)։ iTromsø։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-06-ին։ Վերցված է դեկտեմբերի 12, 2012 
  9. Aarsæther Dag Slinning (նոյեմբերի 25, 2012)։ «Hødd med cupbombe etter straffedrama» (Norwegian)։ TV 2։ Վերցված է նոյեմբերի 29, 2012 
  10. Burheim Mads Gudim (նոյեմբերի 29, 2012)։ «Hødds keeperhelt klar for Molde» (Norwegian)։ Dagbladet։ Վերցված է դեկտեմբերի 11, 2012 
  11. «Старт VS. Мольде 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—05—06 
  12. Karlsen Tor-Kristian (հունիսի 20, 2013)։ «European Under-21 Championship: team of the tournament»։ The Guardian։ Վերցված է նոյեմբերի 20, 2013 
  13. Askeland Øyvind (նոյեմբերի 20, 2013)։ «Nyland: - Kunne ikke ha hatt et bedre år»։ Verdens Gang (Norwegian)։ Վերցված է նոյեմբերի 20, 2013 
  14. Waagaard Mari Stanisic (օգոստոսի 26, 2013)։ «Norges tropp til VM-kvalikkamper»։ fotball.no (Norwegian)։ Football Association of Norway։ Վերցված է նոյեմբերի 20, 2013 
  15. Vik Marius (հունիսի 11, 2013)։ «Skullerud gjør ni forandringer mot Italia»։ Verdens Gang (Norwegian)։ Վերցված է նոյեմբերի 20, 2013 
  16. Veland Bernhard (հունիսի 20, 2013)։ «– Nyland bedre enn de Gea i EM»։ Aftenposten (Norwegian)։ Վերցված է նոյեմբերի 20, 2013 
  17. Ashby Kevin (հունիսի 21, 2013)։ «Thiago leads all-star squad dominated by Spain»։ UEFA։ Վերցված է նոյեմբերի 20, 2013 
  18. «Örjan Nyland wechselt nach Ingolstadt»։ http://www.fcingolstadt.de/ (German)։ FC Ingolstadt 04։ հուլիսի 1, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-08-ին։ Վերցված է հուլիսի 1, 2015 
  19. «Ингольштадт 04 VS. Боруссия Дортмунд 0:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—08—23 
  20. «Англия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—06—08 
  21. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—06—05 
  22. «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—06—15 
  23. Moe Svein Halvor (հունիսի 3, 2011)։ «Vanskeleg for Ørjan Nyland i U21-debuten» (Norwegian)։ Vikebladet։ Վերցված է նոյեմբերի 29, 2012 
  24. Sande Egil (սեպտեմբերի 27, 2012)։ «Supertalentet som kan stanse Branns cupdrøm» (Norwegian)։ Nettavisen։ Վերցված է նոյեմբերի 29, 2012 
  25. «Østbø mister Frankrike-kampen»։ Norwegian News Agency (Norwegian) (TV 2)։ հոկտեմբերի 15, 2012։ Վերցված է դեկտեմբերի 12, 2012 
  26. Flygind Kjetil (հունիսի 3, 2013)։ «Her avgjør de hvem som blir Norges EM-keeper»։ Aftenposten (Norwegian)։ Վերցված է նոյեմբերի 20, 2013 
  27. «Nyland vant keeperduellen»։ Sunnmørsposten (Norwegian)։ հունիսի 5, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է նոյեմբերի 20, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]