Jump to content

Շինոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շինոն
ֆր.՝ Chinon[1]
ֆր.՝ Chinon-sur-Vienne[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԷնդր և Լուար և arrondissement of Chinon?
Մակերես39,02 կմ²
ԲԾՄ37 մետր, 27 մետր, 112 մետր, 57 մետր
Բնակչություն8121 մարդ (հունվարի 1, 2022)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ37500[4]
Պաշտոնական կայքville-chinon.com(ֆր.)
Շինոն (Ֆրանսիա)##
Շինոն (Ֆրանսիա)

Շինոն ( ֆր.՝ Chinon. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Կենտրոն-Լուարի հովիտ երկրամասի Էնդր և Լուար դեպարտամենտի Շինոնի շրջանում[5]։ Ընկած է Վյեն գետի ափին։ Զբաղեցնում է 39,02 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 1999 թվականի տվյալներով եղել է 8716։

Շինոնի հին՝ պատմական քաղաքամասի մի հատվածը 2000 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Շինոնի ամրոցը եղել է Անգլիայի թագավոր և Անժուի կոմս Հենրի II- ի սիրած կեցավայրերից մեկը, և նա վերակառուցել ու ընդլայնել է այն։ 1205 թվականին Շինոնը մտել է ֆրանսիական արքունի կալվածքների ցանկ։ 1308 թվականին Հռոմի պապ Կղեմես V-ն ստորագրել է Շինոնի մագաղաթը ՝ թույլատրելով դատել Տամպլիերների ռազմա-կրոնական ուխտի բարձրագույն ղեկավարությանը։ Հարյուրամյա պատերազմի ժամանակ՝1418 թվականից Շինոնում է ապրել աքսորյալի կարգավիճակում գտնվող ֆրանսիական գահի ժառանգորդը՝ Կառլոս VII-ը, ով հետագայում դարձել է Ֆրանսիայի թագավոր, 1429 թվականին էլ Շինոնի ամրոցում ընդունել է Ժաննա դը Արկին։ 16-րդ դարից ամրոցը դադարել է թագավորական կեցավայր լինելուց, և քաղաքը կորցրել է իր կարևորությունը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շինոնի ամրոցը, որ հիմնադրվել է 954 թվականին, հետագայում ենթարկվել զգալի վերակառուցումների։

Գինեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում արտադրվում է Chinon կարմիր գինի՝ Cabernet Franc խաղողից՝ Cabernet Sauvignon-ի հավելումով։ Քաղաքը մտնում է Լուարի հովտի գինե-զբոսաշրջային երթուղում ներառված բնակավայրերի մեջ։

Անվանի շինոնցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շինոնը Ջեյմս Գոլդմանի «Առյուծը ձմռանը» պիեսի գործողության վայրն է։
  • Շինոնը «Խելացնոր հարսանիք» ֆիլմում ծավալվող գործողությունների գլխավոր վայրն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Шинон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինոնի ամրոցը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինոն» հոդվածին։