Շիպկայի հերոսները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիպկայի հերոսները
ռուս.՝ Герои Шипки
Երկիր ԽՍՀՄ
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Ժանրդրամա
Թվական1955
Լեզուռուսերեն, բուլղարերեն և թուրքերեն
ՌեժիսորՍերգեյ Վասիլև
Սցենարի հեղինակArkadi Perventsev?
ԴերակատարներԻվան Պերեվերզև, Apostol Karamitev?, Zheni Bozhinova?, Բրունո Ֆրեյնդլիխ, Վիկտոր Ավդյուշկո, Գեորգի Յումատով, Կոնստանտին Սորոկին, Sergey Papov?, Եվգենի Սամոյլով, Voldemar Chobur?, Ալեքսանդր Սմիռնով, Edgar Garrick?, Նիկոլայ Սիմոնով, Vasiliy Yakovlevich Sofronov?, Վլադիմիր Տասկին, Ստեպան Կռիլով, Նիկոլայ Մասալիտինով և Vladimir Gajdarov?
ՕպերատորՄիխայիլ Կիրիլով
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն137 րոպե

«Շիպկայի հերոսները», (ռուս.՝ Герои Шипки), 1954 թվականին նկարահանված խորհրդաբուլղարական ֆիլմ, նվիրված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին և բուլղարների թուրքական լծից ազատվելուն։

1955 թվականին Կաննի կինոփառատոնում ֆիլմը ստացել է մրցանակ՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում 1870-ական թվականներին Բալկանյան թերակղզին գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1876 թվականի ապրիլյան ապստամբության արյունալի ճնշումներից հետո ռուս առաջատար մտավորականների մոտ առաջանում է վրդովման լայն ալիք, այդ թվում նաև բանաստեղծ Գարշինի և վիրաբույժ Պիրոգովի։ Ռուսաստանում լարված իրավիճակը հանգստացնելու համար, 1877 թվականին Ցարական կայսրությունը Թուրքիային։ Մի քանի խոշոր տերությունների շահեր ունեին այս պատերազմից․Անգլիային անհրաժեշտ էր նեղուցներ, իսկ Գերմանիան և Ավստրիան սպասում էին ապագա թշնամու թուլացմանը ի դեմս Ռուսաստանի․․․

Ռուսական բանակը ձգտում էր Դանուբով անցնել Բուլղարիայի տարածք։ Ֆիլմում արտացոլվում են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը՝ Շիպկայի պաշտպանությունը, Պլևնայի պաշարուման երրորդ գրոհը, Շեյնովոյի ճակատամարտը։ Նկատելի են նաև բազմաթիվ պատմական կերպարներ՝ զինվորականներ, դիվանագետներ և հասարակական գործիչներ։

Ֆիլմն իր մեջ կրում է ճակատագրական֊պատմական ֆիլմ֊էպոսի տարրեր։ Ֆիլմի գլխավոր հերոսը Գեորգի Յումատովը վերջին հարցազրույցի ժամանակ ասել է, որ ֆիլմը նկարահանվել է Բուլղարիայի այն վայրերում, որտեղ իրական պատմական իրադարձություններ են տեղի ունեցել։ Նկարահանումներին ընդգրկվել են խորհրդային և բուլղարական բանակի մի քանի հազար մարդ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս զինվորականներ՝
    • Իվան Պերևերզև֊Կատորժին
    • Վիկտոր Ավդյուշկո֊Օզնոբիշին
    • Գեորգի Յումատով֊Սաշկո Կոզիր[2]
    • Կոնստատին Սորոկին֊Մակար Լիզյուտա
    • Ստեփան Կռիլով֊ռուս զինվոր, թմբկահար
  • Բուլղարական աշխարհազորներ
    • Պետկո Կարլուկովսկի֊Բորիմեչկա
    • Ապոստոլ Կարամիտև֊Պետկո
    • Ալեքսանդր Ալեքսեև֊Տիմոֆեյ
    • Ստեփան Պեյչև֊Պանայոտ
  • Ռուս գեներալներ
    • Սերգեյ Պապով֊Իոսիֆ Վլադիմիրովիչ Գուրկո
    • Եվգենի Սամոյլով֊Միխայիլ Դմիտրևիչ Սկոբելև
    • Ալեքսանդր Կիրեև֊Ֆյոդոր Ֆյոդորովիչ Ռադեկցի
    • Գեորգի Գրոմով֊Միխայիլ Իվանովիչ Դրագիմիրով
    • Վոլդեմեր Չոբուր֊Նիկոլայ Գրիգորևիչ Ստոլետով
    • Սերգեյ Կուրիլով֊Ռազմական նախարար՝ Դմիտրի Ալեքսեևիչ Միլյուտին
    • Ալեքսանդր Սմիրնով֊Ալեքսանդր Պետրովիչ Ստրուկով
    • Աթանաս Խրիստով֊Էդուարդ Իվանովիչ Տոտլեբեն
    • Էդգար Գարրիկ֊Կազիմիր Վասիլեևիչ Լեվիցկի
    • Միխայիլ Տրայանովսկի֊Արտուր Ադամովիչ Նեպոկոյչիցկի
    • Ալեքսեյ Սավոստյանով֊գլխավոր հրամանատար մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ
  • Այլ դերեր

Ֆիլմի անձնակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Արկադի Պերվենցև
  • Բեմադրող֊ռեժիսոր՝ Սերգեյ Վասիլեև
  • Բեմադրող֊օպերատոր՝ ՄիխայիլԿիրիլլով
  • Օպերատորներ՝Ա․ Զավյալով, Յ․ Ռազումով, Ի․ Շեկերդժիրսկի
  • Նկարիչներ՝ Մ․ Բաղդանով, Գ․ Ա․ Մյասնիկով, Գ․ Պոպով
  • Կոմպոզիտոր՝ Ն․ Ն․ Կրյուկով
  • Մոնտաժ՝ Ե․ Պ․ Բաժենովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «: Герои Шипки 1954». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «Харитонова Н.И. Бессарабия и Приднестровье после событий Русско-турецкой войны 1806–1812 гг». Исторический журнал: научные исследования. 3 (3): 307–312. 2014-03. doi:10.7256/2222-1972.2014.3.13735. ISSN 2222-1972.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]