Հենրի Լանսբերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Հենրի Լանսբերի
անգլ.՝ Henri George Lansbury
Henri Lansbury.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հենրի Ջորջ Լանբուրի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1990(1990-10-12)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Enfield, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 85 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Աստոն Վիլա
Համար 8
Պատանեկան կարիերա
1999-2007 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2012 Անգլիա Արսենալ 3 (0)
2009   Անգլիա Սկանտորպ Յունայթեդ 16 (4)
2009-2010   Անգլիա Ուոթֆորդ 37 (5)
2010-2011   Անգլիա Նորվիչ Սիթի 23 (4)
2011-2012   Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 22 (1)
2012-2017 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 145 (32)
2017-ներկա Անգլիա Աստոն Վիլա 26 (1)
Ազգային հավաքական
2009-2013 Անգլիա Անգլիա Մ21 16 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 2, 2018:

Հենրի Ջորջ Լանսբերի (անգլ.՝ Henri George Lansbury, հոկտեմբերի 12, 1990(1990-10-12)[1], Enfield, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս հանդես է գալիս անգլիական «Աստոն Վիլա»-ի կազմում։

Նախկին հանդես է եկել «Արսենալ»-ի կազմում, որի ակադեմիան էլ ավարտել է։ Լանսբերի հանդես է եկել նաև «Սկանտորպ Յունայթեդ»-ի, «Ուոթֆորդ»-ի, «Նորվիչ Սիթի»-ի, «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի և «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմերում։ Հենրին հանդես է եկել նաև Անգլիայի երիտասարդական հավաքականների կազմեում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Լանսբերին միացել է «Արսենալ»-ի ակադեմիային։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2007 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ խաղում։ Այդ խաղում Հենրին փոխարինել է Թեո Ուոլկոտին[2], իսկ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ լոնդոնյան թիմի հաղթանակով։ Լանսբերին բաց է թողել 2007-08 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարակիչ մոնոնուկլեոզի պատճառով։ Սակայն հասցրել է կազդուրվել և մասնակցել մինչմրցաշրջանային հատվածին։

«Արսենալ»-ի հարձակվող Ալան Սմիթը նրան անվանել է մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստ[3]։ 2008 թվականի հուլիսի 1-ին Հենրին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Արսենալ»-ի հետ[4]։

2009 թվականի հունվարի 31-ին Հենրի Լանսբերին վարձավճարով տեղափոխվել է «Սկանտորպ Յունայթեդ»[5][6]։ Թիմի կազմում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է «Սուինդոն Թաուն»-ի դեմ խաղում[7]։

2009 թվականի օգոստոսի 21-ին անգլիացի ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Իր առաջին գոլը Լանսբերին խփել է 2009 թվականի հոկտեմբերի 23-ին՝ «Շեֆիլդ Ուեդնեսդեյ»-ի դեմ խաղում[8][9]։

2009 թվականի դեկտեմբերի 31-ին Հենրին կնքել է նոր երկարաժամկետ պայմանագիր «Արսենալ»-ի հետ[10]։ Պայմանագրի կնքումից հետո թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ Հենրին կդատռնա մեծ ֆուտբոլիստ[11]։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում Լանսբերին իր դեբյուտը նշել է 2010 թվականի մայիսի 9-ին՝ «Ֆուլհեմ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով[12]։ Իր առաջին գոլը լոնդոնյան թիմի կազմում ֆուտբոլիստը խփել է 2010 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած «Տոտենհեմ Հոտսպուր»-ի դեմ խաղում, որը տեղի է ունեցել Լիգայի գավաթի խաղարկության 3-րդ փուլում։ Նա մասնակցել է և՛ հիմնական ժամանակին, և՛ լրացուցիչ։ Ի վերջո հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով[13]։

«Նորվիչ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 22-ին Հենրի Լանսբերին վարձավճարով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»։ Թիմի կազմում նա ստացել է 12 համարի խաղաշապիկը։

Լանսբերին իր դեբյուտը նշել է նոյեմբերի 28-ին՝ «Իսպվիչ Թաուն»-ի դեմ խաղում[14]։ «Կովենտրի Սիթի»-ի դեմ խաղում Լանսբերին ստացել է ծնկատակի ջլի վնասվածք[15]։ Թիմի կազմում իր առաջին երկու գոլերը Հերնրին խփել է «Ռեդինգ»-ի և «Միլուոլ»-ի դեմ խաղերում[16][17]։

Լանսբերին զրկվել է Չեմպիոնշիպի 2010-11 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումից, որի համար պայքարում էր Քոնոր Ուիկհեմի հետ, որը հանդես էր գալիս «Իսպվիչ Թաուն»-ի կազմում։

«Վեստ Հեմ Յունեյթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 31-ին Հենրին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Վեստ Հեմ Յունայթեդ»[18]։ Իր նորամուտը նա նշել է 2011 թվականի սեպտեմբերի 10-ին՝ «Պորտսմուտ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-3 հաշվով՝ «Վեստ Հեմ»-ի հաղթանակով, իսկ Լանսբերին խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Նա ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[19]։

Լանսբերին «Վեստ Հեմ»-ի հետ դարձել է Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ փուլի հաղթող և հնարավորություն ստացել վերադառնալ «Պրեմիեր Լիգա»։ Փլեյ-օֆֆ փուլում նրանք հաղթել են «Բլեքփուլ»-ին 2-1 հաշվով[20]։

«Նոթինգհեմ Ֆորեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 28-ին Հենրի Լանդբուրին տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ»[21]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ[22]։ Լանսբերին իր առաջին գոլը խփել է 2013 թվականի փետրվարի 19-ին՝ «Հադերսֆիլդ Թաուն»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 6-1 հաշվով՝ «Ֆորեստ»-ի հաղթանակով[23]։ 2013-14 մրցաշրջանում «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի առաջին գոլը Լանսբերին խփել է «Հադերսֆիլդ Թաուն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով[24]։ Այդ մրցաշրջանում իր երկրորդ գոլը ֆուտբոլիստը խփել է «Բոլթոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[25]։

Հենրին կարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում, սակայն բաց թողեց 2013-14 մրցաշրջանի երջին ամսիները վնասվածքի պատճառով։ 2014 թվականի օգոստոսի 22-ին Լանսբերին երկարաձգել է իր պայմանագիրը 3 տարով[26]։ Վնասվածքից հետո նա խաղադաշտ վերադարձել է 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Հադերսֆիլդ Թաուն»-ի դեմ խաղում, որտեղ նաև դարձել է հաղթական գոլի հեղինակ[27]։ Հենրին ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ 2015 թվականի մարտին Լանսբերիին տրվել է Չեմպիոնշիպի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

2016-17 մրցաշրջանից առաջ «Ֆորեստ»-ի մարզիչ է նշանակվել Ֆիլիպե Մոնտանիերը։ Նրա գլխավորությամբ ևս Հենրին մնաց հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Իր կարիերայի մեջ առաջին անգամ Հենրի Լանսբերին հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2016 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Բարնսլի»-ի դեմ խաղում[28]։ Դեկտեմբերի 9-ին ֆուտբոլիստին շնորհվել է Չեմպիոնշիպի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

«Աստոն Վիլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 20-ին անգլիացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Աստոն Վիլա»։ Տրանսֆերն արժեցել է 3 միլիոն ֆունտ ստեռլինգ[29]։ Թիմի կազմում Հենրին իր առաջին գոլը խփել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին՝ «Լիդս Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[30]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ21 հավաքականի կազմում Հենրի Լանսբերին իր դեբյուտը նշել է 2009 թվականի նոյեմբերին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում մասնակցել է 2011 թվականին կայացած Եվրոպայի Մ21 առաջնությանը։ 2012 թվականի փետրվարի 29-ին Լանսբերին դուբլի հեղինակ է դարձել Բելգիայի հավաքականի դեմ խաղում[31]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ փուլի հաղթող - 2012

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (Մ19) - 2009

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - փետրվար 2015, նոյեմբեր 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Sheff Utd 0–3 Arsenal»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ հոկտեմբերի 31, 2007։ Վերցված է հունվարի 5, 2010 
  3. Smith Alan (հունվարի 9, 2008)։ «Arsenal now young, gifted and English»։ Telegraph.co.uk (London: The Daily Telegraph)։ Վերցված է փետրվարի 25, 2014 
  4. «Six youngsters sign pro contract»։ Arsenal.com։ Arsenal Football Club։ Արխիվացված է օրիգինալից մարտի 1, 2014-ին 
  5. «Lansbury joins Scunthorpe Utd on loan»։ Arsenal.com (Arsenal Football Club)։ հունվարի 30, 2009։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 3, 2009-ին։ Վերցված է հունվարի 31, 2009 
  6. «Henri Lansbury profile»։ Scunthorpe-United.co.uk։ Scunthorpe United Football Club։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 26, 2009-ին։ Վերցված է մայիսի 13, 2009 
  7. Swindon Town 4–2 Scunthorpe, thisisswindontownfc. Retrieved 25 February 2014.
  8. «Henri Lansbury joins Watford on loan»։ Arsenal.com։ Arsenal Football Club։ օգոստոսի 21, 2009։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 26, 2009-ին։ Վերցված է օգոստոսի 21, 2009 
  9. Dawkes, Phil (հոկտեմբերի 23, 2009)։ «Watford 4–1 Sheff Wed»։ BBC Sport (British Broadcasting Corporation) 
  10. «Lansbury signs new long-term contract»։ Arsenal.com։ Arsenal Football Club։ դեկտեմբերի 31, 2009։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 3, 2010-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2009 
  11. Harris, Chris (հունվարի 1, 2010)։ «Lansbury will be a big player for Arsenal»։ Arsenal.com։ Arsenal Football Club։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2010-ին։ Վերցված է մայիսի 9, 2010 
  12. When did Henri Lansbury make his Premier League debut for Arsenal? Archived 2017-08-07 at the Wayback Machine. Socqer.com Retrieved 20 August 2011.
  13. Muro, Giuseppe (սեպտեմբերի 22, 2010)։ «Lansbury – scoring at Spurs is like a dream»։ Arsenal.com։ Arsenal Football Club։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 25, 2010-ին։ Վերցված է հոկտեմբերի 2, 2010 
  14. Fletcher, Paul (նոյեմբերի 28, 2010)։ «Norwich 4–1 Ipswich»։ BBC Sport։ Վերցված է փետրվարի 13, 2011 
  15. «Norwich City suffer Lansbury and Ward injury blow»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ դեկտեմբերի 29, 2010։ Վերցված է փետրվարի 13, 2011 
  16. «Norwich 2–1 Millwall»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ փետրվարի 1, 2011։ Վերցված է փետրվարի 13, 2011 
  17. «Norwich 2–1 Reading»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ փետրվարի 12, 2011։ Վերցված է փետրվարի 13, 2011 
  18. «Hammers land Lansbury»։ Sky Sports։ օգոստոսի 31, 2011։ Վերցված է օգոստոսի 31, 2011 
  19. «West Ham 4–3 Portsmouth»։ BBC Sport։ սեպտեմբերի 10, 2011։ Վերցված է սեպտեմբերի 11, 2011 
  20. «West Ham-celebrate-promotion-Premier-League» 
  21. «Lansbury completes Nottingham Forest move»։ arsenal.com։ Arsenal F.C.։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 30, 2012-ին։ Վերցված է օգոստոսի 28, 2012 
  22. «Henri Lansbury joins Nottingham Forest from Arsenal»։ BBC Sport։ օգոստոսի 28, 2012։ Վերցված է օգոստոսի 28, 2012 
  23. «Nottm Forest 6–1 Huddersfield»։ BBC Sport։ փետրվարի 13, 2013։ Վերցված է հունիսի 10, 2013 
  24. "Nottingham Forest 1 Huddersfield Town 0" Daily Mail. Retrieved 6 August 2013.
  25. «Nott'm Forest 3–0 Bolton»։ BBC Sport։ օգոստոսի 17, 2014։ Վերցված է օգոստոսի 27, 2014 
  26. «Henri Lansbury: Nottingham Forest midfielder signs new deal»։ BBC Sport։ օգոստոսի 22, 2014։ Վերցված է օգոստոսի 27, 2014 
  27. «Henri back with a bang»։ Nottingham Forest F.C.։ օգոստոսի 27, 2014։ Վերցված է օգոստոսի 27, 2014 
  28. «Barnsley 2–5 Forest»։ Nottingham Forest F.C.։ նոյեմբերի 25, 2016։ Վերցված է նոյեմբերի 26, 2016 
  29. «Henri Lansbury: Aston Villa sign Nottingham Forest captain»։ BBC Sport։ հունվարի 20, 2017։ Վերցված է հունվարի 20, 2017 
  30. «Leeds United 1–1 Aston Villa»։ BBC Sport։ դեկտեմբերի 1, 2017։ Վերցված է հունվարի 22, 2018 
  31. «England U21 4–0 Belgium U21»։ BBC Sport։ Վերցված է մարտի 1, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]