Ջեննա Օրտեգա
![]() անգլ.՝ Jenna Ortega | |
---|---|
![]() Օրտեգան 2022 թվականին | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 2002 (21 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2012-այժմ |
Ընտրանի | Կույս Ջեյնը, Խրված մեջտեղում, Ելենա՝ Ավալորի արքայադուստր (մուլտֆիլմ), Դու, Այո ասելու օր, X, Ճիչ և Ուենսդեյ |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 4911194 |
![]() | |
Ջեննա Մարի Օրտեգա (անգլ.՝ Jenna Marie Ortega, սեպտեմբերի 27, 2002[3][4], Քոուչելա Վելի, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ուենսդեյ» (2022) հեռուստասերիալում համանուն հերոսի գլխավոր դերը մարմնավորելու համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեննա Օրտեգան ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 27-ին Քոուչելա Վելիում (Կալիֆոռնիա նահանգ) [6]։ Ընտանիքում վեց երեխաներից չորրորդն է։ Օրտեգայի հայրը ծագումով մեքսիկացի է, իսկ մայրը` մեքսիկացի և պուերտորիկացի [7][8]։
Դերասանությամբ սկսել է զբաղվել վեց տարեկան հասակում։ Ութ տարեկանում մոր և գործակալների օգնությամբ սկսեց մասնակցել լսումների [9] և շուտով իր դեբյուտը կատարեց «Ռոբ» սիթքոմի մի դրվագում։
Օրտեգան առաջին անգամ համբավ ձեռք բերեց երիտասարդ Ջեյնի դերով «The CW» հեռուստաալիքի «Կույս Ջեյնը» ռոմանտիկ կատակերգական-դրամային սերիալում և «Դիսնեյ ալիքի» «Հարլիի կյանքը» սերիալում։ Վերջին դերի համար 2018 թվականին արժանացել է Imagen մրցանակի։ Մարմնավորել է Էլլի Էլվեսի դերը «Netflix»-ի « Դու» սերիալի երկրորդ եթերաշրջանում (2019)։ Դիսնեյ ալիքի «Ելենա՝ Ավալորի արքայադուստր» (2016-2020) մուլտսերիալում դերասանուհին հնչյունավորել է արքայադուստր Իզաբելին[10][11]։
2022 թվականի նոյեմբերի 23-ին «Netflix» հարթակում թողարկվեց «Ուենսդեյ» սերիալը, որտեղ Օրտեգան մարմնավորում էր Ուենսդեյ Ադամսին [12]։ Դերակատարման համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ կատակերգություն կամ մյուզիքլ ժանրի հեռուստատեսային սերիալում կնոջ լավագույն դերի անվանակարգում [13]։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
13 տարեկանում Ջեննան միացավ «Pride Over Prejudice»-ին՝ այլատյացության դեմ պայքարի նախաձեռնությանը [14]։ 2016 թվականին Օրտեգան կազմակերպեց երկրպագուների հետ հանդիպում՝ քաղցկեղով հիվանդ աղջկա համար միջոցներ հավաքելու նպատակով [15]։
Օրտեգան իրեն համարում է միգրանտների իրավունքների պաշտպան և դեմ է արտահայտվում խտրականությանը։ 2018 թվականին Ռադիո Դիսնեյի երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցեց բաճկոնով, որի վրա գրված էր «I Do Care And U Should Too» ( «ինձ համար մեկ չէ, և դու նույնպես պետք է հոգաս»), ինչը նրա պատասխանն էր առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության պատճառով իրենց ծնողներից բաժանված երեխաների կենտրոն այցելությանը։ Այդ ժամանակ Մելանյա Թրամփը կենտրոն էր այցելել «I Really Don't Care․ Du U?» ( «Ինձ համար իսկապես մեկ է, իսկ քո՞») մակագրությամբ բաճկոնով։
Ողջ 2019 թվականի ընթացքում Օրտեգան մասնակցել է «WE Day» համերգներին, որոնք կազմակերպել է WE Charity բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է երեխաներին [16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.zestvine.com/jenna-ortega/
- ↑ https://www.imagen.org/2018/08/announcing-the-winners-of-the-33rd-annual-imagen-awards/
- ↑ https://www.webcitation.org/6hABNqrur?url=http://www.disneyabcpress.com/disneychannel/wp-admin/admin-ajax.php?action=dap_drawer
- ↑ MAK (польск.)
- ↑ 5,0 5,1 https://folkd.com/user/jennaortega
- ↑ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-21-ին։ Վերցված է 2020-11-24
- ↑ Jenna Ortega (2016-10-01)։ «Jenna Ortega: "I Am Extremely Proud of Where I Come From"»։ PopSugar (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22
- ↑ Rex Leonowicz (2016-08-15)։ «Jane the Virgin’s Jenna Ortega Fights Anti-Immigration Rhetoric»։ Teen Vogue (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22
- ↑ Priscilla Rodriguez (2016-04-15)։ «Jenna Ortega on Why She Looks Up to Gina Rodriguez»։ Latina (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-23-ին
- ↑ Elizabeth Wagmeister (2015-09-04)։ «'Stuck In the Middle': Disney Channel Orders Comedy Starring Jenna Ortega»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2022-12-24
- ↑ Danielle Dougall (2019-12-30)։ «9 Things You Need To Know About "You" Actress Jenna Ortega»։ Narcity (անգլերեն)։ Վերցված է 2022-12-24
- ↑ Nellie Andreeva (2021-05-19)։ «Jenna Ortega To Play Lead Wednesday Addams In Netflix’s Live-Action Series From Tim Burton»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2022-12-22
- ↑ «Jenna Ortega Golden Globes»։ Golden Globe Awards։ Վերցված է 2022-12-16
- ↑ Jason Wiese (2021-03-28)։ «Jenna Ortega: 6 Things To Know About The Yes Day Star»։ CINEMABLEND (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2022-06-09-ին։ Վերցված է 2022-07-12
- ↑ Xochitl Pena։ «Fans meet Disney’s Jenna Ortega to raise money for girl with cancer»։ Desert Sun (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2021-06-14-ին։ Վերցված է 2022-07-12
- ↑ «WE Day 2019: Tour schedule and lineup»։ The Globe and Mail (անգլերեն)։ 2019-09-13։ Արխիվացված օրիգինալից 2022-07-12-ին։ Վերցված է 2022-07-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|