Լուարայի հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լուարայի հովիտ (ֆր.՝ Vallée de la Loire), աշխարհագրական շրջան Ֆրանսիայում, Լուար գետի հոսանքով:

Հովիտը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Շրջանը հայտնի է իր խաղողի այգիներով և դղյակներով[1][2]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուարայի հովիտը հատում է Ֆրանսիան հարավ - արևելքից դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Օռլեանի շրջանում շրջվում է արևմուտք: Մտնում է Լուարայի երկրի շրջանի կազմի մեջ:

Խաղողի այգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի այգիներն այդ տարածաշրջանում գոյություն են ունեցել Հռոմեական կայսրության ժամանակներից:

19-րդ դարի վերջում խաղողի այգիների մեծ մասը ոչնչացվել են ֆիլոքսերաների ներխուժումից[3]:

Հովիտի խաղողի այգիներից մեկը

Դղյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուարայի հովիտը Ֆրանսիայում գտնվող հիմնական վայրն էր, որտեղ տեղավորվում էր թագավորի և պալատականների քաղաքամերձ աթոռանիստը: Հովիտն ունի 60 շատո, որոնք բաց են այցելուների համար: Դրանցից խոշորագույնները համարվում են պետական թանգարաններ, բայց որոշ դղյակներ մասնավոր սեփականություն են, այդ թվում Ամբուազը, որը ֆրանսիական պետությունը վերադարձրեց թագավորական ընտանիքին: Դղյակները կենտրոնացված են գետի միջին հոսանքի շուրջ: Դրանց մեծ մասը կառուցվել է դեռևս միջին դարերում, բայց վերակառուցվել է Վերածննդի դարաշրջանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուրչին Վ. Ս. Լուարայի քաղաքներ և դղյակներ - Մ.: Արվեստ,1986. - 224 - (Աշխարհի քաղաքներ և թանգարաններ):