Շիրակի ազատագրումը Զաքարյանների կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակի ազատագրումը Զաքարյանների կողմից
Հայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից
Թվական 1199 թվական
Վայր Շիրակ
Պատճառ Շիրակի ազատագրում Շադդադյաններից
Արդյունք Շիրակի ազատագրում
Տարածքային
փոփոխություններ
Շիրակը անցավ Զաքարյան Հայաստանին
Հակառակորդներ
Զաքարյան իշխանապետություն
Վրաց թագավորություն Վրաց թագավորություն
Շադդադյաններ
Հրամանատարներ
Զաքարե և Իվանե Զաքարյաններ Շեդդադյան Քեյ-Սուլթան

Շիրակի ազատագրում Զաքարյանների կողմից, ռազմական բախում հայ-վրացական զորքերի և Շադդադյանների միջև, որը տեղի է 1199 թվականին։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազատագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ, որից հետո ազատագրվում են նաև Արագածոտն և Գեղարքունիք գավառները[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանցել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։

Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։ Ամբերդի գրավմամբ ամբողջանում է Արագածոտնի ազատագրումը, որից հետո ազատագրվում է նաև Գեղարքունիքը։ Չեզոքացնելով Հայաստանի հարավից և հարավ-արևելքից եկող սպառնալիքները՝ Զաքարյան եղբայրները սկսում են Շիրակի ազատագրումը, որը ենթադրում էր Անիի ազատագրում։

Արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1199 թվականին հայ-վրացական միացյալ ուժերը սկսում են շարժվել դեպի Շիրակ։ Արշավանքը պատրաստված էր հնարավորինս մանրամասնորեն և զորքի առաջխաղացմանը նպաստելու համար յուրքանչյուր քայլ ձեռք էր առնվել։ Անին զավթած Շադդադյաններից այդ ժամանակ իշխում էր Քեյ-Սուլթանը, որը գիտեր, որ բախումը հայ-վրացական ուժերի համար կարող է ճակատագրական լինել, քանի որ Անին այդ ժամանակաշրջանում համարվում էր հայոց ազատության և անկախության խորհրդանիշը։ Սակայն Անիի ամրությունները շատ հզոր էին և կարող էին դիմագրավել մի քանի անգամ ավելի հուժկու արշավանքների, քան Զաքարյանների արշավանքն էր, բայց ռազմական գործողությունները ընթանում են հօգուտ հայ-վրացական ուժերի։

Շադդադյանները չեն կարողանում լուրջ դիմադրություն ցուցաբերել և Անիի բնակչությունը իր դռները բացում է և առանց դիմադրության հանձնվում հայ–վրացական ուժերին։ Անիի գրավումը կարևոր դեր է խաղում հետագայում հայ-վրացական հարաբերություններում, որոնք ստանում են ավելի լուրջ դաշնակցական բնույթ։ Շիրակի ազատագրումից հետո Զաքարյաններին է անցնում Բագրատունիների արքայական ժառանգական տիտղոսը՝ «շահնշահ հայոց» և նրանք դառնում են ազատագրված Հայաստանի ինքնիշխան տերերը։ Զաքարյանները իրենց արքունիքը Լոռիից տեղափոխում են Անի, իսկ Շիրակի հայկական 10-հազարանոց զորքը միանում է Զաքարյանների բանակին[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–63.
  2. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 69.