Ուենսդեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուենսդեյ
Изображение логотипа
Ժանրկատակերգական հեռուստասերիալ, առեղծվածների մասին հեռուստասերիալներ[1], ֆենթզի հեռուստասերիալ, teen television program?, քրեական հեռուստասերիալ, սարսափ ժանրի կատակերգություն, միստիկա, սարսափ հեռուստասերիալ[1] և պատմություն հասունացման մասին
Թեմաընտանիք, դեռահաս և precognition?
ՍտեղծողԱլֆրեդ Գոու և Մայլզ Միլար
Երկիր ԱՄՆ
ՀիմքԱդամսների ընտանիք
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
Գլխավոր
դերերում
Ջեննա Օրտեգա, Քեթրին Զետա-Ջոնս, Լուիս Գուսման, Քրիստինա Ռիչի, Ռիկի Լինդհոում, Գվենդոլին Քրիսթի, Ուիլ Հյուսթոն, Պերսի Հայնս Ուայթ, Ջեյմի ՄակՇեյն, Tommie Earl Jenkins?, Ֆրեդ Արմիսեն, Հանթեր Դուեն, Էմմա Մայերս, Joy Sunday?, Georgie Farmer?, Naomi J. Ogawa?, Moosa Mostafa?, Amanda Drew?, Ryan Ellsworth?, Murray McArthur? և Նիտին Գանատրա
ՊրոդյուսերCarmen Pepelea?
Գործադիր պրոդյուսերԱլֆրեդ Գոու, Մայլզ Միլար, Թիմ Բարթոն, Գեյլ Բերման, Քայլա Էլփերթ, Steve Stark? և Ջոնաթան Գլիքման
ՍցենարիստԱլֆրեդ Գոու, Մայլզ Միլար և Էյփրիլ Բլեր[1]
ՕպերատորԴևիդ Լանցենբերգ և Stephan Pehrsson?
ԵրաժշտությունԴենի Էլֆման և Քրիս Բեյքն
Պատմվածքի վայրՎերմոնտ
Նկարահանման վայրԲուխարեստ, Ռումինիա, Cantacuzino Castle?, Buftea Studios, Niculescu-Dorobanțu House?, Տրանսիլվանիա և Conacul Olga Greceanu?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էնոյեմբերի 23, 2022-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունMGM Television և Նեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
ԱռաջադրումՈսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստատեսային սերիալի համար[2]
Պաշտոնական կայքէջ

«Ուենսդեյ» (անգլ.՝ Wednesday[3][4]), գերբնական տարրերով սարսափ կատակերգություն ժանրի հասունացման մասին ամերիկյան հեռուստասերիալ, որի կենտրոնում ընկած է «Ադամսների ընտանիքը» ֆիլմի կերպար Ուենսդեյ Ադամսը։ Ալֆրեդ Գոֆը և Մայլզ Միլարը հանդես են եկել որպես հեռուստասերիալի ստեղծողներ։ Գլխավոր դերը կատարում է Ջեննա Օրտեգան, հեռուստասերիալում հայտնվել են նաև Գվենդոլին Քրիսթին, Ռիկի Լինդհոումը, Ջեյմի Մաքշեյնը, Հանթեր Դուենը, Փերսի Հայնս Ուայթը, Էմմա Մայերսը, Ջոյ Սանդեյը, Ջորջի Ֆարմերը, Նաոմի Ջ. Օգավան և Քրիստինա Ռիչին։ Քեթրին Զետա-Ջոնսը, Լուիս Գուսմանը և Իսաակ Օրդոնեսը հանդես են եկել էպիզոդիկ դերերով։ Ութ էպիզոդից չորսի ռեժիսորը եղել է Թիմ Բարթոնը, որը նաև հանդիսանում է գործադիր պրոդյուսեր։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին՝ Նեթֆլիքս հարթակում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը ներկայացնում է դետեկտիվ պատմություն, որը լի է գերբնական ուժերով։ Գլխավոր հերոսուհին Ադամսների ընտանիքի անդամներից Ուենսդեյն է՝ Գոմես և Մորտիշա Ադամսների միակ դուստրը, որը դառնում է «Նեվերմոր» ակադեմիայի ուսանողուհի։ Նա փորձում է կառավարել իր էքստրասենսոր ունակությունները, խանգարել տեղի Ջերիկո քաղաքը ահաբեկող հրեշի սպանություններին, նաև բացահայտել 25 տարի առաջ իր ծնողներին ներքաշած գաղտնիքը և այդ ամենը ակադեմիայում իր նոր և խճճված հարաբերությունների հետ համատեղ[5][6][7]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականկազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնվող դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեթրին Զետա-Ջոնս՝ Մորտիշա Ադամս
  • Լուիս Գուսման՝ Գոմես Ադամս
  • Ֆրեդ Արմիսեն՝ հորեղբայր ֆեսթեր
  • Վիկտոր Դոբոնատու՝ Առարկա
  • Իսաակ Օրդոնես՝ Փագսլի Ադամս
  • Ջորջ Բուրսի՝ Լարչ
  • Թոմի Էրլ Ջենքինս՝ Նոուբլ Ուոքեր
  • Իման Մարսոն՝ Լուկաս Ուոքեր

Էպիզոդիկ դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլիամ Հոուսթոն՝ Ջոզեֆ Կրեկսթոուն
  • Գվեն Ջոնս՝ երիտասարդ Մորտիշա
  • Լյուցիուց Հոյոս՝ երիտասարդ Գոմեզ Ադամս
  • Օլիվիա Ուիքհեմ՝ երիտասարդ Լարիսա Ուիմ
  • Ջոնա Դիաս Ուոթսոն՝ Դիվինա
  • Օլիվեր Ուոթսոն՝ Քենթ
  • Լույանդա Ոինտա Լյուիս Նյավո՝ Ռիչի Սանտիագո
  • Կալում Ռոս՝ Ռոուեն Լասլոու

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի վրա աշխատանքների կատարման մասին լուրեր հայտնվել են դեռ 2020 թվականի աշնանից։ Այդ ժամանակ դեռևս անհայտ է եղել, թե ով է զբաղվում նախագծով, ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Մորտիշայի և Գոմեսի դերակատարումը կարող են կատարել Հելենա Բոնեմ Քարթերը և Ջոնի Դեփը (տեղեկությունը չի հաստատվել)։

2021 թվականին Նեթֆլիքսը պաշտոնաես հայտարարել է նախագծի մասին և նշել է, որ այն բաղկացած է լինելու 8 մասից։ Շոուրաններների և գործադիր պրոդյուսերների դերում հանդես են եկել Ալֆրեդ Գոուն և Մայլզ Միլլերը, ռեժիսորը եղել է Թիմ Բարթոնը[8][9]։ Ավելի ուշ Ջեննա Օրտեգան ստացել է գլխավոր դերը, իսկ Քեթրին Զետա-Ջոնսը և Լուիս Գուսմանը՝ համապատասխանաբար Մորտիշայի[10] և Գոմեսի դերերը[11]։

2021 թվականի օգոստոսին դերասանական կազմին միացել են Թորա Բերչը (Թամարա Նովակ), Ռիկի Լինդհոումը, (բժիշկա Վալերի Քինբոտ), Ջեյմի Մաքշեյն (շերիֆ Դոնովան Գալպին), Հանթեր Դուեն (Դոնովանի որդին՝ Թայլեր Գալպին), Ջորջի Ֆարմեր (Նեվերմորի այլ ուսանող Այաքս Պետրոուպոլուս), Մուսա Մուստաֆա (մեղվաբուծական ակումբի նախագահ Յուջին Օթինգեր), Էմմա Մայերս (Էնիդ Սինկլեր), Նաոմի Թանքել (վամպիր Յոկո Թանաքա), Ջոյն Սանդայ (Սիրենա Բյանկա Բարքլայ) և Փերսի Հայնս Ուայթ (Քսավյե Թորփ)[12]։

Հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերի 13-ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում և ավարտվել են 2022 թվականի մարտի 30-ին[13][14]։ Օգոստոսի 17-ին YouTube-ում հեռարձակվել է առաջին թիզերը[15]։ Պրեմիերան կայացել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին՝ Նեթֆլիքս հարթակում[16][17]։

Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը ռեկորդ է սահմանել Նեթֆլիքս հարթակում՝ շաբաթվա կտրվածքով անգլալեզու ծրագրերի դիտման քանակով։ Նեթֆլիքս սթրիմինգ սերվիսի տվյալներով առաջին շաբաթում այն դիտել են 341.2 միլիոն ժամ։ Նախորդ ռեկորդը սահմանել էր «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանը՝ 335.01 միլիոն ժամ դիտմամբ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
  3. «Уэнздей». Netflix. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  4. Teddy Biaselli (2021 թ․ փետրվարի 17). «About Netflix - Netflix расскажет историю Уэнздей Аддамс в новом игровом сериале». Netflix. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «Тим Бёртон снимет сериал о Уэнздей из «Семейки Аддамс»». Фильм.ру. 2021 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Rose, Michelle. «'Celebrity Dating Game': Zooey Deschanel and Michael Bolton to host ABC game show». TV Media. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  7. «'Wednesday' Gears up for Prom at Nevermore Academy in New Images». TV Media.
  8. «Netflix Wins Tim Burton's 'Addams Family' TV Series 'Wednesday'». What's on Netflix. 2021 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  9. «Netflix подтвердил: Тим Бертон снимет сериал по мотивам «Семейки Аддамс»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  10. Del Rosario, Alexandra (2021 թ․ օգոստոսի 9). «Catherine Zeta-Jones Tapped To Play Morticia Addams For Netflix 'Wednesday' Series». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  11. Petski, Denise (2021 թ․ օգոստոսի 6). «Wednesday Addams Netflix Series Casts Luis Guzmán As Gomez». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  12. Petski, Denise (2021 թ․ օգոստոսի 27). «'Wednesday': Thora Birch, Riki Lindhome, Jamie McShane & Hunter Doohan Among 10 Cast In Tim Burton's Addams Family Netflix Series». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  13. Bradley. «Tim Burton's 'Wednesday' Series Officially Begins Filming at Netflix [Exclusive]». www.moviesr.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  14. Bradley. «The Addams Family Series 'Wednesday' Officially Wraps Up Filming at Netflix [Exclusive]». moviesr.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  15. «Вышел первый тизер нового сериала Тима Бертона» (ռուսերեն). Лента.ру — новость. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Netflix снимет сериал об одной из героинь "Семейки Аддамс"». ТАСС. 2021 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  17. Charles Pulliam-Moore (2022 թ․ օգոստոսի 17). «Netflix's take on Wednesday Addams is the ultimate transfer student in series' new trailer». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  18. Wednesdays first week absolutely destroyed Stranger Things audience record