Գեղարքունիքի ազատագրումը Զաքարյանների կողմից
Գեղարքունիքի ազատագրումը Զաքարյանների կողմից | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Զաքարյան իշխանապետություն | Գանձակի ամիրայություն | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Իվանե Զաքարյան | Բաբլան |
Գեղարքունյաց արշավանք, Իվանե Զաքարյանի կողմից ղեկավարված արշավանք, որն ուղղված էր դեպի Գեղարքունիք և սկսվել է 1197 թվականին։ Ռազմական բախումը տեղի է ունեցել Զաքարյանների իշխանապետության և թյուրքական բանակի միջև։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազատագրել հայոց տիրույթները։ Շամքորի ճակատամարտի արդյունքում գրավվում է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները, որից հետո՝ 1196 թվականին, տեղի է ունենում Ամբերդի գրավումը։ Ցանկանալով ազատգարել նաև Գեղարքունիքը՝ հայ-վրացական ուժերը շուտով սկսում են շարժվել դեպի Սևանի ավազան, սակայն քիչ անց վրացական զորամասը հետ է վերադառնում, իսկ հայկական փոքրաթիվ ուժերը շարժվում են առաջ։ Տեղի ունեցած բախման ժամանակ հայերը կարողանում են ծուղակը գցել թյուրքական զորքին, սպանել հրամանատար Բաբլանին և փախուստի մատնել նրա զորքին[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանցել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։
Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։ Ամբերդի գրավումը նույնպես հաջողությամբ է պսակվում, որից հետո հայ իշխանները սկսում են գեղարքունյաց արշավանքը՝ Գեղարքունիքը թյուրքերից ազատագրելու համար։
Արշավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարունակելով Հայաստանի ազատագրումը՝ հայ-վրացական ուժերը 1197 թվականին պատրաստվում են շարժվել դեպի Գեղարքունիք։ Տարածքը հետախուզելու համար նախօրոք կազմակերպվում է հետախուզական արշավանք՝ Իվանե Զաքարյանի ղեկավարությամբ։ Անհաջողություններից հիասթափված թյուրքական ուժերը չեն կարողանում լուրջ դիմադրություն ցուցաբերել Իվանեի ուժերին, որի հետևանքով հայ-վրացական ուժերի հրմանատարը անարգել կարողանում է մոտենալ Սևանա լճի ավազանին։ Սակայն շուտով վրացական ուժերը վերադառնում են բուն հայրենիք, որից հետո արշավանքը շարունակելու ամբողջ պատասխանատվույթունը մնում փոքրաթիվ հայկական զորաբանակի ուսերին։ Իմանալով այս մասին՝ թյուրքական ուժերը ավելի հաարձակ գործողությունների են անցնում։
Ստեղծված իրավիճակում Իվանեն գործում էր չափազանց զգուշությամբ․ նա անընդհատ փոքրիկ հետախուզական ջոկատներ էր ուղարկում առաջ, որպեսզի տեղյակ լինի հակառակորդի զորաշարժերին և թույլ չտա հակառակորդին իրականացնել անակնկալ հարձակումներ։ Այս ամենի հետևանքով թյուրքերի թվական գերակշռության պայմաններում հակառակորդիների մեջ հավասարակշռություն է հաստատվում։
Շուտով տեղեկություն է ստացվում, որ Գանձակի ամիրայության զորքերը Բաբլանի հրամանատարությամբ շարժվում է դեպի Գեղարքունիք՝ կասեցնելու Իվանեի առաջխաղացումը։ Այս ամենի մասին հետախուզական ջոկատները արագորեն հայտնում են Իվանեին մոտալուտ վտանգի մասին, սակայն Իվանեն որոշում է հառակակորդին ծուղակի մեջ գցել և ոչնչացնել նրա թվային գերակշռությունը։
Իվանեն իր ուժերով դարանակալում է։ Սպասելով, մինչև թշնամին հասնի դարանակալած հայոց ուժերին՝ Իվանեն արագ երթավ գրոհի հրաման է տալիս, որից թյուրքական մեծաքանակ զորքը հանկարծակիի է գալիս և խուճապի մատնվում։ Քանի որ հանկարծակիության գործոնը աշխատում էր հայերի կողմից, որոշ ժամանակով վերանում է հակառակորդի թվական գերակշռությունից առաջացած սպառնալիքը։ Շուտով Բաբլանը կարողանում է վերականգնել սեփական զորքերի մարտակարգը և հայկական ուժերը դժվար կացության մեջ են հայտնվում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հայոց հրամանատարը հրամայում է իր ուժերին կենտրոնանալ ճակատային այն հատվածում, որտեղ կռվում էր հառակորդի հրամանատար Բաբլանը։ Նա շուտով սպանվում է, որից գրեթե անմիջապես հետո թյուրքական ուժերը սկսում են նահանջել, իսկ հայկականը՝ հետապնդել նրանց[1]։
Ի վերջո, Իվանեի կատարած գեղարքունյաց արշավանքի շնորհիվ Գեղարքունիքը ազատագրվեց և հետագայում դարձավ Իվանեի կալվածքը։