Ոսկեփորիկ սկյուռ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ոսկեփորիկ սկյուռ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Sciurus aureogaster F. Cuvier, 1829 |
||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||
| Подвиды |
||||||||||||||
|
||||||||||||||
| Ареал | ||||||||||||||
|
|
Ոսկեփորիկ սկյուռ, կրծողների տեսակ սկյուռների ցեղից։ Գոյություն ունեն երկու ենթատեսակներ։
Ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալ տեսակի ենթատեսակները ներկայացված են աղյուսակում։
| Ենթատեսակներ | Հեղինակ | Հոմանիշներ |
|---|---|---|
| S. a. aureogaster | F. Cuvier, 1829 | S. a. chrysogaster, S. a. ferruginiventris, S. a. hypopyrrhus, S. a. hypoxanthus, S. a. leucogaster, S. a. maurus, S. a. morio, S. a. mustelinus, S. a. raviventer, S. a. rufiventris. |
| S. a. nigrescens | Bennett, 1833 | S. a. affinis, S. a. albipes, S. a. cervicalis, S. a. chiapensis, S. a. cocos, S. a. colimensis, S. a. effugius, S. a. frumentor, S. a. griseoflavus, S. a. hernandezi, S. a. hirtus, S. a. leucops, S. a. littoralis, S. a. nelsoni, S. a. nemoralis, S. a. perigrinator, S. a. poliopus, S. a. quercinus, S. a. rufipes, S. a. senex, S. a. socialis, S. a. tepicanus, S. a. varius, S. a. wagneri. |
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ծառային սկյուռ է, Գվատեմալայի, ինչպես նաև արևելյան և հարավային Մեքսիկայի էնդեմիկ տեսակ։ Արհեստականորեն բերվել է Ֆլորիդա Կիս։
Բնակավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակության բարձրությունը` ցածրադիր շրջաններից մինչև 3800 մ։ Մեծամասնությամբ հանդիպում է անտառային շրջաններում ներառած` թփուտներ, սաղարթավոր և մշտականաչ անտառներ, չոր սոճազգիներ, կաղնու անտառներ, պլանտացիաներ և այլն։ Ավելի տարածված է չոր և նոսր անտառներում։ Ինչպես նաև հանդիպում է քաղաքային շրջաններում։
Կենսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգերի միջին չափերը։ Գլխի և մարմնի երկարությունը 258,9 մմ, պոչինը՝ 255,7 մմ, զանգվածը՝ 505,4 գ։
Արուների միջին չափերը։ Գլխի և մարմնի երկարությունը՝ 264,1 մմ, պոչինը՝ 248,0 մմ, զանգվածը 497,3 գ։
Վարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցերեկային, սովորաբար միայնակ կենդանիներ։ S. aureogaster — Հիմնականում ծառային սկյուռեր, բայց ցած են իջնում, որպեսզի սնվեն և անցնեն ծառից ծառ։ Բույնը կառուցում են տերևներից, ծառերի ճյուղերի վրա 5-ից 15 մ բարձրության վրա։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածրավայրում սնվում է մրգերով և սերմերով։ Կաղնու և մայրու ծառի ընկույզները նրանց հիմնական սնունդն են։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգերը չոր սեզոնում ծնում են 2-ից 4 ձագեր։
Պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուրջ վտանգներ հայտնի չեն, քաղաքներում նրանց որսում են սննդի կամ եգիպտացորենի վնասումը կանխելու համար։ Այդ տեսակի պահպանման համար միջոցներ չեն կիրառվում։ Ամեն դեպքում արեալի սահմաններում կան հատուկ պահպանվող տարածքներ։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեփորիկ սկյուռ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեփորիկ սկյուռ» հոդվածին։ |
|
