Jump to content

Շամքորի ճակատամարտ (1195)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամքորի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Շամքորի ճակատամարտ
Թվական1195
Մասն էՀայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից
ՎայրՇամքոր (քաղաք)
ԱրդյունքՀայ-վրացական կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Գանձակի ամիրայությունԶաքարյանների իշխանապետություն
Վրաց թագավորություն Վրաց թագավորություն
Հրամանատարներ
Աբու-ԲաքրԶաքարե և Իվանե Զաքարյաններ
Կողմերի ուժեր
անհայտ40 հազար
Ռազմական կորուստներ
ծանրթեթև
Ընդհանուր կորուստներ

Շամքորի ճակատամարտ, ռազմական բախում հայ-վրացական զորքերի և Գանձակի ամիրայության միջև, որը տեղի է 1195 թվականին։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազտագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանցել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։

Առաջին ճակատամարտը տեղի է ունենում Շամքոր և Գանձակ քաղաքների միջև, որը ավարտվում է հայ-վրացական բանակի հաղթանակով։ Հետապնդելով հակառակորդին՝ դաշնակից զորքերը կարողանում են գրավել մեծաթիվ ավար։

Բերեցին նվեր, ընծա ու գանձ անթիվ, մարդիկ (տիրակալ-ազնաուրից մինչև ծառա) 12.000, հովազ` 40, ձի՝ 20.000, ջորի՝ 7.000, ուղտ՝ 15.000: Ո՞վ կարող էր հաշվել այդ դրոշները, բազում ամանեղենը, ոսկին ու կտորեղենը։
- «Թագակիրների պատմությունն ու գովաμանությունը», էջ 411-412

Բացի հակառակորդին հետպնդելը, հայ-վրացական ուժերը կարողանում են նաև հարձակումներ հասցնել տարածաշրջանի կարևոր քաղաք-ամրոցներին և գրոհով գրավել դրանք։ Այդ ռազմավարությունը հայտնի է ճառագայթաձև անվամբ։ Վահրամ Զաքարյանին և նրա որդուն՝ Զաքարեին հաջողվում է ազատագրել Շամքոր քաղաքը, որը կցվում է իրենց տիորւյթներին։ Այդ տիրույթների կենտրոնը Գագն էր, որտեղ էլ հետագայում հիմնադրվում է Վահրամյանների իշխանությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–63.